Թբիլիսիի սպորտի պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թբիլիսիի սպորտի պալատ
თბილისის სპორტის სასახლე
Տեսակսպորտի պալատ
Մարզաձևբասկետբոլ, ձեռքի գնդակ, ձյուդո, թենիս, բոքս
ԵրկիրՎրաստան
ՏեղագրությունՎրաստան Վրաստան, Թբիլիսի, Մայիսի 26-ի հրապարակ[1]
Տարողություն9700
ԲնակիչՎրաստանի բասկետբոլի ազգային հավաքական
Հիմնադրված էմայիսի 12, 1961
Բացվածմայիսի 12, 1961
ՃարտարապետՎլադիմիր Ալեքսի-Մեսխիշվիլի
Վերանորոգվել է2007 թվական
ԻրադարձություններՄանկական Եվրատեսիլ 2017 երգի մրցույթ
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Թբիլիսիի սպորտի պալատ (վրաց.՝ თბილისის სპორტის სასახლე), մարզական համալիր, որը գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

Արենան օգտագործվում է բասկետբոլի, ձեռքի գնդակի, ձյուդոյի, թենիսի և բռնցքամարտի մարզումների և մրցաշարերի համար։

Այն բանից հետո, երբ Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մամադաշվիլին հաղթանակ տարավ Մանկական Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում, պարզ դարձավ այն, որ 2017 թվականի Մանկական Եվրատեսիլն անց է կացվելու հենց այստեղ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թբիլիսիի սպորտի պալատը կառուցվել է 1961 թվականին, իսկ նույն տարվա մայիսի 26-ին տեղի է ունեցել համալիրի բացման արարողությունը։

Համարվում է վրացական «Դինամո Թբիլիսի» բասկետբոլային ակումբի տնային մարզադաշտը[2]։ Այն խոշորագույն բասկետբոլային արենան է հետխորհրդային երկրներում։ Այն կառուցվել է ճարտարապետ Վլադիմիր Ալեքսի-Մեսխիշվիլիի, Յուրի Կասրաձեի, Բարա Ջափարիձեի և Դավիթ Կաճայայի։

2007 թվականին այն վերանորոգվել է և օգոստոսի 22-ին վերաբացվել։

Նախագծվում է անցնացնել վերակառուցողական աշխատանքների երկրորդ փուլը, որի ժամանակ կվերանորոգվի շենքի տանիքը։ Վերանորոգման ընդհանուր արժեքը գնահատվում է 5 միլիոն ԱՄՆ դոլար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սպորտը Վրաստանում` Թբիլիսիի սպորտային պալատ
  2. «Դինամո Թբիլիսի սպորտային ակումբի պատմությունը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.