Նամակներ Ջուլիետին
| Նամակներ Ջուլիետին Letters to Juliet |
|
| Ժանր | ռոմանտիկա, կատակերգություն, դրամա, մելոդրամա |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 2010 |
| Պրեմիերա | մայիսի 14, 2010 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Գարի Վինիկ |
| Սցենարիստ(ներ) | Խոսե Ռիվերա, Թիմ Սալիվան |
| Դերակատարներ | Ամանդա Սեյֆրիդ Քրիս Էգան Վանեսա Ռեդգրեյվ Գաել Գարսիա Բեռնալ Ֆրանկո Ներո |
| Երաժշտություն | Անդրեա Գուերրա |
| Մոնտաժ | Բիլլ Պանկով |
| Ընկերություն | Summit Entertainment |
| Տևողություն | 105 րոպե |
| Բյուջե | $30 000 000 |
| Շահույթ | $80 000 000 |
| Կայք | http://www.letterstojuliet-movie.com/ |
Նամակներ Ջուլիետին, 2010թ.-ի ամերիկյան ռոմանտիկ դրամա: Գլխավոր դերերում՝ Ամանդա Սեյֆրիդ և Քրիս Էգան, ռեժիսոր՝ Գարի Վինիք: Ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում և այլ երկրներում էկրաններ բարձրացավ 2010թ. մայիսի 4-ին: Ֆիլմի մտահղացումը առաջացել է 2006թ. լույս տեսած «Նամակներ Ջուլիետին» փաստագրական գրքից: Գրքի հեղինակներն են Լայզ Ֆրիդմանը և Սեյլ Ֆրիդմանը, որոնք պատմում են Շեքսպիրի ամենահայտնի հերոսուհուն նամակներ գրելու երևույթի մասին:
Բովանդակություն |
Սյուժե [խմբագրել]
Սոֆին երիտասարդ մի ամերիկուհի է, աշխատում է New Yorker ամսագրում (ճշգրտում է զանազան փաստեր): Իր սովորական կյանքին մի քիչ աշխուժություն հաղորդելու համար նա որոշում է մեկնել այսպես կոչված «նախամեղրամսյա» ճանապարհորսության դեպի Վերոնա (Իտալիա) իր փեսացուի՝ շեֆ-խոհարար Վիկտորի հետ: Սակայն աշխատանքով մոլեռանդորեն համակված Վիկտորին չի հուզում Իտալիայի ռոմանտիկ մթնոլորտը, ու նա ավելի մեծ հաճույքով իր ժամանակը օգտագործում է իր ապագա ռեստորանի համար օգտակար խոհարարական հետազոտություններ անելու համար, և կարծես անուշադրության է մատնում Սոֆիին:
Վերջինս պատահականորեն մի նոր աշխարհ է հայտնաբերում Վերոնայում: Պարզվում է՝ Վերոնայի սիրահարների այգում տարբեր անցորդներ անընդհատ նամակներ են գրում Ջուլիետին ու դրանք կպցնում պատին: Ամեն օրվա վերջում «Ջուլիետի քարտուղարուհիները» պատասխանում են այդ նամակներին: Սոֆին պատահաբար գտնում է ոմն Կլեր Սմիթի գրած նամակը, որը սակայն անպատասխան էր մնացել: Քարտուղարուհիների համաձայնությամբ նա ինքն է պատասխանում այդ նամակին, և շուտով արդեն բավական տարիքն առած Կլերը ժամանում է Վերոնա իր բարետես թոռան՝ փաստաբան Չարլիի հետ, ով աշխատում է մարդու իրավունքների պաշտպանության համար:
Կլերն ու Սոֆին միանգամից համակրում են միմյանց, մինչդեռ Չարլին բավականին կոպիտ է իրեն պահում Սոֆիի նկատմամբ, իսկ վերջինս էլ շարունակ հեգնանքով է խոսում Չարլիի հետ: Կլերը եկել էր Վերոնա շարունակելու փնտրել իր վաղուց կորցրած սիրուն՝ Լորենցո Բարտոլինիին: Սոֆին, մտածելով, որ Կլերի պատմությունը կարող էր օգնել իրեն գրողի կարիերայում, որոշում է օգնել նրան իր որոնումներում: Այդպես, մեր աչքի առաջ ծավալվում է հետաքրքիր ու ռոմանտիկ արկածների մի պատմություն: Պարզվում է, որ Վերոնայում մի շարք Լորենցո Բարտոլինիներ կան, և Սոֆիի մասնագիտական կարողությունների շնորհիվ նրանք բացառման սկզբունքով սկսում են որոնումները: Պարզվում է, որ Լորենցոներից մեկն արդեն մահացել էր: