Էրիթրոպոետին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիթրոպոետնի կառուցվածքային մոդել

Էրիթրոպոետին, (հեմոպոետին) պեպտիդային հորմոն, սինթեզվում է գլխավորապես երիկամներում, մասամբ նաև՝ լյարդում և այլ հյուսվածքներում[1]։ Հորմոնը խթանում է էրիթրոպոեզը, որի հիմքում ընկած է չհասունացած էրիթրոցիտային բջիջների՝ հասուն էրիթրոցիտների վերածելու գործընթացների ակտիվացումը և հեմոգլոբինի սինթեզի արագացումը[2]։

Հաճախ համարվում է ոչ թե հորմոն, այլ ցիտոկին։

Հայտնաբերման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թվականին Պարիզի բժշկության պրոֆեսոր Պոլ Կարնոթը և նրա ասիստենտը ենթադրեցին, որ էրիթորոցիտների առաջացումը կարգավորում է հատուկ հորմոնով։ Ճագարների վրա կատարվող փորձերով, որոնք ընթանւոմ էին արյունահեռացմամբ, հայտնաբերեցին էրիթրոցիտների ավելացում։ Հետագա ուսումնասիրությունները այլ գիտնականների կողմից ցւոյց տվեցին արյան մեջ որոշ նյութերի առկայություն, որոնք խթանւոմ են էրիթրոցիտների առաջացումը։ այդ նյութը հետագայում կոչվեց էրիթրոպոետին[3][4]։

1970-ական թվականներին արյունաբան Ջոն Ադամսոնն ու նեֆրոլոգ Ջոզեֆ Ու. Էշբախը ուսումնասիրեցին երիկամների տարբեր խանգարումների և էրիթրոպոետինի դերը էրիթրոցիտների առաջացման գործում[5]։ Էրիթրոպոետինի ամինաթթվային կառուցվածը մասնակիորեն որոշվեց այդ նույն թվականներին։ հետագայում, Կոլումբիայի համալսարանում հայտնաբերվեց էրիթրոպոետնի առաջացման մեխանիզմը[6]։ 1985 թվականին առանձնացվեց էրիթրոպոետինի սինթեզի համար պատասխանատու գենը[7]։

Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիթրոպոետինն ուժեղացնում է կարմիր ոսկրածուծի կողմից երկաթի, պղնձի և վիտամին B12-ի յուրացումը[8]։

Հորմոնի արտադրությունն ուժեղանում է թերթթվածնաարյունության, սակավարյունության, երիկամների սակավարյունության ժամանակ։ Անդրոգենները, սիմպաթիկ նյարդային համակարգը, կատեխոլամինները, կոբալտի աղերը խթանում են էրիթրոպոետինի արտադրությունը։ Գլյուկոկորտիկոիդները նույնպես ուժեղացնում էն էրիթրոպոետինի արտադրությունը, որը սթրեսային իրավիճակների ժամանակ հանդիսանում է հեմոգլոբինի քանակի ավելացման և արյան թթվածին մատակարարելու ընդունակության բարձրացման մեխանիզմներից մեկը։

Սպորտային մրցություններում էրիթրոպոետինն օգտագործվում է որպես կենսախթանիչ՝ դոպինգ։ այդ պատճառով նրա օգտագործումը արգելված է մրցույթների ժամանակ[9][10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jacobson LO, Goldwasser E, Fried W, Plzak L (March 1957). "Role of the kidney in erythropoiesis". Nature 179 (4560): 633–4. doi:10.1038/179633a0 . PMID 13418752
  2. Жибурт Е. Б., Серебряная Н. Б. Эритропоэтин в клинической медицине
  3. Jelkmann W (March 2007). «Erythropoietin after a century of research: younger than ever». Eur. J. Haematol. 78 (3): 183–205. doi:10.1111/j.1600-0609.2007.00818.x. PMID 17253966.
  4. Ahmet Höke (2005). Erythropoietin and the Nervous System. Berlin: Springer. ISBN 0-387-30010-4. OCLC 64571745.
  5. Miyake T, Kung CK, Goldwasser E (Aug 1997). «Purification of human erythropoietin». J. Biol. Chem. 252 (15): 5558–5564. PMID 18467.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Angell, Marcia (2005). The Truth About the Drug Companies : How They Deceive Us and What to Do About It. New York: Random House Trade Paperbacks. էջ 60. ISBN 0-375-76094-6.
  7. Lin FK, Suggs S, Lin CH, Browne JK, Smalling R, Egrie JC, Chen KK, Fox GM, Martin F, Stabinsky Z (November 1985). «Cloning and expression of the human erythropoietin gene». Proc. Natl. Acad. Sci. U.S.A. 82 (22): 7580–4. doi:10.1073/pnas.82.22.7580. PMC 391376. PMID 3865178. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. W. Jelkmann: The disparate roles of cobalt in erythropoiesis, and doping relevance. Open Journal of Hematology, 2012, 3-6. http://rossscience.org/ojhmt/2075-907X-3-6.php Արխիվացված 2015-04-23 Wayback Machine
  9. Лэнса Армстронга лишили всего, Коммерсантъ (22 октября 2012 года).
  10. Лэнс, или Обманщик
  11. Harrison C (2003-03-01). "The Man Who Knows Too Much" . Sport Monthly. chrisharrisonwriting.