Վաղ շրջանի ստեղծագործություններից է «Երեք գեղեցկուհի» խմբաքանդակը (մարմար, 1563 թ., Լուվր, Փարիզ)։ 1570-ական թվականներին նրա ստեղծագործություններում ուժեղացել է հուզական-դրամատիկական հնչողությունը (Հենրի II-ի և Եկատերինա Մեդիչիի դամբարանի քանդակները, բրոնզ, մարմար, 1563-1570 թթ., Սեն-Դենի աբբայություն, «Ողբացող աստվածամայրը», թրծակավ, 1586 թ., Հենրի II-ի կիսանդրին, մարմար, 1570-1575 թթ., երկուսն էյ՝ Լուվր, Փարիզ)։ 1572 թվականից եղել է դիմանկարային պատկերների գլխավոր վերահսկիչ, միաժամանակ՝ վիրտուոզ մեդալագործ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 292)։