Զանգակածաղիկ խոշորատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զանգակածաղիկ խոշորատերև
Զանգակածաղիկ խոշորատերև
Զանգակածաղիկ խոշորատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Զանգակազգիներ (Campanulaceae)
Ենթաընտանիք Զանգակայիններ (Campanuloideae)
Ցեղ Զանգակ (Campanula)
Տեսակ Զանգակածաղիկ խոշորատերև (C. latifolia)
Միջազգային անվանում
Campanula latifolia

Զանգակածաղիկ խոշորատերև (լատին․՝ Campanula latifolia), զանգակազգիների ընտանիքին պատկանող միամյա բույս, որն ունի դեկորատիվ բարձր հատկանիշներ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսը հավաքում են հունիսին թարմ վիճակում, քանի որ պարունակում է C վիտամին։ Դեկորատիվ առանձնահատկություններից բացի հայտնի է նաև որպես վայրի բանջարաբույս։ Արմատները պարունակում են 6․45 % սապոնին։ Արմատները և տերևները պարունակվում են ինուլինի ածխաջրեր[1]։

Զանգակածաղիկ խոշորատերևը բազմանում սերմերի միջոցով, ինչպես նաև թփի բաժանմամբ և արմատային ծիլերով։ Լավ է աճում արևոտ բաց վայրերում, սննդանյութերով հարուստ, ստրուկտուրային, փուխր հողերում։ Մեկ տեղում կարելի է մշակել 3-4 տարի, որից հետո կորցնում է իր դեկորատիվ հատկանիշները։

Օգտագործվում է ամենաբազմազան ծաղկային ձևավորումներում՝ միքսբորդերներում և լանդշաֆտային խմբերում, ալպինարիաներում և քարապարտեզներում։ Կտրած ծաղիկները գործածվում են ծաղկեփնջերում և ծաղկային վերադաշնակումներում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Հայաստանի հյուսիսային անտառապատ շրջաներում, ինչպես նաև Ծաղկաձորում, Սպիտակում, Գորիսում, Ստեփանավանում, Արտաշատում, Վայքում[2]։ Աճում է նաև Եվրոպայում, Փոքր Ասիայում, Ալթայում, Հարավային Կովկասում և Հիմալայներում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дикие съедобные растения / Под ред. акад. В. А. Келлера; АН СССР; Моск. ботан. сад и Ин-т истории матер. культуры им. Н. Я. Марра. — М.: б. и., 1941. — С. 19. — 40 с.
  2. Լ․Վ․Հարությունյան, Քո շրջապատր ծաղիկները, Երևան, «Արևիկ», 1987
  3. Linnés: Карта ареала колокольчика широколистного (Campanula latifolia)(Ստուգված է 18 Հունիսի 2013)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զանգակածաղիկ խոշորատերև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զանգակածաղիկ խոշորատերև» հոդվածին։