Էտիեն Բոննո դը Կոնդիլյակ (ֆր.՝ Étienne Bonnot de Condillac, սեպտեմբերի 30, 1714(1714-09-30)[1][2][3][…], Գրենոբլ, Ֆրանսիայի թագավորություն[4] - օգոստոսի 3, 1780(1780-08-03)[2][3][5], Բոժանսի, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացիփիլիսոփա-լուսավորիչ, ֆրանսիական ակադեմիայի անդամ (1768)։ Գաբրիել Մաբլիի եղբայրը։ Մասնակցել է «Հանրագիտարանի» աշխատանքներին։ Ջոն Լոքի անմիջական ազդեցությամբ զարգացրել է սենսուալիսաական տեսությունը։ Ժխտել է Ռենե Դեկարտի բնածին գաղափարների տեսությունը՝ գտնելով, որ մարդու ունակությունների զարգացումը բացարձակապես որոշվում է փորձով, վարժությամբ և դաստիարակությամբ, իսկ գիտելիքները և հոգևոր ունակությունները (մտածողություն, կամք, երևակայություն և այլն) լոկ զգայության արդյունք են։ Կոնդիյակն ասոցիատիվ (զուգորդական) հոգեբանության հիմնադիրներից է։ Քննադատել է ֆիզիոկրատներին։ Կոնդիյակի սենսուալիզմը և XVII դ. իդեալիստական մետաֆիզիկայի (Նիկոլյա Մալբրանշ, Գոդֆրիդ Լայբնից) քննադատությունը նպաստել են ֆրանսիական մատերիալիզմի զարգացմանը։ Կոնդիյակի տրամաբանությունը, որն ըմբռնվել է որպես նշանների ընղհանուր քերականություն, հետաքրքրություն է ներկայացրել XVIII դ. վերջին ու XIX դ. սկզբին։
XIX դ. հայ իմաստասերները որպես հեղինակություն հաճախ հիշատակել են Կոնդիյակին կամ անուղղակիորեն պաշտպանել նրա ուսմունքը, սակայն քննադատել են (Ն. Ռուսինյան, Գ. Աշըգյան) նաև Կոնդիյակի ծայրահեղ սենսուալիզմը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 568)։