Բարկացած Չարլին մեղադրում է Սոֆիին այն բանում, որ նա Կլերին ապարդյուն փնտրտուքների էր մղել ու պատճառ դարձել նրա տխրության համար: Նա մեղադրում է Սոֆիին՝ ասելով, որ աղջիկը չգիտի, թե ինչ է իսկական կորուստը: Սոֆին անտրամադիր հեռու է քայլում նրանցից: Այդ պահին Կլերը պատմում է Չարլիին, որ նա սխալվում էր, քանի որ Սոֆին դեռ փոքր ժամանակ կորցրել էր մորը, որը լքել էր աղջկան: Հաջորդ օրը նախաճաշի ժամանակ Կլերը պնդում է, որ Չարլին ներողություն խնդրի Սոֆիից: Մի օր՝ հերթական որոնումների ժամանակ, Կլերը թոռանը խնդրում է կանգ առնել խաղողի այգիների մոտ, որպեսզի իրնեք մի-մի բաժակ գինի համտեսեն ու Սոֆիին հրաժեշտ տան: Ճանապարհին Կլերը հանկարծ մի տղամարդու է տեսնում, որը շատ նման էր իր Լորենցոյին: Պարզվում է, որ դա Լորենցո Բարտոլինիի թոռն է: Այսպես, Կլերն ու Լորենցոն վերագտնում են իրար 50 երկար տարիների բաժանումից հետո: Վերադառնալով Նյու Յորք՝ Սոֆին բաժանվում է Վիկտորից: Հետո նա վերադառնում է Վերոնա՝ ներկա գտնվելու Կլերի և Լորենցոյի հարսանիքին: Նա այնտեղ տեսնում է Չարլիին ուրիշ աղջկա՝ Պատրիսիայի հետ: Նա վազելով հեռանում է, Չարլին՝ նրա հետևից: Երբ Չարլին գտնում է նրան (դասական պատշգամբի տեսարան), Սոֆին խոստովանում է, որ սիրում է նրան, բայց հորդորում է վերադառնալ իր ընկերուհու մոտ: Չարլին ասում է, որ այդ աղջիկն իրականում իր զարմուհին էր: Նա ևս սեր է խոստովանում Սոֆիին, ու այդ պահին ցած է ընկնում պատշգամբից. նրանք գետնին ընկած համբուրվում են:
Դերասանական կազմ [խմբագրել]
- Ամանդա Սեյֆրիդ - Սոֆի Հոլլ
- Քրիս Էգան - Չարլի Ուիման
- Վանեսա Ռեդգրեյվ - Կլեր Սմիթ-Ուիման
- Ֆրանկո Ներո - Լորենցո Բարտոլինի
- Գաել Գարսիա Բեռնալ - Վիկտոր
- Լուիզա Ռանիերի - Իզաբելլա, Ջուլիետի 4 քարտուղարուհիներից մեկը
- Մարինա Մասսիրոնի - Ֆրանչեսկա, Ջուլիետի քարտուղարուհիներից մեկը
- Լիդիա Բիոնդի - Դոնատելլա, Ջուլիետի քարտուղարուհիներից մեկը
- Միլենա Վուկոտիչ - Մարիա, Ջուլիետի քարտուղարուհիներից մեկը
- Ստեֆանո Գուերինի - Լորենցոյի թոռը
- Դանիել Բալդոկ - Լորենցոյի ավագ որդին
- Էշլի Լիլլեյ - Պատրիսիա՝ Չարլիի զարմուհին, որը նույնն անունն է կրում, ինչ Չարլիի նախկին ընկերուհին
- Օլիվեր Պլաթ - New Yorker ամսագրի խմբագիր Բոբբի
Երաժշտություն [խմբագրել]
- "You Got Me" – Colbie Caillat
- "Chianti Country"
- "Verona" – Andy Georges
- "Un Giorno Così" – 883
- "Per Avere Te" – Franco Morselli
- "Quando, Quando, Quando" – Laura Jane և Chris Mann
- "Variations On A Theme By Mozart" – The Magic Flute, Opus 9
- "Sospesa" – Malika Ayane և Pacifico
- "Per Dimenticare" – Zero Assoluto
- "Sono Bugiarda (I'm A liar)" – Caterina Caselli
- "Guarda Che Luna" – Fred Buscaglione
- "Love Story" – Taylor Swift
- "What If" – Colbie Caillat
Արտաքին հղումներ [խմբագրել]
- www.letterstojuliet-movie.com/ − պաշտոնական կայք
- Նամակներ Ջուլիետին(անգ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «Նամակներ Ջուլիետին»(անգ.) ֆիլմը allmovie կայքում:
- «Նամակներ Ջուլիետին»(անգ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Նամակներ Ջուլիետին(անգ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- Նամակներ Ջուլիետին - փաստեր ֆիլմի մասին