Էմիլի Հեմփշիր
Էմիլի Հեմփշիր | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 29, 1981 (42 տարեկան) |
Ծննդավայր | Մոնրեալ |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | դերասանուհի |
Համատեղ ապրող(ներ) | Teddy Geiger? |
Պարգևներ և մրցանակներ | |
Էմիլի Հեմփշիր (անգլ.՝ Emily Hampshire, օգոստոսի 29, 1981, Մոնրեալ), կանադա-ամերիկացի դերասանուհի, որը առավել հայտնի է «12 կապիկ» հեռուստասերիալում և Դևիդ Կրոնենբերգի «Կոսմոպոլիս», Դարրեն Արոնոֆսկու «Մա՜յր» ֆիլմերում խաղացած դերերով։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեմփշիրը ծնվել և մեծացել է Քվեբեկում՝ Մոնրեալում[1][2]։ Դերասանությամբ հետաքրքրվել է 11 տարեկանում՝ մոր հետ «Թշվառները» մյուզիքլի նկարահանումներին ներկա գտնվելուց հետո[3][4]։ 16 տարեկանում տեղափոխվել է Տորոնտո[3]։ Իմանալով դրամատիկական արվեստի ամերիկյան ակադեմիայի մասին՝ ընդունվել է այնտեղ, սակայն նկարահանումների կարգացուցակի հետ կապված կոնֆլիկտի պատճառով, որին մասնակցել էր, ստիպված է եղել հետ վերցնել փաստաթղթերը[5]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեմփշիրն իր դերասանական կարիերան սկսել է կանադական հեռուստատեսությունում՝ «Վախենո՞ւմ ես դու մթությունից» սերիալում[6]։ Այդ ժամանակվանից ի վեր նա հայտնվել է Կանադայի ավելի քան քառասուն հեռուստանախագծում։ Մեծ էկրանում նա նկարահանվել է 1998 թվականին «Տղան հանդիպում է աղջկան» ֆիլմում։ «Վախի խնդիր» (2003), «Արյուն» (2004) և «Ձնե կարկանդակ» ֆիլմերում խաղացած դերերի շնորհիվ արժանացել է բարձրագույն կանադական «Ջինի» մրցանակի անվանակարգերի[7]։ «Արտադրված է Կանադայում» (1998—2001) սիթքոմում երկրորդական դերի համար Հեմփշիրը ստացել է նաև «Ջեմինի» մրցանակ[7]։
2009 թվականին Հեմփշիրը խաղացել է Ալեքսանդրայի դերը «Տրոցկի» ֆիլմում, որն առաջին անգամ ներկայացվել է Տորոնտոյի կինոփառատոնում և դարձել միջազգային փառատոների դափնեկիր Սոֆիայում, Տոկիոյում և Հալիֆաքսում։
Հեմփշիրը գլխավոր դերեր է խաղացել մի քանի անկախ ֆիլմերում։ Խաղացել է Դևիդ Կրոնենբերգի «Կոսմոպոլիս» ֆիլմում։ 2013 թվականին Հեմփշիրը երկրորդական դեր է ստանձնել «Նորակոչիկ ոստիկաններ» սերիալում, որը ամերիկյան հեռուստատեսությունում նրա համար դարձել է առաջնաելույթային։ 2014 թվականին նա էպիզոդիկ դեր է ստացել «12 կապիկներ» հեռուստատեսային ադապտացված ֆիլմում. Բրեդ Փիթի կերպարի կանացի տարբերակի դերը[8]։ 2015 թվականին բարձրացել է մինչև հիմնական կազմի դերասանուհի[9]։ 2015 թվականից նաև խաղացել է «Շիթս Քրիք» սիթքոմի գլխավոր դերերից մեկը։
2018 թվականին Հեմփշիրը խաղացել է Քսավյե Դոլանի «Ջոն Ֆ.Դոնովանի մահը և կյանքը» ֆիլմում (գլխավոր դերում՝ Քիթ Հարինգթոն)։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականին Հեմփշիրն ամուսնացել է Մեթյու Սմիթի հետ՝ նախկին ֆուտբոլիստ և այժմ «William Morris Endeavor» տաղանդների որոնման ընկերության գործակալ[1]։ Նրանք բաժանվել են 2014 թվականին[10]։ 2018 թվականի սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Հեմփշիրը հարաբերությունների մեջ է երգահան և երգիչ Թեդի Գեյգերի հետ[11]։ Նույն տարվա նոյեմբերին զույգը հայտարարել է իրենց նշանադրության մասին[12][13]։ 2019 թվականի հունիսին հայտնի է դարձել, որ Հեմփշիրը և Գեյգերը չեղարկել են նշանադրությունը[14]։
Հեմփշիրը պանսեքսուալ է[15]։
