Գետնանոճազգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գետնանոճազգիներ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթաթագավորություն  Pteridobiotina
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Cycadophytanae
Տիպ/Բաժին Մերկասերմեր (Pinophyta)
Դաս Pinopsida
Կարգ Ասեղնատերևավորներ (Pinales)
Ընտանիք Գետնանոճազգիներ (Taxodiaceae)
Saporta, 1865

Գետնանոճազգիներ (լատին․՝ Taxodiaceae) - բույսերի ասեղնատերևավորների կարգի ընտանիք՝ բարձր, միատուն ծառեր են՝ թեփուկանման կամ ասեղանման տերևներով։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արական հասկիկները մեկական են, ծայրային, ծոցային, հավաքված գլխիկներով կամ ողկույզներով։ Առէջը ունի կարճ թելիկ և լայնացող թեփուկ, որի ներքևի կողմի եզրից ազատ կախված են 2-9 փոշեպարկեր։ Իգական հասկիկները միայնակ են, ծայրային, բազմաթիվ, պարուրաձև դասավորված թեփուկներով։

Սերմնային թեփուկները ավելի կամ պակաս զարգացած են։ Յուրաքանչյուր թեփուկի վրա կան 2-9 սերմնաբողբոջ։

Կոները կլոր են, հասունացնան ժամանակ միմյանցից հեռացող կոշտ, կաշվեկերպ, փայտացող թեփուկներով։ Սերմերը ունեն նեղ թևիկներ։

Ցեղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետնանոճազգիների ընտանիքը բաղկացած է 9 ցեղերից՝

Հայաստանում ներմուծված են վեց ցեղ՝ սեքվոյադենդրոն, սեքվո, կրիպտոմերիա, կուննինգհամիա, մետասեքվոյա, տաքսոդիում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, Հայաստանի դենդրոֆլորան, «Լույս» հրատարակչություն, Երևան 1985
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնանոճազգիներ» հոդվածին։