Գետային ճռիկահավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գետային ճռիկահավ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Շահրիկներ
Ցեղ Ճռիկահավ
Տեսակ Գետային ճռիկահավ
Լատիներեն անվանում
Locustella fluviatilis
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Գետային ճռիկահավ[1] (լատին․՝ Locustella fluviatilis) շահրիկների ընտանիքին (Locustellidae) պատկանող թռչուն։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետային ճռիկահավը 14,5-ից 16 սմ երկարություն ունեցող թռչուն։ Մարմնի վերին մասը ձիթապտղի շագանակագույն է։ Կոկորդի և կրծքավանդակի վրա մուգ, անորոշ երկայնական գծեր են։ Մարմնի ստորին մասը ձիթապտղի բաց գույնի է։ «Հոնք»-ը սպիտակ է, աչքի օղակը՝ լուսավոր։ Պոչը լայն է, կլորացված ծայրով։ Ձիթապտղագույն կամ շագանակագույն պոչի տակը սպիտակավուն է։ Կտուցը թուխ է, ոտքերը՝ վարդագույն։

Երգեցողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որձ թռչունը երգում է ծառի վրա 5-ից 8 մ բարձրությունից։ Երգելուց հետո նա քարի նման ցած է նետվում, որպեսզի անմիջապես սուզվի խիտ բուսականության մեջ։ Գետային ճռիկահավի երգեցողությունը բաղկացած է «զեր-զեր-զեր» ընդհատվող, թրթռող վանկերի շարքից, որոնք հիշեցնում են մորեխի արձակած ձայներին։ Ամենից հաճախ դա կարելի է լսել երեկոյան ժամերին և շատ վաղ առավոտյան։ Բնադրման սկզբնական շրջանում նա նույնպես երգում է ամբողջովին մթության մեջ։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետային ճռիկահավը սնվում է զատկաբզեզներով և միջատներով, մասնավորապես նախընտրում է միջին մեծության միջատներ, սարդակերպերով և այլ փոքր կենդանիներով։ Այս թռչունը սնունդ է որոնում ինչպես գետնին, այնպես էլ խոտերի և թփերի մեջ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրման տարածքը տարածվում է Արևմտյան Սիբիրից մինչև Կենտրոնական Եվրոպայի արևելք։ Վերջին տասնամյակների ընթացքում այն ընդլայնվել է դեպի արևմուտք։ Ձմեռելու համար այս թռչունները գաղթում են Արևելյան Աֆրիկայի արևադարձային հատվածը։ Ձմեռելու արեալը տարածվում է Զամբիայից և Մալավիից մինչև նախկին Տրանսվաալ նահանգ, իսկ արևմուտքից՝ Բոտսվանա։ Այս թռչունները ձմեռելու համար թռչում են հարավային, հարավարևելյան ուղղությամբ և անցնում Միջերկրական ծովի արևելյան մասով, հյուսիսարևելյան Աֆրիկայով, Արաբական թերակղզով և Քենիայի տարածքներով։ Թռիչքը սկսվում է հուլիսին և շարունակվում մինչև օգոստոս, իսկ դեկտեմբերին թռչունները հասնում են իրենց ձմեռային տարածքները։ Նրանք այնտեղ ձմեռը անցկացնում են մինչև մարտի կեսը, իսկ ապրիլի երկրորդ կեսից արդեն բույն են դնում Կենտրոնական Եվրոպայի հարավում։

Գետային ճռիկահավը բույնը կառուցում է ճահիճների և ճահճոտ անտառների, ինչպես նաև խոնավ մարգագետինների և տիղմոտ տարածքների մոտ։ Նրանց վերևից պետք է ապաստարան, շարժման ազատությունը պետք է ապահովվի ներքևից։ Թփերն ու ծառերը թռչունին ծառայում են որպես միկրոստացիա (էկոհամակարգում թռչունների կողմից գրավված ֆիզիկական տարածություն. տե՛ս նաև էկոլոգիական նիշ

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետային ճռիկահավերը մոնոգամ են։ Թռչելուց հետո տեղ հասնելուն պես տեղի է ունենում կտղուցականչ և զուգավորում։ Բույնը կառուցվում է գետնին։ Այն հիմնականում կառուցվում է էգ թռչունի կողմից։ Բնում դնում է չորսից վեց ձու։ Թուխս նստելը տևում է 13-ից 16 օր, և ծնողները երկուսն էլ մասնակցում են դրան։ Ձագերը ձվից դուրս են գալիս 11-ից 14 օր հետո. և՛ էգ, և՛ որձ թռչունները մասնակցում են ձագերի կերակրմանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 337. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hans-Günther Bauer, Einhard Bezzel und Wolfgang Fiedler (Hrsg): Das Kompendium der Vögel Mitteleuropas: Alles über Biologie, Gefährdung und Schutz. Band 2: Passeriformes – Sperlingsvögel, Aula-Verlag Wiebelsheim, Wiesbaden 2005. — ISBN 3-89104-648-0.
  • Lars Svensson, Peter J. Grant, Killian Mullarney et al.: Der neue Kosmos-Vogelführer., Franckh-Kosmos Verlag 1999. — ISBN 3-440-07720-9.
  • Anne Puchta, Klaus Richarz: Steinbachs Großer Vogelführer., Eugen Ulmer Verlag 2006. — ISBN 3-8001-4490-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետային ճռիկահավ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետային ճռիկահավ» հոդվածին։