Թեիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստվածները քաղաքակրթության տրիումֆի մեջ

Թեիզմ, հավատ, համաձայն որի գոյություն ունի առնվազն մեկ աստված։ [1] Ավելի նեղ իմաստով, թեիզմը ընդհանուր առմամբ մոնոթեիստական ուսմունք է, որը վերաբերվում է աստծու բնությանը և տվյալ աստծու կապին տիեզերքի հետ։ [2][3][4][5] Կոնկրետ այս առումով թեիզմը աստծուն համարում է աշխարհի և տիեզերքի կառավարման և կազմակերպման մեջ անհատական, ներկա և ակտիվ։ Այսպիսով նման թեիզմը նկարագրում է աստծու վերաբերյալ դասական գաղափարը քրիստոնեության, հուդաիզմի, իսլամի, սիկխիզմի և հինդուիզմի մեջ։ Թեիզմ եզրի կիրառումը մոնոթեիզմի դասական ձևը ցույց տալու նպատակով սկսվել է 17-րդ դարում գիտական հեղափոխության ընթացքում, այն տարբերակելու համար այդ շրջանում առաջացած դեիզմից, որը պնդում էր, որ աստված,լինելով մշտագո և գերակա, չի խառնվում բնական աշխարհի գործերին և ճանաչվում է բանականորեն, սակայն ոչ հայտնության միջոցով։ [6] Թեիզմ տերմինը սերում է հունարեն՝ theos բառից, որը նշանակում է աստված։ Առաջին անգամ կիրառվել է Ռալֆ Քադվորթի կողմից(1617–1688)։ [7] Համաձայն նրա բացատրության՝ "թեիստները նրանք ենք, ովքեր հաստատում են, որ ամենքի պատճառ է լավ գիտակցորեն ընկալող գոյը կամ միտքը, որը գոյություն ունի հավերժությունից "։ [8] Աթեիզմը թեիզմի հերքումն է, թեիզմի ամենալայն իմաստով։ Այսինքն, հավատի հերքումն է, համաձայն որի գոյություն ունի առնվազն մեկ աստված։ [9] Թեիզմի ավելի նեղ իմաստով նրա հերքումը կարող է դրսևորվել դեիզմի, պանթեիզմի և պոլիթեիզմի մեջ։ Այն պնդումը, որ որևէ աստծու գոյությունը անհայտ է, համարվում է ագնոստիցիզմ։ [10][11] Աստծու գոյությունը կամ բացակայությունը դրականորեն հաստատելը նույնպես կարող է վերագրվել որոշ թեիստներին կամ աթեիստներին։ Սակայն աթեիզմը և թեիզմը բացարձակապես գործ ունեն հավատի հետ, մինչդեռ ագնոստիցիզմը գործ ունի բանական պնդումների հետ։ [11]

Թեիզմի տեսակներ[խմբագրել]

Մոնոթեիզմ[խմբագրել]

Մոնոթեիզմ (հունարեն՝ μόνος) հավատ է աստվածաբանության մեջ, համաձայն որի գոյություն ունի միայն մեկ աստված։ [12] Ժամանակակից մոնոթեիստիկ կրոններից են զրադաշտականությունը, քրիստոնեությունը, իսլամը, հուդաիզմը, Բահաի հավատը, սիկխիզմը, էկանկարը և հինդուիզմի որոշ տեսակներ։

Պոլիթեիզմ[խմբագրել]

Պոլիթեիզմը հավատ է, համաձայն որի գոյություն ունեն մեկից ավելի աստվածներ։ [13] Գործնականում, պոլիթեիզմը պարզապես բազմաթիվ աստվածների գոյության մասին հավատ չէ։ Այն սովորաբար իր մեջ ունի որոշակի աստվածների հատուկ պանթեոնի գոյության մասին հավատ։ Պոլիթեիզմի մեջ տարբերում են ուժեղ և թույլ տարբերակներ՝

  • Ուժեղ պոլիթեիզմը աստծուն տեսնում է որպես որոշակի և անջատ գոյություն։ Օրինակներից են հինդուիզմի որոշակի դպրոցներ, ինչպես նաև հելլենիզմը։
  • Թույլ պոլիթեիզմը աստվածներին պատկերում է որպես ավելի մեծ ամբողջականության մեջ ներառված։ Թույլ պոլիթեիզմի օրինակներ են հինդուիզմի այլ տեսակներ՝ սմարտիզմը/ադվաիտա վեդանտան։

