Գուրգեն Ալեմշահ
| Գուրգեն Ալեմշահ | |
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ի ծնե անուն | Գուրգեն Միքայելի Ալեմշահ' |
| Ծնված | մայիսի 22, 1907 (Թուրքիա) |
| Վախճանված | 14 դեկտեմբերի 1947 (40 տարեկան) |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր, խմբավար, դիրիժոր |
| Գործունեություն | 1930 - 1947 |
Գուրգեն Միքայելի Ալեմշահ (մայիսի 22, 1907 - դեկտեմբերի 14, 1947), հայ կոմպոզիտոր, խմբավար և դիրիժոր։[1]
Ծնվել է 1907 թվականին Թուրքիայի հայկական Պարտիզակ ավանում[2]։ 1930 թվականին ավարտել է Միլանի կոնսերվատորիան։ Այնուհետև Փարիզում երաժշտություն է դասավանդել Մուրատ-Ռափայելյան վարժարանի բաժանմունքում, կազմակերպել և դասավանդել է «Կիլիկիա» երգչախումբը, որը 1937 թվականին, ժողովուրդների երաժշտության մրցահանդեսում, Գուրգեն Ալեմշահի «Հայկական հարսանիք» ստեղծագործությունով շահել է 2-րդ մրցանակ։ Որոշ ժամանակ ղեկավարել է ՀՕԿ-ի «Ալագյազ», իսկ 1939-1947 թվականներին «Սիփան-Կոմիտաս» երգչախումբը[3]։
Որպես դիրիժոր և խմբավար հանդես է եկել Ֆրանսիայում, Իտալիայում և ԱՄՆ-ում սիմֆոնիկ և խմբերգային համերգներով։ Կատարել է Կոմիտասի, Սպենդիարյանի, Չուխաջյանի, Քրիստափոր Կարա-Մուրզայի, Արմեն Տիգրանյանի և այլոց ստեղծագործությունները։ Մահացել է 1947 թվականին ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաքում սրտի կաթվածից[4]։
Բովանդակություն |
Ստեղծագործություններ [խմբագրել]
- Երգեր
- Բուխարիկ
- Իմ երգը
- Ես սիրեցի
- Իմ յարը
- Աղվորներուն
- Նազերով
- Ծաղիկ էի
- Իղձ
- Սիրելիս
- Պճինկո
- Խմբերգեր
- Իմ հեռավոր հայրենիք
- Հայաստան
- Անուշիկ յար ջան
- Մեր պարտեզում
- Հունձք,
- Պլպուլն Ավարայրի
- Գործիքային ստեղծագործություններ
- Հայկական ժողովրդական պարեր (ջութակի և դաշնամուրի համար)
- Սիմֆոնիկ նվագախմբի համար
- Արևելյան գիշերներ (1931)
- Հեքիաթ
- Երկու պատմվածք հազար ու մեկ գիշերներից
- Վոկալ սիմֆոնիկ երկ
- Ավարայրի պատերազմը (1934).
- Մեկ գործողությամբ երաժշտական պատկերներ
- Վարդավառ (1932)
- Ծովինար
Ձայնագրություններ [խմբագրել]
- Եղիսափեթ Փեհլիվանյան - Երգեր դաշնամուրի նվագակցությամբ
- Փոքր Ասիայի հայ կոմպոզիտորները - Երգչախմբային ստեղծագործություններ
- Կոմիտաս
- Ավարայրի պատերազմը
Գրականություն [խմբագրել]
Ցիցիլիա Բրուտյան(1968). Սփյուռքի հայ երաժիշտները. «Հայաստան» հրատարակչություն, Երևան. էջ. 55–60.
Հղումներ [խմբագրել]
- ↑ Mize, John Townsend Hinton (1951). The International who is who in Music. Who is Who in Music, p. 13 (անգ.)
- ↑ Lost Communities (անգ.)
- ↑ Chorale Sipan Komitas - Choeur Mixte Arménien de Paris (անգ.)
- ↑ Ewen, David (1948). The Year in American Music. Allen, Towne & Heath (անգ.)