Գերասկոֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գերասկոֆոբիա, ծերացման հանդեպ անբնական կամ անդադար վախ[1]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերասկոֆոբիա տերմինը ծագում է հունարեն γηράσκω, գերասկո՝ «Ես ծերանում եմ», և φόβος, ֆոբոս՝ «վախ» բառերից[2]։ Որոշ հեղինակներ այն անվանում են գերոնտոֆոբիա, չնայած դա կարող է վերաբերել նաև տարեցների վախին՝ memento mori[2]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերասկոֆոբիան կլինիկական ֆոբիա է, որը սովորաբար դասակարգվում է հատուկ ֆոբիաների կամ մեկ հատուկ խուճապային տրիգերից վախերի շարքում։ Գերասկոֆոբիան կարող է հիմնված լինել միայնակ մնալու, առանց ռեսուրսի և տարիքային թուլության պատճառով իր մասին հոգ տանելու անկարողության վախի վրա[3]։

Ֆոբիան ունեցողները հաճախ զգում են, որ ծերացումն առաջին նշանն է, որ իրենց իմունային համակարգը սկսում է թուլանալ, ինչն իրենց դարձնում է ավելի խոցելի և հակված հիվանդությունների։ Նրանք ծերացումը դիտարկում են որպես մարդկային թերություն, քայքայում, երկարատև հաշմանդամություն, մահացու քրոնիկ հիվանդություն[4][5][6]։ և վերջնական ինքնաբուխ կենսաբանական ինքնաոչնչացում, այլ ոչ թե բնական գործընթաց[7][8][9]։

Նույնիսկ երեխաները, ովքեր բախվում են կյանքի անցողիկության գաղափարին, սահմանափակ առողջությանը, արտաքին կախվածությանը (օրինակ՝ դեղանյութեր, հատուկ գործիքներ՝ անվասայլակ, ռոլեր, ընթերցանության ակնոց), ծերացումը և դրա ինքնաոչնչացնող հետևանքները (ինչպիսիք են քաղցկեղը և առողջության կորուստը, փխրունությունը, հոդաբորբը և մահը), կարող են գերասկոֆոբ դառնալ ճանաչողական կոգնիտիվ դիսոնանսի պատճառով։

Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրաբուժություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ գերասկոֆոբներ[8] հաճախ դիմում են պլաստիկ վիրաբուժության՝ կնճիռները ձգելու համար, որպեսզի ավելի երիտասարդ տեսք ունենան[10]։, մինչդեռ մյուսների հիմնական մտահոգությունը ծերացման գործընթացում առաջացած ներքին, կենսաբանական երկարատև վնասներն են։

Կենսաբանական անբավարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերասկոֆոբները հատկապես վախենում են առողջության թուլացումից, տարիքային հիվանդությունների ռիսկայնությունից և բարեկեցության անխուսափելի կորստից, որը գալիս է ծերացման գործընթացի հետ միասին։ Սա ներառում է սահմանափակ անհատական շարժունակություն, կախվածություն դեղատոմսային դեղերից, ատամների ոսկրափուտ և պրոթեզների կորուստ, ոսկրային խտության կորուստ, գենետիկական վնասվածքների կուտակում, ձայնի աղավաղում, մարմնի ֆունկցիոնալության կորուստ (օրինակ՝ տեսողություն, որը հանգեցնում է արտաքին գործիքներից կախվածության), կատարակտ, հոդաբորբ, աղեստամոքսային տրակտի հիվանդություններ, հիդրացիայի խանգարում, երիկամային անբավարարության և քաղցկեղի աճող ռիսկ, լիմֆոմա, ուղեղի մշտական անդառնալի վնասում, խլություն, մկանների զանգվածի կորուստ, պտղաբերության և էրեկտիլ դիսֆունկցիայի կորուստ, զգայական դեֆիցիտներ[11]։, դեմենցիա (մոռացում, հիշողության կորուստ, Ալցհայմերի հիվանդություն, կյանքի ընդհանուր որակի մշտական կորուստ[8][9]։

Մարդու դանդաղ գործողության կենսաբանական ռումբի (կամ տարիքային ռումբի) ներկայումս անդառնալի վնասակար հետևանքների պատճառով նրա ֆիզիկական հնարավորությունները և ազատությունը գնալով ավելի սահմանափակ են դառնում, մշտապես սահմանափակվում են ծերությամբ, ինչը կարող է հանգեցնել անորոշության և կյանքի իմաստի արժեզրկման[12][13]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Definition of gerascophobia on MedTerms.com». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 8-ին.
  2. 2,0 2,1 Perspectives on Aging, by Priscilla W. Johnston, 1982, 0-88410-734-5, pp. 239-241
  3. John G. Robertson, An Excess of Phobias and Manias, p. 90.
  4. 2015 StatNews article about aging
  5. Futurism.com article by medical experts
  6. Article by LongevityReporter.org from December 5th 2016.(չաշխատող հղում)
  7. https://www.the-scientist.com/?articles.view/articleNo/47264/title/Opinion--Aging--Just-Another-Disease/
  8. 8,0 8,1 8,2 Quote from BBC documentary “Can ageing be delayed, stopped or even reversed? BBC News” by Unity Biotechnology founder Nathaniel David: "Everyone you know suffers from aging. Everyone."
  9. 9,0 9,1 Quote from BBC documentary “Can ageing be delayed, stopped or even reversed? BBC News” by Unity Biotechnology founder Nathaniel David: "Anyone who tells you that aging is beautiful and something to embrace is either dishonest with you or dishonest with themselves. I see no beauty."
  10. https://abcnews.go.com/GMA/BeautySecrets/story?id=2991351&page=1
  11. FightAging.org article “The fall into nihilism”, 2017-07-25
  12. PsychologyToday article: The complicated relationship between disability and purpose
  13. Article from ConfinedToSuccess.com about lacking sense of purpose due to disability: Finding purpose when disabled.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]