Էլեկտրոնային կանխիկ գումար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեկտրոնային կանխիկ գումար
թվային արժույթ Խմբագրել Wikidata
Հայտնաբերող կամ հնարողԴևիդ Չոմ Խմբագրել Wikidata
Հայտնաբերման ամսաթիվ1983 Խմբագրել Wikidata

Էլեկտրոնային կանխիկ գումար (անգլ.՝ e-cash, electronic cash) կամ թվային կանխիկ գումար (անգլ.՝ digital cash), վճարային համակարգերում օգտագործվող եզրույթ։ Այս անվանումը կապված է էլեկտրոնային վճարումներ կատարելու հնարավորության հետ, որը նման է սովորական կանխիկ գումարով վճարմանը, առանց երրորդ կողմի պարտադիր միջնորդության։

Առաջին գաղտնագրային էլեկտրոնային կանխիկ գումարի հաղորդակարգը 1983 թվականին առաջարկել են Դևիդ Չոմը[1] և Ստեֆան Բրենդսը[2]։

2009 թվականին բիթքոյն վճարային համակարգը դարձել է ապակենտրոնացված էլեկտրոնային կանխիկի առաջին համակարգը՝ շնորհիվ բյուզանդական գեներալների՝ անսահմանափակ թվով հանգույցների խնդրի հաջող գործնական լուծման[3][4]։

DigiCash[խմբագրել | խմբագրել կոդը]

DigiCash համակարգը մշակել է Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի ծածկագրագետ և գիտությունների դոկտոր Դևիդ Չոմը[5]։ Օգտագործվել է Չոմի մշակած կույր ստորագրության գաղտնագրման հաղորդակարգը։ Չոմի ընկերությունը պայմանագրեր է ունեցել մի շարք բանկերի հետ, որոնց հաշիվներից կարելի էր կանխիկացնել DigiCash-ի թվային դոլարները՝ ինչպես կանխիկ դոլարները։

Հետագայում ի հայտ եկան էլեկտրոնային կանխիկի կենտրոնացված նաև այլ համակարգեր[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդ Չոմը DigiCash-ը հիմնադրել է 1989 թվականին «ecash» ապրանքանիշով։ Նա 10 միլիոն դոլար է հանգանակել Դևիդ Մարկվարդտից և 1997 թվականին Նիկոլաս Նեգրոպոնտեին դարձրել է ընկերության նախագահ[7]։ Սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում միայն մեկ բանկ՝ Սենթ Լուիսի Mark Twain bank-ն է ներդրել eCash-ը՝ փորձարկելով այն որպես միկրովճարման համակարգ[8]։ Ինչպես վարկային քարտերը, համակարգը գնորդների համար անվճար էր, մինչդեռ վաճառողներից գործարքների համար գանձվում էին միջնորդավճարներ։ 5000 հաճախորդի մասնակցությամբ եռամյա փորձարկումից հետո համակարգը լուծարվել է 1998 թվականին, այն բանից հետո մեկ տարի անց, երբ բանկը ձեռք է բերել վարկային քարտեր թողարկող խոշոր թողարկիչ Mercantile Bank-ը։ Այն ժամանակ Դևիդ Չոմը հայտնել է հետևյալ կարծիքը. «Համացանցի աճի հետ զուգընթաց օգտագործողների փորձառության միջին մակարդակն ընկնում էր։ Նրանց դժվար էր բացատրել, թե որքան կարևոր է գաղտնիությունը»[7]։

Ավելի քիչ վարկային քարտերով և ավելի շատ կանխիկ գործարքներով Եվրոպայում միկրովճարման տեխնոլոգիաներն ավելի մեծ պահանջարկ ունեն[8]։ 1998 թվականի հունիսին eCash-ը հասանելի է դարձել Շվեյցարիայում Credit Suisse-ի միջոցով, հասանելի էր նաև գերմանական Deutsche Bank-ում, ավստրիական Bank Austria-ում, շվեդական Posten AB-ում և նորվեգական Den norske Bank-ում, իսկ Ճապոնիայում Նոմուրա հետազոտական ինստիտուտը eCash-ը վաճառել է ֆինանսական հաստատություններին[8]։ Ավստրալիայում eCash-ն իրականացրել են St.George Bank-ը և Advance Bank-ը, սակայն գործարքները գնորդների համար անվճար չէին[7]։ Ֆինլանդիայում Merita Bank/EUnet-ը հասանելի է դարձրել eCash[9][10]։

DigiCash-ը սնանկացել է 1998 թվականին՝ չնայած բարգավաճող էլեկտրոնային առևտրին, որի համար, այնուամենայնիվ, նախընտրում էին վարկային քարտերը[7]։

2000 թվականին eCash Technologies-ը դատի է տվել eCash.com-ին՝ ապրանքանիշի իրավունքների խախտման և անբարեխիղճ մրցակցության մեղադրանքով։ eCash.com-ը հակընդդեմ հայց է ներկայացրել՝ պնդելով, որ eCash Technologies-ի ապրանքային նշանի գրանցումը եղել է խարդախությամբ, քանի որ այն չի բացահայտել eCash.com ընկերության Ամերիկայի Միացյալ Նահանգների արտոնագրային և ապրանքային նշանների վարչությունում «ecash.com» տիրույթի գրանցման մասին տեղեկությունը[11]։ Դատարանը մերժել է eCash.com-ի հայցը՝ հայտարարելով, որ ապրանքանիշի հայտատուն պետք է բացահայտի երրորդ կողմի իրավունքները միայն այն դեպքում, եթե դրանք հստակորեն հաստատված են։ Դատարանը որոշել է, որ դոմեյնային անվան ուղղակի գրանցումը չի տալիս ապրանքային նշանի նկատմամբ իրավունքներ, առավել ևս հստակ սահմանված իրավունքներ, և ECash Technologies-ը պարտավոր չէր բացահայտել «ecash.com» տիրույթի անվան գրանցումը ԱՄՆ-ի արտոնագրային և ապրանքանիշերի վարչությունում։ Այնուամենայնիվ, eCash Technologies-ը հետագայում սնանկացել է, և «ecash.com» դոմեյնը մնացել է սկզբնական սեփականատիրոջ մոտ։

