Դմիտրի Սոլովյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Սոլովյով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Дмитрий Владимирович Соловьёв
Մասնագիտացում՝սառցի վրա պարող
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 18, 1989(1989-07-18) (34 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
183 սանտիմետր
Քաշ՝74 կիլոգրամ[1]

Դմիտրի Սոլովյով (հուլիսի 18, 1989(1989-07-18), Մոսկվա, ԽՍՀՄ), Եկատերինա Բոբրովայի հետ գեղասահքում հանդես եկող ազգությամբ ռուս գեղասահորդ։ Նրանք 2014 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոններն են և 2018 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրները[2]։ Ինչպես նաև 2013 թվականի Եվրոպայի չեմպիոններ։ 3 անգամ արժանացել են արծաթե մեդալների։

2017 թվականի հոկտեմբերի 23-ի դրությամբ զույգը գեղասահքի միջազգային վարկանշային սանդղակում զբաղեցնում է 1-ին տեղը[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոբրովան և Սոլովյովը 2008 թվականին

2000 թվականին նա և Եկատերինան սկսել են դուետով հանդես գալ։ Մինչև 2012 թվականը նրանք մարզվեցին Ելենա Կուստարովայի և Սվետլանա Ալեքսեյևի մոտ։

2008 թվականի Ռուսաստանի առաջնությունում նրանք նվաճեցին բրոնզե մեդալ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին ռուսական զույգը` Օքսանա Դոմնինան / Մաքսիմ Շաբալինը չի կարողացել մասնակցել Աշխարհի գավաթին գործընկերոջ վնասվածքի պատճառով, հետևաբար Բոբրովան և Սոլովյովան մասնակցեցին աշխարհի առաջնությանը, որտեղ նրանք գրավեցին 13-րդ տեղը։

Հաջորդ երկրների առաջնությունում գրավեցին միայն չորրորդ տեղը և այսպիսով չհասան միջազգային առաջնությանը։ 2009 թվականի փետրվարին մասնակցեցին Ունիվերսիադեյին և զբաղեցրեցին 5-րդ տեղը։

2010 թվականի Ռուսաստանի առաջնությունում նրանք ավելի փորձառու գտնվեցին քան Եկատերինա Ռուբլյովուն և Իվան Շեֆերը, զբաղեցնելով 2-րդ տեղը, իսկ Եվրոպայի առաջնությունում գրավեցին 9-րդ տեղը։ Օլիմպիական խաղերում նրանք զբաղեցրերցին 15-րդ տեղը։

2012 թվականի ապրիլին սկսեցին մարզվել Ալեքսանդր Ժուլինի և Օլեգ Վոլկովի մոտ։ Նոր մարզչի անցումը բերեց 2012-2013 թվականների առաջնության առաջին հաջողությունները. զույգը 2013 թվականի Եվրոպայի առաջնությունում գրավեց 3-րդ տեղը։

2013-2014 թվականների նոր մրցաշրջանում սկսվեց Cup of China-ը, որտեղ նրանք գրավեցին երկրորդ տեղը։ Իսկ Cup of Russia մրցույթում նվաճեցին ոսկե մեդալ։ Եվ նրանք կանգնեցին պատվո հարթակի ամենաբարձր՝ առաջին տեղում։

2016 թվականի մարտին հայտնի դարձավ, որ Եվրոպայի առաջնությունից հետո Բոբրովոյի դոպինգի նմուշում  Համաշխարհային հակադոպինգային գործակալության կողմից հայտնաբերվել է արգելված միլդրոնատ դեղամիջոցը[4]։ Զույգը շարունակեց վերապատրաստումը հաջորդ մրցաշրջանում։

Ռուս զույգը Բրատիսլավայի՝ Նեպելի հուշահամալիրում սկսեց նոր նախընտրական օլիմպիական խաղաշրջանը։ Ձմեռային պարերից հետո մարզիկները երկրորդն էին, բայց կամայական պարում նրանք կարողացան առաջ անցնել[5]։ Միևնույն ժամանակ զույգի բոլոր նախորդ մարզական նվաճումները բարելավվեցին։ Հոկտեմբերին ռուս պարողները հանդես եկան Չիկագոյի Գրան պրիի փուլում, որտեղ նրանք երրորդ տեղն էին զբաղեցրել[6]։ Նոյեմբերի սկզբին նրանք հանդես եկան Մոսկվայի Գրան պրիի երկրորդ փուլում, որտեղ նրանք առաջին տեղը գրավեցին Ռոստելեկոմի գավաթի համառ պայքարում և գերազանցեցին նախորդ բոլոր ձեռքբերումները[7]։ Սա թույլ տվեց նրանց հասնել Մարսելի Գրան պրիի եզրափակիչ։ Նոյեմբերի կեսերին Վարշավայի Գավաթում գեղասահորդները առաջին տեղը գրավեցին[8]։ Դեկտեմբերի վերջին Չելյաբինսկի ազգային առաջնությունում, գեղասահորդները վեցերորդ անգամ դարձան երկրի չեմպիոններ։ Հունվարի վերջին ռուս մարզիկները Օստրավայի Եվրոպայի առաջնությունում համառ պայքարի արդյունքում նրանք կարողացան գրավել առաջին տեղը[9]։ Մարտի վերջին ռուս գեղասահորդները մրցեցին Հելսինկիի աշխարհի առաջնություններում, որտեղ նրանք կարողացան մտնել լավագույն պարային զույգերի հնգյակ։ Երեք շաբաթ անց մրցաշրջանի վերջնական մրցաշարում՝ աշխարհի թիմային առաջնությունում ռուս մարզիկները ոչ այնքան հաջողությամբ հանդես եկան. ավարտվեցին երրորդ տեղով՝ յուրաքանչյուր ծրագրում[10][11][12]։

