Էրագոն (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրագոն
անգլ.՝ Eragon
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
 Հունգարիա
Ժանրֆենթեզի ֆիլմ[1][2], արկածային ֆիլմ[1][3], մարտաֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքԷրագոն[4]
Թվական2006 և դեկտեմբերի 14, 2006[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍտեֆան Ֆանգմեյեր[6][7][3][…]
ՊրոդյուսերՌոջեր Բարթոն և Ջոն Դևիս
Սցենարի հեղինակՓիթեր Բուչման[7]
ԴերակատարներԷդ Սփելիրս[1][6][7][…], Ռեյչել Ուայզ[7][8], Ջերեմի Այրոնս[1][6][7][…], Ռոբերտ Քարլայլ[6][7][8], Սիեննա Գիլլորի[1][6][7][…], Ջոն Մալկովիչ[1][7][8], Ալան Արմսթրոնգ[7][8], Ջիմոն Հոնսու[1][7][2][…], Գարեթ Հեդլունդ[7][8], Քրիստոֆեր Իգեն, Ջոս Սթոուն[8], Սթիվ Սփայրս[8], Գարի Լյուիս[7][8], Թեմսին Էգերթոն[7][8] և Քերոլայն Չիքեզի[7][8]
ՕպերատորՀյու Ջոնսոն
ԵրաժշտությունՊատրիկ Դոյլ
ՄոնտաժՔրիս Լեբենզոն
Նկարահանման վայրՎանկուվեր, Բուդապեշտ, Բրիտանական Կոլումբիա և Pinewood Studios
Կինոընկերություն20th Century Studios[2], RatPac-Dune Entertainment, Ingenious Media և Davis Entertainment
Տևողություն105 րոպե
Շահույթ249 500 000 $[9]
Պաշտոնական կայքէջ

«Էրագոն» (անգլ.՝ Eragon), Սթեֆան Ֆանգմեյերի կողմից նկարահանած ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, Քրիստոֆեր Պաոլինիի համանուն վեպ-ֆանտազիայի էկրանավորում։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2006 թվականի դեկտեմբերի 14-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ վրա հասնի խավարը, լույսի վերջին պաշտպանը կդառնա վիշապը:

Դեպքերը տեղի են ունենում Ալագեյզիայում, որտեղ բնակվում են էլֆեր, թզուկներ և այլ հեքիաթային կերպարներ։ Գլխավոր հերոսը 17-ամյա Էրագոնն է, ով վերջինն է երբևէ գոյություն ունեցած վիշապների հեծյալներից։

Մի անգամ Էրագոնը վիշապի ձու է գտնում, ինչից հետո նրան վիճակված էր մեծացնել և դաստիարակել վիշապուհուն։ Էրագոնը և վիշապը իրար հետ շփվում են մտքերի միջոցով։ Այդպես Էրագոնը իմանում է վիշապի անունը։ Նրա անունն է Սապֆիրա։ Հետո պարզվում է, ուր վիշապն առանց հեծյալի չի կարող գոյատևել, իսկ հեծյալը կարող է ապրել առանց վիշապի։ Նրանք միասին մասնակցում են մեծ պատերազմի, որպեսզի ազատեն իրենց երկիրը Գալբատորիքսից, ով նույնպես հեծյալ է և սպանելով իր ընկեր- հեծյալներին իր ձեռքն է վերցրել իշխանությունը։

Գրքի և ֆիլմի միջև տարբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմում հերոսների ճանապարհորդությունը տևում է ավելի կարճ քան գրքում։ Ֆիլմում անցնում է երեք օր, իսկ գրքում համարյա մեկ ամիս։
  • Գրքում Էրագոնը կռվում է ուրգալների հետ, որովհետև նրանք ցավ ու տառապանք էին պատճառում մարդկանց, իսկ ֆիլմում նրանց հետ կռվելով Էրագոնը ուզում է ցույց տալ իր ուժը։
  • Վեպում պատմությունն ավարտվում է նրանով, որ Էրագոնը պատրաստվում է մեկնել Էլլեսմեր, որպեսզի սկսի պարապմունքները, իսկ ֆիլմում այդ մասին նույնիսկ խոսք չկա։ Արյան մեկնում է իր տուն, որպեսզի զորքին պատրաստի, իսկ Էրագոնը մնում է Պահակներին հետևելու։
  • Գրքում Արյայի ականջները էլֆերի ականջների նման «սուր» են, իսկ ֆիլմում ինչպես սովորական մարդունը։
  • Գրքում Արյայի մազերը սև էին։
  • Գրքում Սապֆիրան ավելի դանդաղ է մեծանում, և Էրագոնն է ընտրում նրա անունը, որ թե վիշապն է ներկայանում նրան։
  • Գրքում Բրոմը չի հրաժարվում Էրագոնին պատմել վիշապների մասին։
  • Գրքում Էրագոնը և Այրան չեն խոսում երազում, նա ուղղակի տեսնում է Արյային, բայց նրանք չեն խոսում։
  • Վեպում Էրագոնը Արյային փրկում է Բրոմի մահից հետո։ Եվ երբ նա գտնում է աղջկան՝ նա ուշագնաց է լինում, մինչդեռ ֆիլմում իրար հետ խոսում էին։

Ֆիլմի ընկալում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ երկրպագուներ վրդովված էին ֆիլմով։ Նրանք հայտարարեցին, որ ֆիլմում բացակայում են շատ կարևոր դեպքեր, իրադարձություններ և կերպարներ։ Ինչպես նաև գլխավոր հերոսների նկարագրությունը չի համապատասխանում գրքի նկարագրությանը։

Շատերը քննադատում են, որ կարևոր կերպարների և դեպքերի բացակայությունը կասկածելի են դարձնում շարունակությունը։ Օրինակ Ռորանը հեռանում է տնից, որպեսզի չգնա բանակ, իսկ գրքում նա հեռանում է, որ գումար աշխատի և ապրի Կետրինի (ֆիլմում չի մարմնավորվում) հետ։ Ինչպես նաև Բրոմը և Էրագոնը պետք է հետապնդեին և փորձեին սպանել Ռազզանկներին, ինչը և որոշիչ նշանակություն կունենա «Վերադարձ» և «Բրիսիգր» գրքերում։

Ընդ որում ֆիլմում չկան մի քանի կարևոր հերոսներ՝ Ջոադը, Հելենը, Օրիկը, Էլյվան և Սոլեմբումը։

Որպես մեկ այլ օրինակ ՝ շատերը քննադատում էին սյուժեն Ռազզակների մասնակցությամբ։ Գրքում նրանք ներկայացված են կախարդական, կենսաբանորեն մարդկանց նման արարածներ, իսկ ֆիլմում նրանք ներկայացված են որպես միջատանման և փտող էակներ։ Ոմանք կարծում են, որ Սպֆիրայի թևերը փետուրներով նույնիսկ վատը չեն, իսկ ոմանք մնացել են թաղանթավոր թևերի երկրպագուներ, ինչպես չղջիկներինը։

Ինչպես նաև բացակայում է կարևոր տեսարան, որտեղ Էրագոնը և Սապֆիրան օրհնում են երեխային, որը կարևոր դեր է խաղում հաջորդ գրքերում։

Պրեմիերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]