Գերդ Նյուքվիսթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերդ Նյուքվիսթ
բուկմոլ՝ Gerd Nyquist
Ծննդյան անունբուկմոլ՝ Gerd Brænne
Ծնվել էմարտի 15, 1913(1913-03-15)[1]
ԾննդավայրՔրիստիանիա, Նորվեգիա
Վախճանվել էնոյեմբերի 22, 1984(1984-11-22) (71 տարեկան) կամ նոյեմբերի 23, 1984(1984-11-23)[1] (71 տարեկան)
Վախճանի վայրՕսլո, Նորվեգիա
Մասնագիտությունգրող և մանկագիր
Քաղաքացիություն Նորվեգիա
Պարգևներ
ԶավակներԱրիլդ Նյուքվիսթ
Գերդ Նյուքվիսթ Վիքիքաղվածքում
 Gerd Nyquist Վիքիպահեստում

Գերդ Նյուքվիսթ (նորվ.՝ Gerd Nyquist, մարտի 15, 1913(1913-03-15)[1], Քրիստիանիա, Նորվեգիա - նոյեմբերի 22, 1984(1984-11-22) կամ նոյեմբերի 23, 1984(1984-11-23)[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի գրող, առավել հայտնի է իր դետեկտիվ վեպերով։ Գրել է նաև ոչ-դետեկտիվ աշխատանքներ, այդ թվում, պիեսներ, պատմվածքներ երեխաների համար։ Մանկական մի քանի ժողովածուների հեղինակ է[2]։

Նորվեգացի գործարանատեր, քաղաքական գործիչ Բերնհարդ Բերնի թոռնուհին է, գրող Արիլդ Նյուքվիսթի մայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերդ Նյուքվիսթը ծնվել է Քրիստիանիայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ընդգրկվել է Նորվեգիայի դիմադրության շարժման մեջ, պարգևատրվել է Նորվեգիայի 1940-1945 թթ.-ի պաշտպանության մեդալով։ Ստեղծագործել սկսել է 1957 թվականից։ Նյուքվիսթի առաջին դետեկտիվ պատմությունը «Հանգուցյալը խնդրել է ծաղիկներ չբերել» (1960) վեպն է։ Նյուքվիսթի որոշ վեպեր գրված են Ագաթա Քրիստիի ոգով։

1972-1977 թվականներին Նյուքվիսթը եղել է «Ռիվերտոն» (անվանվել է նորվեգացի դետեկտիվ գրող Սթեյն Ռիվերտոնի պատվին) գրական ակումբի առաջին նախագահը։ 1978 թվականին Գերդն ստացել է «Ռիվերտոն» ակումբի պատվավոր մրցանակ[3][4]։

Նյուքվիսթի առավել հայտնի վեպերից է «Խոտը ոչինչ չի թաքցնում» (1966) ստեղծագործությունը, որը թարգմանվել է նաև հայերեն։ Դետեկտիվ վիպակը մերկացնում է բուրժուական քաղքենիական բարքերը։ Դրամի մեջ չէ իսկական երջանկությունը, դրամը բարոյազրկում, հոգեպես սնանկացնում է մարդուն - սա է վիպակի հիմնական գաղափարը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. Святослав Бэлза. От Шерлока Холмса до комиссара Мегрэ. - Мастера Детектива. М.: «Правда», 1991. С. 9-10.
  3. Christensen, Kari. «Gerd Nyquist». In Helle, Knut (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Godal, Anne Marit (ed.). «Gerd Nyquist». Store norske leksikon (Norwegian). Oslo: Norsk nettleksikon. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Խոտը ոչինչ չի թաքցնում», Գերդ Նյուքվիսթ, Երևան, «Արևիկ», 1990
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերդ Նյուքվիսթ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերդ Նյուքվիսթ» հոդվածին։