Վլադիմիր Ալեքսի-Մեսխիշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Ալեքսի-Մեսխիշվիլի
Ի ծնեՎլադիմիր Ալեքսի-Մեսխիշվիլի
ვლადიმერ [ლადო] ალექსი-მესხიშვილი
Ծնվել է1915 սեպտեմբերի 15
ԾննդավայրՎրաստան Վրաստան, Թբիլիսի
Մահացել էհունիսի 21, 1978(1978-06-21) (տարիքը 62)
Ազգությունվրացի
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ

Վլադիմիր (Լադո) Ալեքսի-Մեսխիշվիլի (վրաց.՝ ვლადიმერ [ლადო] ალექსი-მესხიშვილი, սեպտեմբերի 15, 1915(1915-09-15) - հունիսի 21, 1978(1978-06-21)), խորհրդային շրջանի մրցանակակիր վրացի ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Ալեքսի-Մեսխիշվիլին ծնվել է Թիֆլիսում, իրավաբան, քաղաքական գործիչ Շալվա Ալեքսի-Մեսխիշվիլու ընտանիքում։ Նրա պապը՝ Լադո Ալեքսի-Մեսխիշվիլին, եղել է թատրոնի դերասան։ Վլադիմիրն ամուսնացել է երկու անգամ։ Երկրորդ կինը ռեժիսոր Լանա Ղողոբերիձեն է (1958)։ Ունեցել է չորս երեխա, այդ թվում ԱՄՆ-ում բնակվող դիզայներ Գոգի Ալեքսի-Մեսխիշվիլին։

Արտաքին պատկերներ
Vladimir Aleksi-Meskhishvili.[1]
Tbilisi Sports Palace, 1961

1939 թվականին ավարտել է Վրաստանի արդյունաբերական ինստիտուտը։ 1955 թվականից դասավանդել է Վրաստանի տեխնիկական համալսարանում։

Ալեքսի-Մեսխիշվիլու կառուցած շենքերից են՝

  • Ծղալտուբոյում «Իմերեթի» առողջարանը (համահեղինակ՝ Լ. Ջանելիձե, 1948–1957)
  • Առանձնատներ Ծղալտուբոյում (1956–1962)
  • Թբիլիսիի մարզապալատը (համահեղինակ՝ ճարտարապետ Ի. Կասրաձե և ինժեներ՝ Դ. Կաջարիա, 1961)
  • «Իորի» ռեստորանը Թբիլիսիի ջրամբարի մոտ (1962)
  • Կառավարության հանգստյան տների համալիրը Պիցունդայում (1962)
  • Վրաստանի ագրարային համալսարանը (Գ. Գաբաշվիլիի հետ, 1967)
  • Թբիլիսիի մետրոյի «Ազատության հրապարակ» կայարանը (1967)
  • Թբիլիսիի շախմատի պալատը (Գ, Գուդուշաուրիի հետ, 1974)[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Photo #89907: Vladimir Aleksi-Meskhishvili, an architect. RIA Novosti. Accessed on January 3, 2010
  2. (ռուս.) Алекси-Месхишвили Владимир Шалвович(չաշխատող հղում). Great Soviet Encyclopedia. Accessed on January 3, 2010