Պոլիթեիզմը նաև բաժանվում է աստվածներին առանձին-առանձին մոտենալու տեսանկյունից՝

  • Հենոթեիզմ-տեսանկյուն, հավատ համաձայն որի կարող են գոյություն ունենալ մեկից ավելի աստվածները, սակայն նրանցից միայն մեկն է երկրպագվում։
  • Կաթենոթեիզմ-տեսանկյուն, հավատ համաձայն որի կարող են գոյություն ունենալ մեկից ավելի աստվածները, սակայն նրանցից միայն մեկն է երկրպագվում որոշակի ժամանակահատվածում, իսկ մյուսները երկրպագության արժանանում են այլ ժամանակահատվածում կամ վայրում։ Եթե նրանք երկրպագվում են յուրաքանչյուրը մեկ անգամ, ապա յուրաքանչյուրը իր հերթին բարձրագույն է համարվում։
  • Մոնոլատրիզմ- հավատ համաձայն որի կարող են գոյություն ունենալ մեկից ավելի աստվածներ, սակայն նրանցից միայն մեկն է երկրպագվում։

Պանթեիզմ և պանենթեիզմ[խմբագրել]

  • Պանթեիզմ- հավատ, համաձայն որի ֆիզիկական տիեզերքը համարժեք է աստծուն կամ աստվածներին և ոչ մի տարանջատում չկա Արարչի և նրա ստեղծածի բովանդակության միջև։ [14] Օրինակները ներառում են սաիվիզմի մի շարք տեսակներ։
  • Պանենթեիզմ-Ինչպես պանթեիզմը, պանենթեիզմը նույնպես պնդում է, որ ֆիզիկական տիեզերքը կապված է աստծու կամ աստվածներ հետ։ Սակայն համաձայն այս հավատի աստված կամ աստվածները ավելի հզոր են, քան նյութական տիեզերքը։ Օրինակները ներառում են Վաիշնավիզմի տեսակներից շատերը։

Շատերը տարբերակում են այս երկու հավատները՝ համարելով երկիմաստ, մինչդեռ մյուսները այն համարում են ստորաբաժանման էական կետ։ [15]

Դեիզմ[խմբագրել]

Համաձայն դեիզմի գոյություն ունի առնվազն մեկ աստված և որ նա է արարել աշխարհը, սակայն արարիչը չի վերափոխել տիեզերքի բնօրինակ նախագիծը։ [16]

  • Դեիզմը սովորաբար հերքում է գերբնական իրադարձությունները, որոնք աչքի են ընկնում կազմակերպված կրոնում։

Փոխարենը դեիզմը պնդում է, որ կրոնական հավատները պետք է հիմնված լինեն մարդկային պատճառի և բնական աշխարհի դիտարկված առանձնահատկությունների վրա և որ այս աղբյուրների շնորհիվ է երևում բարձրագույն էակի՝ արարչի գոյությունը։ [17]

  • Պանդեիզմ-հավատ, ըստ որի աստված առաջինն է եղել և ինքն է ստեղծել աշխարհը, սակայն համարժեք չէ աշխարհին։
  • Պանենդեիզմը իրար է կապակցում դեիզմը և պանենթեիզմը՝ կարծելով որ տիեզերքը աստծու մի մասն է կազմում
  • Պոլիդեիզմ-հավատ, համաձայն որի գոյություն ունեն մեծ թվով աստվածներ, սակայն ոչ մի կապ չունեն տիեզերքի հետ։

Ավտոթեիզմ[խմբագրել]

Ավտոթեիզմը տեսանկյուն է , համաձայն որի աստվածությունը ինքնին գտնվում է մարդու ներսում և որ նա պարտավոր է կատարյալ դառնալ (աստվածային) անկախ այն բանից, թե աստվածությունը արտաքին բնույթ է կրում, թե ոչ։ Այն կարող է լինել անձնուրաց կերպով՝ հաջորդելով պնդումների հետևանքների՝ պայմանավորված բարոյական, փիլիսոփայական և կրոնական առաջնորդներով (օրինակ՝ Հիսուս Քրիստոս)։ Ավտոթեիզմը կարող է ենթադրել նաև այն տեսանկյունը, որ ինչ-որ մեկը աստված է(հաճախ միակը)՝ սուբյեկտիվիզմի կոնտեքստում։ Սակայն սա համարվում է սուբյեկտիվիզմի ծայրահեղ տարբերակը։

Դատողության արժանի թեիզմներ[խմբագրել]

