Թեհրանյան տաբու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեհրանյան տաբու
գերմ.՝ Teheran Tabu
անգլ.՝ Tehran Taboo
Տեսակկինոնկար
Ժանրդրամա
Գործողության վայրԹեհրան
ՌեժիսորԱլի Սուզանդեհ[1]
ՍցենարիստԱլի Սուզանդեհ
ՊրոդյուսերԱլի Սամադի Ահադի և Antonin Svoboda?
ԵրաժշտությունAli N. Aşkın?
ՕպերատորՄարտին Գշլախտ
ԽմբագիրԱնդրեա Մերտենս
Երկիր Գերմանիա և  Ավստրիա
Լեզուպարսկերեն
Ընկերությունcoop99?
ԴիստրիբյուտորCirko Film[2]
Տևողություն96 րոպե[3]
Թվականնոյեմբերի 16, 2017[4], մայիսի 20, 2017[5][6], դեկտեմբերի 1, 2017[7][8] և հոկտեմբերի 27, 2017[2]
Բյուջե2 000 000 €

Թեհրանյան տաբու (անգլ.՝ Tehran Taboo), գերմանա-ավստրիական անիմացիոն դրամատիկական ֆիլմ, Ալի Սուզանդեհի դեբյուտային խաղարկային ֆիլմը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2017 թվականի մայիսի 20-ին, Կաննի կինոփառատոնի ժամանակ, որտեղ ներկայացվել է «Քննադատության շաբաթ» մրցութային ծրագրին[9]։

Ֆիլմը պատմում է չորս երիտասարդ մարդկանց` երեք ազատամիտ կանանց ու մի երաժիշտ տղայի մասին, որոնց ճանապարհները խաչվում են արգելքներով լի Թեհրանում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլմիրա Ռաֆիզադեհ` Փարի
  • Զառա Ամիր Էբրահիմ` Սառա
  • Արաշ Մարանդի` Բաբակ
  • Բիլալ Յաշար` Էլիաս
  • Նեգար Մոնա Ալիզադեհ` Դոնյա
  • Պայամի Մաջլեսի` Ահմադ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ նկարահանելու գաղափարը ռեժիսոր Ալի Սուզանդեհը հղացել է Քյոլնի մետրոյում, երբ լսել է երկւ երիտասարդ իրանցիների խոսակցություն, որի ընթացքում նրանք քննարկել են իրենց սեռական կյանքը։ Նրանցից մեկը պատմում էր մի կնոջ մասին, որը Թեհրանի փողոցներում մարմնավաճառությամբ էր զբաղում` միևնույն ժամանակ դայակություն էր անում փոքրիկ որդուն։ Ես մտածեցի սրա մասին և սկսեցի սցենար գրել», բացատրել է Սուզանդեհը[10]։

Կինոնկարը նկարահանվել է Վիեննայում։ Ֆիլմը նախ նկարահանվել է կենդանի դերասաների մասնակցությամբ, այնուհետև համակարգչով վերամշակվել է ու վերածվել մուլտֆիլմի[10][11]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թեհրանյան տաբու» ֆիլմը քննադատների կողմից արժանացել է դրական արձագանքների։ The Hollywood Reporter-ի մեկնաբան Դեբորա Յանգը Սուզանդեհի աշխատանքն անվանել է «համարձակ, սակայն նաև` ինչ-որ չափով խրատական դեբյուտ»։ «Բոլոր տեսարանները տեղի են ունենում Իրանում անձնական կյանքի հանդեպ կրոնական ու քաղաքական ճնշումների շուրջ... և չնայած ֆիլմի բաց մոտեցումը թարմացնում է, սակայն չափազանց ջերմեռանդության զգացումը չի լքում», գրում է Յանգը[9]։

Պարգևներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևների և առաջադրումների ցանկ
Կինոմրցանակ Արարողության ամսաթիվ Անվանակարգ Առաջադրվող(ներ) Արդյունք Մեկն.
Կաննի կինոփառատոն 25 մայիսի, 2017 The Nespresso Grand Prize «Թեհրանյան տաբու» Առաջադրում [12][13]
28 մայիսի, 2017 «Ոսկե տեսախցիկ» Առաջադրում
Անիմացիոն կինոյի միջազգային փառատոն Անսիում 17 հունիսի, 2017 Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ «Թեհրանյան տաբու» Առաջադրում [14]

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թեհրանյան տաբու» ֆիլմի համաշխարհային պրեմիերան «Tehran Taboo» միջազգային անվամբ կայացել է 2017 թվականի մայիսի 20-ին, Կաննի կինոփառատոնին։ Նախագիծը փառատոնի ողջ պատմության ընթացքում դարձել է առաջին մուլտֆիլմը, որը ցուցադրվել է «Քննադատության շաբաթվա» շրջանակներում։ Քանի որ ֆիլմը դեբյուտային էր, այն պայքարել է նաև «Ոսկե տեսախցիկ» մրցանակի համար[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. http://www.hollywoodreporter.com/review/tehran-taboo-review-1005818
  4. http://www.filmstarts.de/kritiken/255698.html
  5. http://www.filmportal.de/film/teheran-tabu_e942503ecd054fce8e2529dca8c2840e
  6. http://www.imdb.com/title/tt5584796/releaseinfo
  7. https://www.filminstitut.at/de/teheran-tabu/
  8. http://www.filmfonds-wien.at/filme/teheran-tabu/kino
  9. 9,0 9,1 Deborah Young (20 мая 2017). «'Tehran Taboo': Film Review Cannes 2017» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 26 мая 2017-ին.
  10. 10,0 10,1 10,2 Scott Roxborough (17 мая 2017). «Cannes Hidden Gem: 'Tehran Taboo' Takes Animated Look at Iran» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 26 мая 2017-ին.
  11. Birgit Heidsiek (3 июня 2015). «Ali Soozandeh's Tehran Taboo enters production» (անգլերեն). Cineuropa. Վերցված է 26 мая 2017-ին.
  12. Elsa Keslassy (21 апреля 2017). «Cannes Critics' Week Unveils Full Lineup of 56th Edition» (անգլերեն). Variety. Վերցված է 26 мая 2017-ին.
  13. Rebecca Ford (25 мая 2017). «Cannes: 'Makala' Tops Critics' Week Awards» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 26 мая 2017-ին.
  14. Rhonda Richford (24 мая 2017). «'Despicable Me 3,' 'Animal Crackers' to Debut at Annecy Fest» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 27 мая 2017-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեհրանյան տաբու» հոդվածին։