Գոմշաբուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գոմշաբուծություն, անասնապահության ճյուղ, զբաղվում է ընտանի գոմեշների բուծմամբ։ Դեռևս հնագույն ժամանակներից ընտելացվել են հնդկական գոմեշները, որոնք աստիճանաբար տարածվել են Հարավային Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի տարբեր երկրներում։

Ընտանի գոմեշները խոշոր են, մնդավիբարձրությունը մինչև 130 սմ, իրանի թեք երկարությունը՝ 135 սմ, կրծքի փաթը՝ 190 սմ։ Հիմնականում սև են, երբեմն՝ մուգ գորշագույն, մուգ մոխրագույն, կան նաև ալբինոսներ։ Ունեն ամուր, կոպիտ, չոր կոնստիտուցիա։ Արուների կենդանի քաշը հասնում է 700 կգ, Էգերինը՝ 450 կգ, երբեմն՝ 600 կգ, նորածիններինը՝ 30— 40 կգ։ Գոմեշները ուշահաս կենդանիներ են։ Առաջին պտղատվությունը սկսվում է 4 տարեկանից, իսկ լրիվ հասունանում են 7—8 տարեկանում։

Տնտեսություններում օգտագործվում են մինչև 20—30 տարեկանը, գլխավորապես որպես կաթնատու, ինչպես նաև բանող կենդանի։ Գոմշաբուծությամբ զբաղվում են շոգ կլիմայական գոտիներում, ջրամբարնևրի, գետերի, ջրանցքների մոտ։ Ստացվող մթերքը հիմնականում կաթն է, մեկ գոմեշի տարեկան միջին կաթնատվությունը 1400—1600 կգ է, ռեկորդայինը՝ 3500 կգ։ Կաթի յուղայնությունը 8—8,8 % Է։ Գոմեշի կաթից ստանում են յուղ, պանիր, մածուն։

Հայաստանում գոմեշաբուծությամբ զբաղվում են հին ժամանակներից։ Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, 1976 թվականին Հայաստանում (ՀԽՍՀ) հաշվվում էր մոտ 5000 գոմեշ։ Տարածված էր Արարատյան դաշտում և հարավային շրջաններում։ Բուծում էին կաթնամսային ուղղվածությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 153