Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղատնտեսության զարգացման ﬕջազգային հիﬓադրաﬕ տարբերանշանը

Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ (ԳԱՄԿ), մարզերի ֆերմերներին, ագրոպարենային ոլորտի գործարարների, անհատ ձեռնարկատերերի աջակցության մարզային կենտրոններ։ Հիմնադրվել և գործում են 1999 թվականից։ Նպատակը գյուղատնտեսության տարբեր ոլորտներում (մարզի զարգացման ուղղությանը համապատասխան) նոր տեխնոլոգիաների ներդրումն է, արտադրության արդյունավետության բարձրացմանն աջակցելը։ Գործունեության հիմնադրամն ուղղություններն են խորհրդատվական ծառայությունների մատուցում, գյուղատնտեսության խորհրդատուների գործունեության համակարգում, ագրոմարկետինգ (շուկաների և գների ուսումնասիրություն, գյուղատնտեսական մթերքի իրացման և նյութատեխնիկական միջոցների ձեռքբերմանն աջակցություն), տեղեկատվության տարածում, գյուղատնտեսության նորությունների ներդրում ու տեղերում գիտահետազոտական կարիքների բացահայտում և այլն:Համագործակցում են Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի, մարզերի համանման կառույցների, ֆերմերների, ագարակատերերի, անհատ ձեռնարկատերերի, գյուղմթերք վերամշակող ձեռնարկությունների հետ, պարբերաբար կազմակերպում սեմինար պարապմունքներ,խորհրդատվություններ, տեղեկություններ հրապարակում շուկաներում գյուղմթերքների գների և այլնի մասին, հրատարակում թերթեր։ Ներկայում գործում են Արագածոտնի,Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի,Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ (ԳԱՄԿ)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։