Քրիստոֆեր Իգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստոֆեր Իգեն
Ծնվել էհունիսի 29, 1984 (39 տարեկան)
ԾննդավայրՍիդնեյ, Ավստրալիա
ՔաղաքացիությունԱվստրալիա Ավստրալիա
Ազգությունավստրալիացի
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան2000 ― ներկա
IMDbID 0250659

Քրիստոֆեր Էնդրյու Իգեն (անգլ.՝ Christopher Andrew Egan, հունիսի 29, 1984(1984-06-29)[1], Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգենը ծնվել է Սիդնեյում և 15 տարեկանում սկսել է նկարահանվել «Տանը և ճանապարհին» ավստրալիական հայտնի հեռուստասերիալում։ Երեք ու կես տարի նա խաղացել է Նիք Սմիթի դերը և 2003 թվականին լքել է սերիալը։

Ավելի ուշ տեղափոխվել է Լոս Անջելես և ստացել դեր «Վերադարձ» ֆիլմում։ Այնուհետև նկարահանվել է «Կույսերի երկիր» և «Կայսրություն» (Ագրիպի դերով) ֆիլմերում։

«Դեկամերոն»-ից հետո հաջողությամբ անցել է «Էրագոն» ֆիլմում նկարահանվելու համար նախատեսված լսումները, և հաղթելուց հետո մեկնել է Բուդապեշտ նկարահանումներին մասնակցելու համար։ 2013 թվականին ստացել է Դորիան Գրեյի դերը «Գոթիկա» ֆիլմում[2]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Օրիգինալ անվանում Դեր
2000-2003 Տանը և ճանապարհին Home and Away Նիկ Սմիթ
2003 Տանը և ճանապարհին․ Քաղաքի գաղտնիքները Home and Away: Secrets and the City Նիկ Սմիթ
2005 Կայսրություն Empire Ագրիպա
2005 Այրի տղամարդու սերը Everwood Նիք Բենետ
2006 Առաջնակարգ տղամարդ Alpha Male Ֆելիքս Մետուսելա
2006 Կորուսյալ Vanished Բեն Ուիլսոն
2006 Էրագոն Eragon Ռոգան
2007 Չարի կացարան Resident Evil: Extinction Միկի
2007 Կույսերի երկիր Virgin Territory Դիոնեո
2008 Գեղեցիկ Pretty/Handsome Բեկետ
2009 Կիրթ Crush Ջուլիան
2010 Նամակներ Ջուլետին Letters to Juliet Չառլի
2011 Պո Poe Էդգար Ալան Պո
2012 Գեղեցկուհին և հրեշը Beauty and the Beast Գարիկ
2013 Գոթիկա Gothica Դորիան Գրեյ
2014 Դոմինիոն Dominion Ալեքս Լանեն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. filmportal.de — 2005.
  2. Nellie Andreeva (21 февраля 2013). «ABC Pilot 'Gothica' Casts Its Frankenstein & Dorian Gray». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստոֆեր Իգեն» հոդվածին։