Դումլուփընարի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դումլուփընարի ճակատամարտ
Թվական1922 թվական օգոստոսի 26- օգոստոսի 30
Մասն էՀույն-թուրքական պատերազմ (1919-1922)
ՎայրԱրևմտյան Թուրքիա
ԱրդյունքԹուրքիայի հաղթանակ
Հակառակորդներ
Հունաստան Հունաստանի թագավորությունԹուրքիա Քեմալական Թուրքիա
Հրամանատարներ
Գեորգիոս ԽաձիանետիսՄուստաֆա Քեմալ Աթաթուրք
Կողմերի ուժեր
177000-անոց երկու հետևակային և 1 հեծելազորային դիվիզիաներ208000-անոց 18 հետևակային և 5 հեծելազորային դիվիզիաներ
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Դումլուփընարի ճակատամարտ (հուն․՝ Μάχη του Τουμλού Μπουνάρ, թուրքերեն՝ Dumlupınar Muharebesi or Başkumandanlık Meydan Muharebesi), Հույն- թուրքական երկրորդ պատերազմի վճռական ճակատամարտը[1]։ Ընդամենը մեկ շաբաթվա մեջ թուրքական գերության մեջ հայտնվեցին 26000 հույն զինվորականներ։ Թուրքական ԶՈւ-երի տնօրինմանը անցավ հունական 200 միավոր հրետանային տեխնիկա։ Ճակատամարտում ջախջախիչ հաղթանակ տարան թուրքերը։ Ճակատամարտի ավարտից հետո Հունաստանում հակակառավարական մեծ ընդվզումներ և շարժումներ սկսվեցին։ 177000-անոց հունական բանակի դեմ դուրս էր եկել 208000-անոց թուրքական բանակը։ Դումլուփընարի ճակատամարտից հետո Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի վարկանիշը թուրք հասարակության աչքում էլ ավելի բարձրացավ։

պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Douglas Dakin,The Unification of Greece 1770—1923 , ISBN 960-250-150-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դումլուփընարի ճակատամարտ» հոդվածին։