Զաք Վուդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զաք Վուդս
անգլ.՝ Zach Woods
Ծնվել էսեպտեմբերի 25, 1984(1984-09-25)[1] (39 տարեկան)
ԾննդավայրՎիրջինիա Բիչ, Վիրջինիա, ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան և Pennsbury High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, հեռուստատեսային դերասան, դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ

Զաք Վուդս (անգլ.՝ Zach Woods, սեպտեմբերի 25, 1984(1984-09-25)[1], Վիրջինիա Բիչ, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և կատակերգու։ Առավել հայտնի Է «HBO»«Սիլիկոնային հովիտ» կատակերգական սերիալում Ջարեդ Դանի դերով։ Մինչ այդ նա դեր է ունեցել «Գրասենյակը» սիթքոմի երեք եթերաշրջաններում, որտեղ խաղացել էր Գեյբ Լյուիսը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուդսը ծնվել է Նյու Ջերսի նահանգի Տրենտոն քաղաքում[2]։ Նա հրեա է եղել[3]։ Վուդսի հայրը որակավորված հոգեբույժ և սոցիալական աշխատող է եղել, որը մասնագիտացել է կլինիկական թերապիայի մեջ, իսկ նրա մայրը բուժքույր էր։ Մանուկ հասակում նա զբաղվել է կարատեով և խաղացել բեյսբոլի փոքր լիգայում։ Վուդսը ընտանիքի միջին զավակն էր, ունեցել է ավագ եղբայր և կրտսեր քույր։ 1997 և 1998 թվականներին հաճախել է Ինտերլոխենի արվեստի կենտրոն[4]։ Վուդսը մեծացել է Փենսիլվանիայի Յարդլի քաղաքում և 2003 թվականին ավարտել է Փենսբերիի ավագ դպրոցը։ Նա Նյու Յորքի համալսարանի շրջանավարտ է եղել[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուդսը Բոբի Մոյնահանի հետ 2015 թվականին:

Նա 16 տարեկանում սկսել է կատարել իմպրովիզացիա «Upright Citizens Brigade» թատրոնում և եղել է «The Stepfathers» իմպրովիզացիոն էսքիզ-թատերախմբի մի մասը, որի անդամները եղել են նաև Բոբի Մոյնահանը և Քրիս Գեթարդը[6]։ Նա իմպրովիզացիա է դասավանդել Կոլումբիայի համալսարանում, Դյուկի համալսարանում և Լինքոլն կենտրոնում[7]։ Նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Օղակում», «Ոտիկանները խորը պահեստում», ինչպես նաև «CollegeHumor»-ի «Adam and Eve in the Friends Zone» էսքիզում։

2010 թվականից խաղացել է Գեյբ Լյուիսի դերը «NBC»«Օֆիս» սիթքոմում։ 7-րդ եթերաշրջանում նա բարձրացվել է հիմնական դերասանական կազմի[8]։

2014 թվականից Վուդսը մարմնավորել է Ջարեդի դերը «HBO»«Սիլիկոնային հովիտ» սերիալում։ Նա նաև հայտնվել է «HBO»-ի «Veep» սերիալում Էդ Վեբստերի դերում։

Վուդսը դեր է ունեցել «Լրտես» (2015 թվական) կատակերգական մարտաֆիլմում, որտեղ խաղացել են նաև Մելիսա ՄակՔարթին, Ջեյսոն Սթեթհեմը, Ռոուզ Բիրնը, Ջուդ Լոուն, Էլիսոն Ջենին և 50 Cent[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշում
2004 «Ահաբեկիչներ» դեղատան գանձապահ
2009 «Օտարներ» տղամարդը կարճամետրաժ
2009 «Օղակում» Չեդ
2010 «Բարև, Ջուլի՛» Մայքլ
2010 «Ոստիկանները խորը պահեստում» Դուգլաս
2011 «Ճանապարհին» Թոմի
2011 «Էնդի և Զաք» Զաք կարճամետրաժ
2011 «Աղջիկները վտանգի տակ են» Ռիկ Դևուլֆ
2012 «Հարուստ աղջկա խնդիրները» Դունկան կարճամետրաժ
2013 «Ոստիկանները կիսաշրջազգեստով» պարամեդիկ
2015 Լրտես վարդագույն փողկապով մարդ
2016 «Այլ մարդիկ» Փոլ
2016 «Թալիսմաններ» Մայքլ Մյուրեյ
2017 «Լեգո Ֆիլմ․ Նինձյագո» Զեյն ձայնագրություն
2017 Գաղտնի դոսյե Էնթոնի Էսեյ
2020 Ավենյու 5 Մեթ Սպենսեր

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշում
2011 «Գորի դժոխքում» հեռուստաալիք Ստյուարտ Դրվագ՝ «#2.9»
2010-2013 Օֆիս Գեյբ Լյուիս 51 Էպիզոդ
Անվանակարգ-ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ կատակերգական սերիալում լավագույն դերասանական կազմի համար (2011-12)
2011 «Մահացու ձանձրալի» «Super ray» երկրպագու Դրվագ։ «Չկա մի բան, որը ես չեմ կարող հաղթահարել փախչելով»
2012—2015 «Լիգա» Լեյն 3 Էպիզոդ
2013—2014 «Փոխնախագահ» Էդ Ուեբստեր 3 Էպիզոդ
2013 «Հետաձգված զարգացում» Թրիփլեր Դրվագ՝ «Անջատված կեռիկը»
2013-2016 «Լավ կինը» Ջեֆ Դելինգեր 4 Էպիզոդ
2013 «Պիֆ-պաֆ կատակերգություն» Հրաշալի Գրեգ Դրվագ՝ «Կոբի Սմուլդերսը կրում է սև և Սպիտակ զգեստ»
2014 Շոու Կրոլլա Կալ Կալվերս Դրվագ՝ «Քայլելով Նիկ Կլաունի հետ»
2014—2019 «Սիլիկոնային հովիտ» Դոնալդ «Ջարեդ» Դան 46 Էպիզոդ
2014—2017 «Խաղերի տուն» Զաք Հարփեր 8 Էպիզոդ
2015 «Հարբած պատմություն» Լի Դանկան Դրվագ՝ «Լոս Անջելես»
2016 «Գազաններ» Բրայան (ձայն) Դրվագ՝ «Pigeons.»
2016 «Ամեն ինչ դեպի լավը» Զաք Դրվագ՝ «Կինը ինչ-որ բանի ինչ-որ բան է»
2017 «Մեծ բերան» Դենիել (ձայն) Դրվագ՝ «The Head Push»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Meet Zach Woods, the Anxious Heart of "Silicon Valley" - Los Angeles Magazine». Los Angeles Magazine (անգլերեն). 2014 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  3. «Episode 597 - Zach Woods». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  4. «And the nominee is ... Interlochen at the Grammys, Golden Globes and Academy Awards - Crescendo». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  5. «Zach Woods and Human Comedy». Interview Magazine. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  6. «The Stepfathers». Newyork.ucbtheatre.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 20-ին.
  7. «UCB Theatre – Zach Woods». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  8. «Exclusive: 'The Office' promotes 'Gabe' to series regular». Entertainment Weekly's EW.com. 2010 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
  9. «Adrian Lester Joins 'Grey Lady'; Zach Woods Cast In 'Spy'». Deadline (անգլերեն). 2014 թ․ մայիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաք Վուդս» հոդվածին։