  • Էութեիզմ-հավատ, համաձայն որի աստված ամբողջովին բարեսիրտ է
  • Դիզթեիզմ-հավատ, համաձայն որի աստված ամբողջովին բարի չէ, այլ կարող է լինել նաև չար
  • Մալթեիզմ-հավատ, համաձայն որի աստված գոյություն ունի, սակայն ամբողջովին չարասիրտ է։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Merriam-Webster Online Dictionary»։ http://www.merriam-webster.com/dictionary/theism։ Վերցված է 2011-03-18։ 
  2. Perspectives of reality: an introduction to the philosophy of Hinduism - Page 20, Jeaneane D. Fowler - 2002
  3. The Oxford Dictionary of the Christian Church, Second Edition, OUP
  4. The Oxford Dictionary of World Religions (1997).
  5. Encyclopædia Britannica.
  6. John Orr (English Deism: Its Roots and Its Fruits, 1934) explains that before the seventeenth century theism and deism were interchangeable terms but during the course of the seventeenth century they gained separate and mutually exclusive meanings (see deism)
  7. Halsey, William; Robert H. Blackburn, Sir Frank Francis (1969)։ խմբ․ Louis Shores: Collier's Encyclopedia, 20, Crowell-Collier Educational Corporation, 266–7։ 
  8. Cudworth, Ralph (1678). The True Intellectual System of the Universe, Vol. I. New York: Gould & Newman, 1837, p. 267.
    • Nielsen, Kai (2010). «Atheism». Encyclopædia Britannica. http://www.britannica.com/EBchecked/topic/40634/atheism։ Վերցված է 2011-01-26. "Atheism, in general, the critique and denial of metaphysical beliefs in God or spiritual beings.... Instead of saying that an atheist is someone who believes that it is false or probably false that there is a God, a more adequate characterization of atheism consists in the more complex claim that to be an atheist is to be someone who rejects belief in God for the following reasons (which reason is stressed depends on how God is being conceived)..." 
    • Edwards, Paul (2005) [1967]. «Atheism». in Donald M. Borchert. The Encyclopedia of Philosophy. Vol. 1 (2nd տպ.). MacMillan Reference USA (Gale). p. 359. ISBN 9780028657806. "On our definition, an 'atheist' is a person who rejects belief in God, regardless of whether or not his reason for the rejection is the claim that 'God exists' expresses a false proposition. People frequently adopt an attitude of rejection toward a position for reasons other than that it is a false proposition. It is common among contemporary philosophers, and indeed it was not uncommon in earlier centuries, to reject positions on the ground that they are meaningless. Sometimes, too, a theory is rejected on such grounds as that it is sterile or redundant or capricious, and there are many other considerations which in certain contexts are generally agreed to constitute good grounds for rejecting an assertion." (page 175 in 1967 edition)
  9. Hepburn, Ronald W. (2005) [1967]. «Agnosticism». in Donald M. Borchert. The Encyclopedia of Philosophy. Vol. 1 (2nd տպ.). MacMillan Reference USA (Gale). p. 92. ISBN 9780028657806. "In the most general use of the term, agnosticism is the view that we do not know whether there is a God or not."  (page 56 in 1967 edition)
  10. 11,0 11,1 Rowe, William L. (1998). «Agnosticism». in Edward Craig. Routledge Encyclopedia of Philosophy. Taylor & Francis. ISBN 978-0-415-07310-3. http://books.google.ca/books?id=VQ-GhVWTH84C&pg=PA122&dq=agnosticism+routledge&hl=en&ei=huJITffyII6CsQOZ2eCkCg&sa=X&oi=book_result&ct=result&resnum=1&ved=0CCgQ6AEwAA. "In the popular sense, an agnostic is someone who neither believes nor disbelieves in God, whereas an atheist disbelieves in God. In the strict sense, however, agnosticism is the view that human reason is incapable of providing sufficient rational grounds to justify either the belief that God exists or the belief that God does not exist. In so far as one holds that our beliefs are rational only if they are sufficiently supported by human reason, the person who accepts the philosophical position of agnosticism will hold that neither the belief that God exists nor the belief that God does not exist is rational." 
  11. “Monotheism”, in Britannica, 15th ed. (1986), 8:266.
  12. AskOxford: polytheism
  13. «Philosophical Dictionary: Pacifism-Particular»։ http://www.philosophypages.com/dy/p.htm#pant։ 
  14. «What is Panentheism?»։ About.Com: Agnosticism/Atheism։ http://atheism.about.com/library/FAQs/religion/blrel_theism_panen.htm։ Վերցված է 2011-03-18։ 
  15. AskOxford: deism
  16. Webster's New International Dictionary of the English Language (G. & C. Merriam, 1924) defines deism as "belief in the existence of a personal god, with disbelief in Christian teaching, or with a purely rationalistic interpretation of Scripture".