Գիհի ցածրաաճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիհի ցածրաաճ
Գիհի ցածրաաճ
Գիհի ցածրաաճ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Դաս Pinopsida
Կարգ Ասեղնատերևավորներ (Pinales)
Ընտանիք Նոճազգիներ (Cupressaceae)
Ենթաընտանիք Նոճայիններ (Cupressoideae)
Ցեղ Գիհի (Juniperus)
Վերնատեսակ 'Juniperus'
Տեսակ Գիհի ցածրաաճ (J. communis)
Միջազգային անվանում
Juniperus communis
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Գիհի ցածրաաճ (լատին․՝ Juníperus commúnis), նոճազգիների ընտանիքին պատկանող մշտադալար, ասեղնատերև թուփ։ Երկարությունը հասնում է մինչև 1.5 մ բարձրության։ Ունի դեղնակարմրավուն և արմատակալող ճյուղեր։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մուգ մոխրագույն է։ Փշատերևները ունեն 1-2 սմ երկարություն և 1.5 մմ լայնություն։ Կոները սև են՝ կապտավուն խավով։ Ծաղկում է հունիսին։

Աճում է քարքարոտ վայրերում, ալպյան գոտիներում, ծովի մակերևույթից 2000-2800 մ բարձրության վրա։ Այն կարելի է գտագործել ատաղձագործական նպատակներով։ Պիտանի է մեր հանրապետության բոլոր կլիմայական գոտիներում։ Պիտանի է մեր հանրապետության բոլոր կլիմայական գոտիներում մշակելու համար, անկախ ծովի մակերևույթից ունեցած բարձրությունից։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկտուն է, անեմոֆիլ, լուսասեր, քսերոմեզոֆիտ։ Կոնահատապտուղները ինչպես նաև նախորդ տեսակների մոտ, հասունանում են երկրորդ տարվա աշնանը։ Ցածրաճ գիֆին կազմակերպում է թփուտներ կամ առանձին «գորգեր» անտառի վերին եզրին, բացատներում։ Իր ծակող ասեղնատերևների շնորհիվ պաշտպանվում է անասունների կողմից ոչնչացվելուց։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված են Բուլղարիայում, Կովկասում, Ղրիմում, Հյուսիսային Իրանում և Փոքր Ասիայում։ Տարածված է նաև Ստեփանավանի, Արագածի, Ապարանի, Մեղրու շրջաններում, Սևանի ավազանում, Զանգեզուրում և Վայքում։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանում է հիմնականում բնական անդալիսի միջոցով, կտրոններով ու սերմորով։ Բարձր գեղազարդ է, պիտանի է հատկապես թեք լանջերի կանաչապատման համար։

Օգտակարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ գետնին փռվող ճյուղերը հեշտությամբ են արմատակալվում, ապա չափազանց արժեքավոր բուսատեսակ է էրոզիայի դեմ պայքարելու իմաստով։ Բնափայտը կարելի է օգտագործել ատաղձագործական նպատակներով։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Juniperus albanica Pénzes
  • Juniperus argaea Balansa ex Parl.
  • Juniperus borealis Salisb.
  • Juniperus caucasica Fisch. ex Gordon
  • Juniperus communis var. arborescens Gaudin
  • Juniperus communis var. brevifolia Sanio
  • Juniperus communis subsp. brevifolia (Sanio) Pénzes
  • Juniperus communis f. crispa Browicz & Ziel.
  • Juniperus communis subsp. cupressiformis Vict. & Sennen ex Pénzes
  • Juniperus communis var. erecta Pursh
  • Juniperus communis var. fastigiata Parl.
  • Juniperus communis var. hemisphaerica (J.Presl & C.Presl) Parl.
  • Juniperus communis subsp. hemisphaerica (J.Presl & C.Presl) Nyman
  • Juniperus communis var. hispanica Endl.
  • Juniperus communis var. montana Neilr.
  • Juniperus communis var. oblonga Loudon
  • Juniperus communis var. oblonga-pendula Loudon
  • Juniperus communis f. oblonga-pendula (Loudon) Beissn.
  • Juniperus communis subsp. pannonica Pénzes
  • Juniperus communis var. pendula Carrière
  • Juniperus communis var. pendula-aurea Sénécl.
  • Juniperus communis f. pendulina Kuphaldt
  • Juniperus communis f. pungens Velen.
  • Juniperus communis var. stricta Endl.
  • Juniperus communis var. suecica (Mill.) Aiton
  • Juniperus compressa Carrière
  • Juniperus cracovia K.Koch
  • Juniperus dealbata Loudon
  • Juniperus depressa Stevels
  • Juniperus difformis Gilib.
  • Juniperus echinoformis Rinz ex Bolse
  • Juniperus elliptica K.Koch
  • Juniperus fastigiata Knight
  • Juniperus hemisphaerica C.Presl
  • Juniperus hibernica Lodd. ex Loudon
  • Juniperus hispanica Booth ex Endl.
  • Juniperus interrupta H.L.Wendl. ex Endl.
  • Juniperus kanitzii Csató
  • Juniperus microphylla Antoine
  • Juniperus niemannii E.L.Wolf
  • Juniperus oblongopendula Loudon ex Beissn.
  • Juniperus occidentalis Carrière
  • Juniperus oxycedrus subsp. hemisphaerica (J.Presl & C.Presl) E.Schmid
  • Juniperus reflexa Gordon
  • Juniperus saxatilis Lindl. & Gordon
  • Juniperus suecica Mill.
  • Juniperus taurica Lindl. & Gordon
  • Juniperus uralensis Beissn.
  • Juniperus vulgaris Bubani
  • Juniperus withmanniana Carrière
  • Sabina dealbata (Loudon) Antoine
  • Thuiaecarpus juniperinus Trautv.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
  • Քո շրջապատի թփերը, Լ․ Վ․ Հարությունյան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիհի ցածրաաճ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիհի ցածրաաճ» հոդվածին։