Դիոսկորիդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեդանիոս Դիոսկորիդես։

Պեդանիոս Դիոսկորիդես (լատիներեն՝ Pedanius Dioscorides Anazarbeus, հունարեն՝ Πεδάνιος Διοσκορίδης) (ծնվել է մոտ մ.թ. 40-ին, Անարզաբայում (Կիլիկիա), վախճանվել է 90 թվականին), Հին հռոմեական դեղաբան, բժիշկ և բուսաբան, ծագումով՝ հույն։

Դիոսկորիդեսի հիմնական աշխատությունը՝ «De materia medica»-ն ժամանակակից բուսաբանական տերմինաբանության ամենահայտնի դասական աղբյուրն էր, որը 16 դարերի ընթացքում պահպանվեց որպես առաջատար դեղաբանական ձեռնարկ։ Հռոմի կայսր Ներոնի բանակում ծառայել է որպես բանակային վիրաբույժ, և բազմաթիվ արշավանքներում մասնակցելը առիթ է ընծայել Դիոսկորիդեսին՝ անձամբ և մոտից ծանոթանալ մի շարք երկրների բուսական աշխարհի հետ, ուսումնասիրել զանազան բույսերի առանձնահատկությունները, աշխարհագրական տարածումը, բուժական հատկանիշները։ «De materia medica»-ն պարունակում է մոտ 600 բույսերի բարձրորոկ նկարագրություն, այդ թվում՝ կանեփի, մոլախինդի և անանուխի։ Աշխատությունը գրված էր մոտ 77-ին, հինգ գրքերով, և ներառում է մոտավորապես հազար դեղամիջոցների անուններ։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Encyclopaedia Britannica, Micropaedia, 15-th edition, Vol. III, Page 563