Ասեղնատերևավորներ (կարգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոճի սովորական

Ասեղնատերևավորներ (լատ.՝ Pinales, նախկինում - Coniferales), մերկասերմերի դասի կարգ, որն ունի 10 ընտանիք, 600 տեսակ և 55 ցեղ։ Դրանք հիմնականում ծառեր են, հազվագյուտ դեպքերում՝ թփեր։ Ճյուղերը մեծ մասամբ դասավորված են օղակներով, առաջացնելով կոնաձև սաղարթ։ Տերևները նեղ երկարավուն են կամ նշտարաձև, հաճախ՝ ասեղանման (փշանման)։ Ինչպես բոլոր մերկասերմերի, այնպես էլ ասեղնատերևավորների իսկական անոթները (տրախեաներ) բացակայում են և դրանց քսիլեման կազմված է տրախեիդներից՝ բնորոշ երիզավորված անցքերով։ Ասեղնատերևավորների բունը ունի թույլ զարգացած կեղև և միջուկ։ Ցողունի հիմնական մասը կազմում է կենտրոնական գլանը։ Բազմացման օրգաններն են կոները։[1]

Ասեղնատերև բույսերը բնորոշ են երկրագնդի ինչպես Հյուսիսային, այնպես էլ Հարավային կիսագնդերի բարեխառն մարզերի համար։

Ընտանիքներ[խմբագրել]

Հղումներ[խմբագրել]

  1. Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, Հայաստանի դենդրոֆլորան, «Լույս» հրատարակչություն, Երևան 1985