Գուրգեն Մարտիրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 14, 1934[1] Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | օգոստոսի 27, 2001 (67 տարեկան) Երևան, Հայաստան |
Գերեզման | Վաղարշապատ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քիմիկոս և դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1] և Նաիրիտ[1] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1956)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր[1] (1972) |
Գուրգեն Թորգոմի Մարտիրոսյան (հունիսի 14, 1934[1], Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - օգոստոսի 27, 2001, Երևան, Հայաստան[2]), հայ քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1976)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Երևանի համալսարանի քիմիական ֆակուլտետը (1956)։ Եղել է Երևանի բժշկական ինստիտուտի դեղագործական, թունաբանական քիմիայի և ֆարմակոգնոզիայի ամբիոնի առաջին վարիչը (1974-1978), 1978-1991 թվականներին՝ «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրենի տեղակալ։ 1993-1999 թվականներին աշխատել է «Պարեն» ԳԱ նախագծային ինստիտուտում։
Եղել է Ա․ Բաբայանի աշակերտը։ Զբաղվել է CH և NH թթուները հիմնային միջավայրում չհագեցած միացություններով և ալկիլ հալոգենիդներով ալկիլելու ռեակցիաների հետազոտությամբ։ Մարտիրոսյանը բացահայտել է ապրոտոն երկբևեռ լուծիչներում (ցածր ջերմաստիճաններում) չհագեցած միացությունների հալոգենացման ռեակցիաների մեխանիզմը, որով հնարավոր դարձավ մշակել բուտադիենի հեղուկաֆազ քլորման եղանակը և կրճատել քլորոպրենի արտադրության ժամանակ առաջացող թափոնները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 348)։ |
- Հունիսի 14 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Վաղարշապատ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 27 մահեր
- 2001 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ քիմիկոսներ
- Քիմիական գիտությունների դոկտորներ
- ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի շրջանավարտներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ օրգանիկներ