Երնջնակ Վանատուրի
Երնջնակ Վանատուրի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
Ընտանիք | Նեխուրազգիներ (Apiaceae) |
Ցեղ | Երջնակ (Eryngium) |
Տեսակ | Երնջնակ Վանատուրի (E. wanaturi) |
Միջազգային անվանում | |
Eryngium wanaturi |
Երնջնակ Վանատուրի (լատին․՝ Eryngium wanaturi), հովանոցավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
30-50 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Տերևները ամբողջական են, գծային–նշտարաձև, կաշենման։ Ծաղկաբույլը կազմված է 2-5 գլխիկներից։ Ծածկոցի թերթերը 7-9-ն են, գծային-նշտարաձև[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում աճում է Ապարանի (Արայի լեռ, գյուղ Ֆանտան), Գեղամի (գյուղ Արթիզ) և Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջաններում (գյուղ Կարմրաշեն)։ Աճում է նաև Հյուսիսարևելյան Անատոլիայում և Արևմտյան Իրանում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է վերին լեռնային և ենթալպյան գոտում՝ ծովի մակարդակից 1800-2450 մ բարձրությունների վրա, քարքարոտ լանջերին, տափաստանում, մարգագետիններում։ Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է։ Աճում է 3 ֆլորիստիկական շրջաններում։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Արեալը մասնատված է։ Առկա է տեսակի տարածման և բնակության շրջանների կրճատման սպառնալիք՝ կապված գյուղատնտեսական նպատակներով հողերի յուրացման հետ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Պահպանություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|