Դեպի Հայք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
BRDHnewlogo.jpg

«Դեպի Հայք» հիմնադրամը (Birthright Armenia) բարեգործական կազմակերպություն է, որը սփյուռքահայ երիտասարդներին առաջարկում է անվճար հայերեն լեզվի դասընթացներ, շրջապտույտներ, սեմինարներ, հյուրընկալ ընտանիքների մոտ օթևանում, բժշկական ապահովագրություն և Հայաստան ճանապարհածախսի փոխհատուցում։[1]

Կազմակերպության հիմքը[խմբագրել]

«Դեպի Հայք»-ը հիմնադրվել է 2003 թվականին, որպես միջազգային բարեգործական կազմակերպություն։ .[2] Ծրագրի նպատակն է՝ զարգացնել և ամրապնդել հայրենիքի ու սփյուռքի երիտասարդների միջև կապերը, վերջիններիս հնարավորություն տալով մասնակցել Հայաստանի առօրյա կյանքին և ներդրում ունենալ հայրենիքի զարգացմանը կամավորական աշխատանքի միջոցով։[3]

Ծրագրի պահանջն է, որ մասնակիցներն ունենան հայկական ծագում, 20-32 տարեկան և Հայաստանում գտնվեն առնվազն երկու ամիս։ Մասնակիցները միայն մեկ անգամ կարող են օգտվել Դեպի Հայքի ճանապարհածախսի փոխհատուցման ծրագրից։ Առ 2012թ. հիմնադրամը հովանավորել է ավելի քան 650 սփյուռքահայ կամավորների 30 երկրներից։[4]

Նման կազմակերպություններ[խմբագրել]

Նման կազմակերպությունների շարքին է դասվում Birthright Israel, որն առաջարկում է կրթական ու մշակութային փոխանակում։ Մեկ այլ կազմակերպություն՝ IrishWay անվանումով կազմակերպում է ճանապարհորդության դեպի Իռլանդիա ծագումով իռլանդացի ամերիկյան բարձր դասարանցիների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]