Բրայան Սկիֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բրայան Սկիֆ, ամերիկացի աստղագետ է, աշխատում է Լոուելի աստղադիտարանում, որտեղ նա 2003 թվականի հոկտեմբերին, աշխատելով LONEOS ծրագրում, կրկին անգամ հայտնաբերել է կորսված համարվող (69230) Հերմես աստերոիդը, ինչպես նաև 2004 JG6 Երկրին մոտեցող աստերոիդը։ Ընդհանուր առմամբ, մասնակիորեն Թոմաս Նորմանի հետ համատեղ, հայտնաբերվել են 55 աստերոիդ, նրանց թվում մեկ տրոյացի` (15398) 1997 UZ23։

Բացի այդ իր աշխատանքի ընթացքում Բրայան Սկիֆը կարողացել է հայտնաբերել մի քանի գիսաստղներ, այդ թվում պարբերականներ` 114P/Wiseman-Skiff, 140P/Bowell-Skiff, P/2001 R6 LINEAR-Skiff, P/2000 S1 Skiff 1, P/2002 S1 Skiff 2, P/2004 V1 Skiff 3։

Որպես Բրայան Սկիֆի ներդրման ճանաչում հիմնական գոտու աստերոիդներից մեկը անվանվել է (2554) Սկիֆ։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]