Էդվարդ Բոուել
| Էդվարդ Բոուել | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Էդվարդ Բոուել |
| Ծննդյան օր՝ | 1943 |
| Ծննդավայր՝ | Լոնդոն, Մեծ Բրիտանիա |
| Քաղաքացիություն՝ | |
| Ազգություն | ամերիկացի |
| Աշխատանք՝ | Լոուելի աստղադիտարան |
Էդվարդ Բոուել (անգլ.՝ Edward L. G. Bowell; ծնվ. 1943 թ.), ամերիկացի աստղագետ, գիսաստղների և աստերոիդների հայտնաբերող, ծնվել է 1943 թվականին Լոնդոնում, հայտնի է նաև որպես Թեդ Բոուել: 1977-ից 1994 ընկած ժամանակահատվածում Լոուելի աստղադիտարանի Անդերսոն-Մեսա կայանում նրա կողմից հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 572 աստերոիդ, այդ թվում տրոյացիներ (2357) Ֆերեկլոսը, (2759) Իդոմենեսը, (2797) Տեվկրը, (2920) Աուտոմեդոնը, (3564) Տալթիբիուսը, (4057) Դեմոֆոնը և (4489) 1988 AK[1]: Ինչպես նաև մեկ այլ ամերիկացի աստղագետ Բրայան Սկիֆի հետ համատեղ նա հայտնաբերել է կարճ պարբերությամբ գիսաստղ 140P/Բոուել-Սկիֆը և երկար պարբերությամբ գիսաստղ C/1980 E1:
Նախնական կրթությունը ստացել է Լոնդոնի Էմանուել դպրոցում, որից հետո սկզբից ընդունվել է Լոնդոնի համալսարանային քոլեջ, իսկ հետո Փարիզի Սորբոնա համալսարան: 1970-ական թվականներին աշխատել է Լոուելի աստղադիտարանի Անդերսոն-Մեսա կայանում: 1993 թվականից մինչև 2008 թվականի փետրվար ամիսը գլխավորել է Լոուելի աստղադիտարանում իրականացվող երկրամերձ աստերոիդների որոնման LONEOS ծրագիրը:
Նրա պատվին է անվանվել (2246) Բոուել աստերոիդը:
Տես նաև[խմբագրել]
Արտաքին հղումներ[խմբագրել]
- «Էդվարդ Բոուել, աստղագետ»։ Լոուելի աստղադիտարան։ http://www.lowell.edu/team/index.php?req=Bowell_Edward։
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ «Փոքր Մոլորակների Կենտրոն»։ Փոքր Մոլորակների Կենտրոն։ Արխիվացված օրիգինալից 2012-03-14-ին։ http://www.webcitation.org/669dKVNYj։ Վերցված է 1 հունվար 2011։