Ջորջ Սիրլ
| Ջորջ Սիրլ | |
|---|---|
աստղագետ |
|
| ԱԱՀ՝ | Ջորջ Մարի Սիրլ |
| Ծննդյան օր՝ | 27.06.1839 |
| Վախճանի օր՝ | 7.07.1918 |
| Քաղաքացիություն՝ | |
| Ազգություն | ամերիկացի |
| Աշխատանք՝ | Դադլի աստղադիտարան |
Ջորջ Մարի Սիրլ (անգլ.՝ George Mary Searle, ծնվ. 1839 թ. հունիսի 27 - մահ. 1918 թ. հուլիսի 7), ամերիկացի կաթոլիկ եկեղեցական, աստղագետ և աստերոիդների հայտնաբերող, աշխատել է Դադլի աստղադիտարանում: 1858 թվականի սեպտեմբերին հայտնաբերել է (55) Պանդորա աստերոիդը, որը նրա առաջին և վերջին հայտնաբերած աստերոիդն էր: Բացի այդ նա հայտնաբերել է 6 գալակտիկա: Հետագայում դասավանդել է «Ամերիկայի կաթոլիկ համալսարանում»:
1905 թվականին Ջորջ Սիրլը հրատարակել է իր գաղափարները Գրիգորիական օրացույցի բարեփոխման համար: Առաջարկվել է ամեն նոր տարին սկսել կիրակի օրվանից[1]: Ըստ նոր օրացույցի ոչ նահանջ տարիներում պետք է լիներ 364 օր կամ ճիշտ 52 շաբաթ, ինչը հնարավոր էր դառնում փետրվար ամսվա կրճատման հաշվին մինչև 27 օր: Իսկ նահանջ տարիների մեջ շաբաթների քանակը ավելանում էր մեկով, այսինքն մինչև 53, իսկ օրերի քանակը դառնում էր 371: Այս ավելացված շաբաթը առաջարկվում էր դարձնել տոնական և ավելացնել ապրիլի ու մայիսի միջև: Այս համակարգով նահանջ կհամարվեր ամեն հինգերորդ տարին, բացառությամբ այն տարիների, որոնք կլինեին բազմապատիկ 50 և 400 թվերին: Արդյունքում կստացվեր օրացույց, որում ամեն 400 տարվա մեջ կլիներ 20871 շաբաթ, որը կհամընկներ այսօրվա Գրիգորիական օրացույցին:
Բովանդակություն |
Տես նաև [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Անգլալեզու երկրներում շաբաթվա օրերը ընդունված է հաշվել կիրակի օրվանից, այլ ոչ երկուշաբթիից:
Գրականություն [խմբագրել]
- Կաթոլիկ հանրագիտարանը և նրա ստեղծողները (1917), էջ` 157; archive.org:
- Ջորջ Մ. Սիրլ, «Հնարավոր օրացույց» Կաթոլիկ աշխարհ, Ընդհանուր գրականության և գիտության ամսագիր (Նոյ. 1 1905), էջ` 239:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Ջորջ Մարի Սիրլը Findagrave.com-ում (անգ.)
- Հնարավոր օրացույց (անգ.)