2002 թվականին eCash Technologies-ը ձեռք է բերել InfoSpace ընկերությունը[12], որն այժմ հայտնի է որպես Blucora։ 2015 թվականից «eCash» տերմինն օգտագործվում է թվային դրամական միջոցները նշելու համար, որոնք կարող են պահվել էլեկտրոնային քարտի վրա, որը զգայուն է էլեկտրոնային տվյալների նկատմամբ, ներառյալ՝ առցանց կամ այլընտրանքային վճարային պորտալները և բջջային հավելվածները[13][14]։ 2016 թվականին Due Inc ընկերությունը ստացել է «ecash» ապրանքանիշը[15]։

Իրագործումը բիթքոյնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ապակենտրոնացված էլեկտրոնային կանխիկ համակարգում՝ բիթքոյնում, որն օգտագործում է բաց կոդով ծրագրային ապահովում, «թվային մետաղադրամ» հասկացությունը սահմանվում է որպես գործարքների թվային ստորագրությունների շղթա։ Նման մետաղադրամների անվանական արժեքը կարող է լինել ցանկացած կամայական, տասնորդական ստորակետից հետո մինչև 8-րդ թիվ։ Յուրաքանչյուր նոր գործարքի հետ նոր թվային մետաղադրամները ստեղծվում են նախորդների հաշվին, որոնք իրենց հերթին դառնում են անվավեր։ Ստորագրված գործարքները հաստատվում են՝ դրանք ներառելով բաշխված տվյալների բազայի հատուկ բլոկներում։ Յուրաքանչյուր բլոկում նոր մետաղադրամների ընդհանուր անվանական արժեքը հավասար է հին մետաղադրամների ընդհանուր անվանական արժեքին և խրախուսական պարգևին, որը գործարքի վճարների հետ գնում է մայներին (ցանցը սպասարկող անձին), որը գտել է proof-of-work պահանջին համապատասխանող բլոկ։ Համատեղ մայնինգի դեպքում պարգևը և միջնորդավճարները բաժանվում են համատեղ մայնինգի բոլոր մասնակիցների միջև։ Համակարգի ամբողջ դրամական զանգվածի էմիսիան բացառապես որպես պարգև մայներներին թույլ է տալիս օգտագործել սեփական թվային արժույթը, որն անկախ է ազգային արժույթներից, և վստահությունը, որով այս տեխնոլոգիայի կողմնակիցները ձեռք են բերել բիթքոյնների քանակի ընդհանուր գաղտնագրմամբ պաշտպանված սահմանափակման շնորհիվ[16]։.

Օղակաձև ստորագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիթքոյնի համեմատ անանունության ավելի բարձր մակարդակ ապահովող միջոցներում օգտագործվում է օղակաձև ստորագրությունը։ Որպես օրինակ կարող է ծառայել CryptoNote կիրառական մակարդակի հաղորդակարգը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Chaum, David Blind signatures for untraceable payments // Advances in Cryptology Proceedings of Crypto. — 1983. — Т. 82. — № 3. — С. 199—203. — doi:10.1007/978-1-4757-0602-4_18 Архивировано из первоисточника 18 Դեկտեմբերի 2014.
  2. Chaum, David Blind signatures for untraceable payments // Advances in Cryptology Proceedings of Crypto. — 1983. — Т. 82. — № 3. — С. 199—203. — doi:10.1007/978-1-4757-0602-4_18 Архивировано из первоисточника 18 Դեկտեմբերի 2014.
  3. «Why Bitcoin Matters — The New York Times». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 20 (օգնություն)
  4. «Почему Биткоин так важен? / Блог компании ХостТрекер / Хабрахабр». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
  5. «Основные принципы работы самой популярной криптовалюты — «Хакер»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 55 (օգնություն)
  6. «Платежные системы с предварительной оплатой». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 28-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Pitta, Julie (1999 թ․ նոյեմբերի 1). «Requiem for a Bright Idea». Forbes. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
  8. 8,0 8,1 8,2 Tim Clark (1998 թ․ սեպտեմբերի 2). «DigiCash loses U.S. toehold». Cnet. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  9. Salonharju, Inkeri. Elektra-projektin loppuraportti (conference). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 18-ին.
  10. Järvinen, Petteri (1996). Internet - muutostekijä. Werner Söderström Osakeyhtiö. ISBN 951-0-21704-2.
  11. «eCash Technologies, Inc. v. Guagliardo d/b/a Ecash.com,Netconcept Interactive, Netconcept, & Netconcept Inc., Defendants & Counterclaimants. 127 F.Supp.2d 1069 (C.D. Cal. 2000)». United States District Court; C.D. California. 2000 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  12. Steve Bills (2002 թ․ մարտի 1). «In Brief: InfoSpace Buys eCash Technologies». American Banker. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
  13. «E-cash supersedes 'old school' pocket money». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  14. «Mobile ecash payment for merchants now made easy by Ezetap». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  15. «Guide to ecash». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  16. «Биткойн — альтернатива доллару? — РТД Фильмы». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 8 (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]