Զատկաբզեզներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զատկաբզեզներ
Զատկաբզեզներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Բզեզներ
Ընտանիք Զատկաբզեզներ
Լատիներեն անվանում
Coccinellidae
Latreille, 1807
Տիպիկ ներկայացուցիչներ

Coccinella

Ենթաընտանիքներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 114329
NCBI 7080
EOL 7459

Զատկաբզեզներ, զատիկներ (լատ.՝ Coccinellidae), բզեզների ընտանիք։ Հայաստանում տարածված է 73 տեսակ, որոնք մեծ մասամբ հանդիպում են այգիներում, բանջարանոցներում, պուրակներում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմինը սովորաբար կլոր է կամ օվալաձև (երկարությունը՝ 1, 1-16 մմ), շատ ուռուցիկ, վերևից՝ լերկ կամ մազոտ, հաճախ՝ խայտաբղետ գունավորված (վառ կարմիր, դեղին՝ մուգ պտերով կամ շերտերով՝ օղակված բաց գույնի պսակով)։ Գլուխը փոքր է, բեղիկները՝ կարճ, ունեն եռահոդ գուրզ։ Առաջնամեջքը լայնական է՝ հետևի կլորացած անկյուններով։ Վերնաթևերն ունեն խճողված խիտ կետավորում։ Ոտքերը կարճ են, թաթերը՝ քառահոդ, 2-րդ հոդը մեծ է և երկբլթակ, 3-րդը՝ փոքր և 2-րդի փորոքում թաքնված։

Նշանակություն[խմբագրել]

Թրթուրները նույնպես խայտաբղետ են, երկար ոտքերով։ Զատիկների կենդանիների մեծ մասի համար թունավոր են։ Տեսակների մեծ մասն օգտակար է (օրինակ՝ ստետորուսները), ոչնչացնում է վնասատու լվիճներին, տզերին։ Կան նաև վնասակար տեսակներ (օրինակ՝ առվույտի զատկաբզեզներ և որդան կարմիրով սնվող բզեզը)։ Որոշ զատկաբզեզներ օգտագործվում են որպես կենսաբանական պայքարի միջոց։

Զատիկը որպես խորհրդանիշ[խմբագրել]

Զատիկը համարվում է հաջողության, բարության և ներողամտության խորհրդանիշ։ Զատիկ գտնելը համարվում է սպասվելիք հաջողութան նշան։ Օրինակ՝ Հոլանդիայում և Չեխիայում հավատում են, որ մարդու վրա նստած զատիկը նրան օժտում է հաջողութամբ, իսկ Ֆրանսիայում զատիկի պատկերով թալիսմանը համարվում է փորձանքից պաշտպանող իր։

Զատիկի շուրջ մի շարք առասպելներ են ստեղծվել։ Օրինակ` մեր նախնիները կարծում էին, որ զատիկը ապրում է երկնքում և իջնում է երկիր, որպեսզի մարդկանց փոխանցի աստծո կամքը։

Ժամանակակից հոգեբանական տեսություններում զատիկը կապվում է սիրո և գրավչության հետ։ Ասում են, որ զատիկի պատկերով թալիսմանը հաջողություն է բերում, և որքան շատ են սև կետիկները զատիկի մեջքին, այնքան թալիսմանը ավելի ուժգին ներգործություն է ունենում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png