Ժան Ալմուխյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Ալմուխյան
Ծնվել էհոկտեմբերի 6, 1932(1932-10-06) (91 տարեկան)
Պիրեյոս, Հունաստան[1][2]
Երկիր Հունաստան և  Արգենտինա
Մասնագիտությունկոմպոզիտոր և խմբավար
ԱշխատավայրԱրաքս երգչախումբ[1]
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ

Ժան Միքայելի Ալմուխյան (հոկտեմբերի 6, 1932(1932-10-06), Պիրեյոս, Հունաստան[1][2]), Արգենտինայում բնակվող հայ կոմպոզիտոր, խմբավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հունաստանի Պիրեյ քաղաքում։ 1947 թվականին տեղափոխվել է Բուենոս Այրես, ուր ստացել է երաժշտական կրթություն։ 1957 թվականից ղեկավարում է տեղի «Հայ երաժշտության բարեկամներ» ընկերության «Արաքս» երգչախումբը։ Որպես խմբավար հանդես է եկել նաև Մերձավոր Արևելքի երկրներում (1967, 1970)։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմուխյանը գրել է մեներգեր և խմբերգեր (Թումանյանի, Իսահակյանի, Վարուժանի խոսքերով), դաշնամուրային ստեղծագործություններ («հայկական սյուիտ», 1956, վարիացիաներ, պրելյուդներ), կամերային երկեր, սիմֆոնիա, ջութակի կոնցերտ։

Իր ստեղծագործության մեջ ձգտում է հայ ժողովրդի երաժշտության առանձնահատկությունները համադրել ժամանակակից եվրոպական երաժշտության արտահայտչաձևերին։ Ալմուխյանը ստեղծագործական կապ է պահպանում հայրենի երաժիշտների հետ։

1957 թվականից ղեկավարում է Բուենոս Այրեսի «Հայ երաժշտության բարեկամներ» ընկերության «Արաքս» երգչախումբը[3]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Ալմուխյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 183