Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են վիկտորյանական Անգլիայում։ Երևելի ջենթլմենների լիգան դա լավագույն հերոսներից կազմված ջոկատ է, որը գլխավորում է անվախ, արկածախնդիր Ալան Կուոտերմեյնը։ Նրա ղեկավորության տակ են գտնվում այնպիսի հանրահայտ անձինք, որոնցից են նավապետ Նեմոն, վամպիրուհի Մինա Հարկերը, անտեսանելի մարդ Ռոդնի Սքիները, ԱՄՆ-ի գաղտնի գործակալ Թոմ Սոյերը, Դորիան Գրեյը և բժիշկ Ջեքիլը (միսթր Հայդ)։ Լիգայի անդամները չափից դուրս անհատական են։ Նրանք բոլորն էլ քաղաքակրթությունից վտարված անձինք են, որոնք ունեն տարբեր անցյալներ և եզակի տաղանդներ, որոնց համար մարդիկ նրանց կա'մ օրհնում են, կա'մ էլ նզովում։ Հիմա նրանք ստիպված են վստահել մեկը մյուսին, որպեսզի կարողանան աշխարհը փրկել վերահաս վտանգից։ Նրանք հիմա շատ կարևոր և շտապ առաջադրանք ունեն՝ նավապետ Նեմոյի «Նաուտիլիուս» նավով հասնել Իտալիա և Վենետիկ, որտեղ Ֆանտոմ անունով դիմակավորված մի խելագար ուզում է պայթեցնել և ջրի տակ անցկացնել ողջ քաղաքը, որպեսզի ձախողի համաշխարհային լիդերների կոնֆերենցիան։ Իսկ այդ հանցագործությունը վտանգի տակ է դնում ողջ մոլորակը։ Որպեսզի ամեն ինչ կարողանան շտկել, երևելի ջենտլմեններն իրենց տրամադրության տակ ունեն ընդամենը 9 ժամ։