Ժանտախտի սյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժանտախտի սյունը Վիեննայում

Ժանտախտի սյուն, Կենտրոնական Եվրոպայում տարածված հուշարձանի տեսակ։ Այն սովորաբար բարոկկո ոճով կառուցված սյուն է` վրան կույս Մարիամի արձան։ Սյունը կանգնեցնում են քաղաքային հրապարակի կենտրոնում։

Քանի որ նման սյուները, որպես կանոն, կանգնեցվում էին համաճարակներից ազատվելու կամ պատերազմներում հաղթելու առթիվ` ի նշան երախտագիտության, ապա Աստվածածնի կերպարը հաճախ շրջապատված էր լինում այլ սրբերի պատկերներով` սուրբ Վարվառա, սուրբ Սեբաստիան, Կառլո Բարոմեո։

Ժանտախտի` բարոկկո ոճով սյուների նախատիպը Կենտրոնական Եվրոպայում Աստվածածնի քանդակն է Կոստանդինի բազիլիկում, որ կառուցվել է 1614 թվականին Հռոմի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկի առաջ։ Նման հուշարձանները Արևմտյան Եվրոպային հայտնի էին վաղ միջնադարից, օրինակ` Կլերմոն Ֆերանի համանման հուշասյունը հիմնվել էր դեռևս 10-րդ դարում։

Հայտնի օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլոմոուցի ժանտախտի սյունը
  • Ժանտախտի առաջին սյունը Կենտրոնական Եվրոպայում Մարինյան սյունն է, որ բացվել է 1638 թվականին Մյունխենի Մարիենպլաց հրապարակում շվեդական հարձակումից և ժանտախտի համաճարակից ազատվելու առթիվ։
  • Երեսնամյա պատերազմի ավարտից հետո հայտնվում է սուրբ Մարիամին նվիրված սյուն Պրահայում` Հին քաղաքի հրապարակում։ Երկար տարիներ սյան` կեսօրին գցած ստվերը խորհրդանշել է Պրահայի միջօրեականի գիծը։ Հուշարձանն ավերվել է 1918 թվականին՝ Հաբսբուրգների դեմ բարձրացած հեղափոխական շարժումների ժամանակ։
  • 1693 թվականին ժանտախտի սյուն է կանգնեցվել Վիեննայում։ Այն նվիրված է եղել ոչ թե Մարիամ Աստվածածնին, այլ Սուրբ երրորդությանը։ Կողքից դիտելիս սյունը գրեթե չի երևում. այն ծածկված է սրբերի, հրեշտակների մարմարե քանդակներով։
  • Ժանտախտի սյան առավել նշանակալից օրինակ է Սուրբ երրորդության հուշասյունը Չեխիայի Օլոմոուց քաղաքում։ 35-մետրանոց սյան կառուցումը տևել է 38 տարի` 1716-ից մինչև 1754 թվականը։ Հուշարձանն այնքան մեծ է, որ նրա հիմքում մատուռ է հիմնվել։ 2000 թվականին Օլոմոուցի ժանտախտի սյունը ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության ցանկում` որպես միջնադարյան եվրոպական բարոկկոյի վառ դրսևորում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժանտախտի սյուն» հոդվածին։