Երկու հոգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկու հոգի
Տեսակբանաստեղծություն
ԺանրԲանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1912 թվականին
Հրատարակվել է1940 թվականի հունվարի 30
ՎիքիդարանԵրկու հոգի

«Երկու հոգի», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից, գրվել է 1912 թվականին, մինչև մարտի 20-ը, երբ Պետերբուրգում ավարտվել է, այսպես կոչված, «Դաշնակցության գործի» դատավարությունը, և Թումանյանն անպարտ է ճանաչվել։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի Ֆոնդի № 262 համարում պահվում է մեկ ինքնագիր, իսկ Թումանյանի ընտանիքի արխիվում՝ մեկ մեքենագիր օրինակ, որը փոքր-ինչ տարբերվում է ինքագրից։

Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1940 թվականի հունվարի 30-ին Գրական Թերթի № 18 համարի, այնուհետև՝ 1943 թվականին Սովետական Գրականության № 3 համարի 89-րդ էջում, ապա՝ 1969 թվականին Երևանում լույս տեսած Ուսումնասիրություններ և հրապարակումների 2-րդ հատորի 244-րդ էջում[1]։

«Երկու հոգի» բանաստեղծությունը Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի առաջին հատորում տպագրված է ինքնագրից։

Բանաստեղծությունը նվիրված է Օսկար Օսպովիչ Դրուղենրերգին, որը եղել է բանաստեղծի դատապաշտպանը, երբ 1911 թվականին Թումանյանը կրկին ձերբակալվել է հակակառավարական գործունեության մեղադրանքով։

Բանաստեղծի դուստր Աշխենի վկայությամբ՝ Գրուզենբերգը Թումանյանի դեմ հարուցված մեղադրանքները համարել է բավականաչափ ծանր և ենթադրել է, թե նրան կարող են դատապարտել երկրաժամկետ բանտարկության։ Մինչդեռ բանաստեղծն իրեն անմեղ զգալով հանգիստ է սպասել դատավճռին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Երկերի Լիակատար Ժողովածու, Բանաստեղծություններ, Առաջին հատոր. Երևան: «ՀՍՍՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ». 1988. էջ 626-627.