2007 թվականին Հեմփշիրը տեղափոխվել է Լոս Անջելես[4]։ 2014 թվականի սեպտեմբերին դարձել Է ԱՄՆ-ի հպատակագրված քաղաքացի[16]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1994-1996 | ս | Վախենու՞մ ես դու մթությունից | Are You Afraid of the Dark? | Հիզեր
Սենդի Քեմպբել |
1997 | ֆ | Մահացած անմեղություն | Dead Innocent | Նիկոլ |
1997 | ս | Վերջին դոն | The Last Don | երիտասարդ Ռոուզ Մարի |
1997 | հֆ | Յուրաքանչյուր 9 վայրկյան | Every 9 Seconds | Միսի |
1997 | ս | Երկիր։ Վերջին հակամարտություն | Earth: Final Conflict | Ջուլի
Պեյթոն |
1998 | ֆ | Տղան հանդիպում է աղջկան | Boy Meets Girl | Անջելինա Միլֆլոր |
1998-2001 | ս | Արտադրված է Կանադայում | Made in Canada | Շիվոն Ռոյ |
1999 | ֆ | Կյանքը դրանից առաջ | The Life Before This | Մարգրետ |
2002 | ս | X Մուտանտներ | Mutant X | Շարլոթ Կուկ |
2002 | ս | Տասնմեկ ժամ | The Eleventh Hour | Էմմի Քեմբոլ |
2010 | ֆ | Լավ հարևաններ | Good Neighbours | Լուիզ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Zekas, Rita (2009 թ․ հոկտեմբերի 3). «`Commie comedy' star, 30, plays older woman». Toronto Star (անգլերեն).
- ↑ Stedman, Alex (2013 թ․ սեպտեմբերի 5). «Emily Hampshire: International Star You Should Know». Variety (անգլերեն).
- ↑ 3,0 3,1 Renzetti, Elizabeth (2018 թ․ ապրիլի 5). «Schitt's Creek star Emily Hampshire on her rise to film and TV success». The Globe and Mail (անգլերեն).
- ↑ 4,0 4,1 Kennedy, John R (2013 թ․ ապրիլի 19). «Emily Hampshire returns to TIFF with sex comedy». Global News (անգլերեն).
- ↑ Levin, Hannah (2017 թ․ մայիսի 26). «Emily Hampshire Talks Character Building». Master Chat (անգլերեն).
- ↑ «Emily Hampshire Biography». Tribute Entertainment Media Group. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ 7,0 7,1 «Emily Hampshire Awards». Internet Movie Database. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Nellie Andreeva (2014 թ․ հուլիսի 29). «Emily Hampshire & Tom Noonan Land Key Roles On Syfy Series '12 Monkeys'». Deadline.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Maas, Jennifer (2015 թ․ մարտի 15). «Emily Hampshire promoted to series regular on '12 Monkeys'». Entertainment Weekly (անգլերեն).
- ↑ MacLeod, Violet (2017 թ․ հունվարի 16). «Play back and fast forward with Emily Hampshire». Fajo (անգլերեն).
- ↑ Dicker, Ron (2018 թ․ սեպտեմբերի 14). «Teddy Geiger Is Dating Emily Hampshire And They Look Crazy In Love». HuffPost (անգլերեն).
- ↑ Hautman, Nicholas (2018 թ․ սեպտեմբերի 13). «Teddy Geiger Is Dating 'Schitt's Creek' Star Emily Hampshire». Us Weekly (անգլերեն).
- ↑ M Moniuszko, Sara (2018 թ․ նոյեմբերի 10). «Teddy Geiger and 'Schitt's Creek' star Emily Hampshire are engaged». USA Today (անգլերեն).
- ↑ Curto, Justin (2019 թ․ հունիսի 10). «Teddy Geiger and Emily Hampshire End Engagement After 7 Months: Report». People (անգլերեն).
- ↑ «Эмили Хэмпшир: «So... #truestory way back when we shot this scene I didn't know what #pansexuality was😬🤷♀️»». Instagram (անգլերեն). 2019 թ․ մայիսի 29.
- ↑ «Эмили Хэмпшир: «About to take do my Naturalization Oath Ceremony»». Instagram (անգլերեն). 2014 թ․ սեպտեմբերի 17.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլի Հեմփշիր» հոդվածին։ |
|