Անոթաակտիվ աղիքային պեպտիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անոթաակտիվ աղիքային պեպտիդ (ԱԱՊ), 28 ամինաթթվային մնացորդներից կազմված նեյրոպեպտիդային հորմոն։ Կառուցվածքով նման է սեկրետինին։ Արյան մեջ այս հորմոնի քանակը շատ քիչ է և գրեթե չի փոխվում սնունդ ընդունելուց հետո։ Կիսատրոհման պարբերությունը 1 րոպե է։ Պատկանում է սեկրետինի ընտանիքի հորմոններին։ Ազդում է G-սպիտակուցի միջոցով[1]։

Հորմոնը հիմնականւոմ արտադրվում է աղիների, ենթաստամոքսային գեղձի, հիպոթալամուսի կողմից[2][3]։

Նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորմոնը շատ ուժեղ ձևով խթանում է աղիների արյունամատակարարումը և դրանց հարթ մկանների գործունեությունը։ Այս հորմոնը, միաժամանակ, արգելակում է ստամոքսի վերադիր բջիջների կողմից սինթեզվող աղաթթվի արտադրությունը և խթանում ստամոքսի գլխավոր բջիջների կողմից սինթեզվող պեպսինոգենի հյութազատումը[4][5]։

Հորմոնն ուժեղացնում է սրտի կծկման ուժը, լայնացնում է անոթները, նվազեցնում է արյան ճնշումը, արագացնում է գլիկոգենոլիզը, թուլացնում է բրոնխների, ստամոքսի, լեղապարկի հարթ մկանները[6]։

Հորմոնը հայտնաբերվել է նաև ուղեղում ու վեգետատիվ նյարդային համակարգի որոշ նեյրոններում։ Այն կարգավորում է պրոլակտինի արտադրությունը՝ խթանելով այն[7]։

ԱԱՊ-ն խթանում է հեշտոցային գեղձերի կոմղից արտադրությունը[8]։

ԱԱՊ-ն հայտնաբերվել է նաև սրտում։ Այն լայնացնում է սրտի պսակաձև անոթները[9]։

Հանդիսանում է սփռուն ներզատական համակարգի հորմոններից մեկը։ Պատկանում է էնտերինային հորմոնների շարքին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Umetsu Y, Tenno T, Goda N, Shirakawa M, Ikegami T, Hiroaki H (2011 թ․ մայիս). «Structural difference of vasoactive intestinal peptide in two distinct membrane-mimicking environments». Biochimica Et Biophysica Acta. 1814 (5): 724–30. doi:10.1016/j.bbapap.2011.03.009. PMID 21439408.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Fahrenkrug J, Emson PC (1982 թ․ սեպտեմբեր). «Vasoactive intestinal polypeptide: functional aspects». British Medical Bulletin. 38 (3): 265–70. PMID 6129023.
  3. Said SI (1986 թ․ ապրիլ). «Vasoactive intestinal peptide». Journal of Endocrinological Investigation. 9 (2): 191–200. doi:10.1007/bf03348097. PMID 2872248.
  4. «Vasoactive intestinal polypeptide». General Practice Notebook. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 6-ին.
  5. Sanders MJ, Amirian DA, Ayalon A, Soll AH (1983 թ․ նոյեմբեր). «Regulation of pepsinogen release from canine chief cells in primary monolayer culture». The American Journal of Physiology. 245 (5 Pt 1): G641–6. PMID 6195927.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Linder S, Barkhem T, Norberg A; և այլք: (1987 թ․ հունվար). «Structure and expression of the gene encoding the vasoactive intestinal peptide precursor». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 84 (2): 605–9. doi:10.1073/pnas.84.2.605. PMC 304259. PMID 3025882. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. Kulick RS, Chaiseha Y, Kang SW, Rozenboim I, El Halawani ME (2005 թ․ հուլիս). «The relative importance of vasoactive intestinal peptide and peptide histidine isoleucine as physiological regulators of prolactin in the domestic turkey». General and Comparative Endocrinology. 142 (3): 267–73. doi:10.1016/j.ygcen.2004.12.024. PMID 15935152.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. Ottesen B, Pedersen B, Nielsen J, Dalgaard D, Wagner G, Fahrenkrug J (1987). «Vasoactive intestinal polypeptide (VIP) provokes vaginal lubrication in normal women». Peptides. 8 (5): 797–800. doi:10.1016/0196-9781(87)90061-1. PMID 3432128.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. Bowen R (1999 թ․ հունվարի 24). «Vasoactive Intestinal Peptide». Pathophysiology of the Endocrine System: Gastrointestinal Hormones. Colorado State University. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 6-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]