Ռուսաստանի թիմը նվաճեց արծաթե մեդալներ։

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոբրովան և Սոլովյովը 2009 թվականին
Սեզոն Օրիգինալ/կարճ պար Ազատ ոճի պար
2013—2014 Քուիքսթեփ։ Diamonds Are a Girl’s Best Friend
Ջուլի Սթայն
Ֆոքստրոտ։ I Will Wait For You
Միշել Լեգրան
Քուիքսթեփ։ Swing, Swing, Swing My Baby

Տարվա եղանակներ

Անտոնիո Վիվալդի

Lacrimosa

Մոցարտ

2012—2013 Պոլկա։ Ասեք խոսք՝ աղքատ հուսարների մասին
Անդրեյ Պետրով
Վալս։ Էկիպաժ
Ալֆրեդ Շնիդկե
Man With a Harmonica

«Մի անգամ Վայրի Արևմուտքում»

ֆիլմի սաունթրեք

Էնիո Մորիկոնե

Տոսկա

Ջակոմո Պուչինի

2011—2012 Սամբա
Ռումբա
Սամբա
Վալպուրգյան գիշեր

Ֆաուստ (օպերա)

Շառլ Գունո

2010—2011 «Դիլայլա»
Թոն Ջոնս
Վալս։ «Where I Want to Be»
Բեննի Անդերսոն, Բորն Ուլվեյուս
Սպիտակ գիշերվա երաժշտությունը

Իսահակ Շվարց

2009—2010 «Յաբլոչկո» Ալբինոնիի Ադաջիո

Թոմազո Ալբինոնի

2008—2009 «Mack the Knife»
Կուրտ Վայլ
Ռոմեո + Ջուլիետա

ֆիլմի սաունթրեքը

2007—2008 «Կալինկա» «Suite in D Dur» և

Տոկատ և ֆուգա ռե մինոր

Յոհան Սեբաստիան Բախ

2006—2007 Տանգո «La Passion» «Արցախ»
Հայկական ռապսոդիա

Արա Գևորգյան

Սպորտային նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթ / սեզոն 2015—2016 2016—2017 2017—2018
Ձմեռային օլիմպիական խաղեր
Անհատական մրցույթներ
5
Ձմեռային օլիմպիական խաղեր
Անհատական մրցույթներ
2
Աշխարհի առաջնություն 5
Եվրոպայի առաջնություն 3 3 2
Գրան պրիի եզրափակիչ 5 4
Skate Canada International 3
NHK Trophy 2
Cup of Russia 1 2
Skate America 3
Cup of China 3
Թիմային աշխարհի առաջնություն 2
Մորդովյան նախշեր WD
Նեպելիի հուշահամալիր 1 1
Warsaw Cup 1
Ռուսաստանի առաջնություն 1 1 1

Մինչ 2015 թվականը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթներ 2005—2006 2006—2007 2007—2008 2008—2009 2009—2010 2010—2011 2011—2012 2012—2013 2013—2014
Ձմեռային օլիմպիական խաղեր
Անհատական մրցույթներ
15 5
Ձմեռային օլիմպիական խաղեր
Անհատական մրցույթներ
1
Աշխարհի առաջնություն 13 8 6 7 3 WD
Եվրոպայի առաջնություն 9 2 2 1
Աշխարհի պատանեկան առաջնություն 1
Ռուսաստանի առաջնություն 8J 1J 3 4 2 1 1 1 1
Գրան պրիի եզրափակիչ 4 6 5 4
Cup of China 2 1 2 2
Skate America 2
Cup of Russia 4 1 3 1
Skate Canada 5 6 4
NHK Trophy 4 4
Finlandia Trophy 1
Ձմեռային ունիվերսիադա 5

WD = գեղասահորդները դուրս են մնացելլ մրցույթից։ J = կրտսեր մակարդակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Olympedia — 2006.
  2. «Фигуристы открыли счет российским победам на Олимпиаде в Сочи» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2014 թ․ փետրվարի 10. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  3. «ISU World Standings for Figure Skating and Ice Dance» (անգլերեն). ИСУ. 17 июня 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 17.06.2011-ին.
  4. Боброва заявила, что положительная допинг-проба стала для неё шоком | РИА Новости
  5. Мемориал Непелы. Танцы на льду: Боброва и Соловьев выиграли, Загорски и Гурейро третий.
  6. Skate America. Танцы на льду: Шибутани победили, Боброва — Соловьев третьи.
  7. Rostelecom Cup. Танцы на льду: Боброва и Соловьев победили, Чок и Бейтс — вторые.
  8. Кубок Варшавы. Танцы на льду: Боброва и Соловьев победили, Загорски и Гурейро — вторые.
  9. Чемпионат России: Боброва и Соловьев победили, Степанова и Букин — вторые, Синицина и Кацалапов — третьи.
  10. Командный чемпионат мира. Танцы на льду. Чок и Бейтс выиграли короткую программу, Боброва и Соловьев третьи.
  11. Командный чемпионат мира. Танцы на льду: Уивер и Поже выиграли произвольный танец, Боброва и Соловьев третьи.
  12. Cup of China. Пападакис и Сизерон победили с мировым рекордом, Боброва и Соловьев — третьи, Загорски и Гурейро — четвёртые.