Գեորգի Իսահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեորգի Իսահակյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 7, 1968(1968-11-07) (55 տարեկան)
ԾննդավայրԵրևան, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Մասնագիտությունդրամատուրգ և թատերական ռեժիսոր
ԱշխատավայրՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Բարեկամության շքանշան
Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ և Ոսկե դիմակ
 Georgiy Isaakyan Վիքիպահեստում

Գեորգի Գեորգիի Իսահակյան, (նոյեմբերի 7, 1968(1968-11-07), Երևան, ԽՍՀՄ, ռուս.՝ Гео́ргий Гео́ргиевич Исаакя́н), հայազգի ռուսաստանցի ռեժիսոր, Պերմի Չայկովսկու անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար (1991-2010), Մոսկվայի Նատալյա Սացի անվան պետական ակադեմիական մանկական երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար (2010)[1], Ռուսաստանի թատերական գործիչների միության Պերմ քաղաքի մասնաճյուղի նախագահ[2], «Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ», Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակակիր, Ռուսաստանի Դաշնության կառավարության Ֆ. Վոլկովի անվան մրցանակակի դափնեկիր։ Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի գործունեության համար արժանացել «Ստրոգանովի» մրցանակի դափնեկրի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Իսահակյանը ծնվել Է 1968 թվականի նոյեմբերի 7-ին Երևանում։ 1986 թվականին ավարտել Է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային կից Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի ջութակի, երաժշտության և կոմպոզիցիայի տեսության դասարանը, 1991 թվականին՝ Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի երաժշտական թատրոնի ֆակուլտետը (ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Կուրոչկինի ֆակուլտետ)։ Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանում սովորելուց նրա կուրսընկերներն են եղել Դմիտրի Բերթմանը և Օլեգ Միտրոֆանովը։

1990-1991 թվականներին աշխատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստության ամբիոնում, 1991 թվականին նշանակվել է Պերմի Չայկովսկու անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի բեմադրող ռեժիսոր, 1996 թվականին՝ նույն թատրոնի գլխավոր ռեժիսոր։

2007 թվականին «Օրփեոս» օպերայի բեմադրման համար «Կուլտուրա» թերթը նրան ճանաչել է «տարվա ռեժիսոր»[3][4]։

Ռուսաստանում անցկացված «Ոսկե դիմակ» ազգային թատերական փառատոն-մրցանակաբաշխությանը Գեորգի Իսահակյանի բեմադրած «Օրփեոս» օպերան լավագույնն է ճանաչվել` օպերային լավագույն ռեժիսուրա անվանակարգում ու արժանացել «Ոսկե դիմակ» մրցանակի։

Հանդիսանում է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի արվեստանոցի գեղարվեստական ղեկավար՝ Անդրեյ Շակունի արվեստանոցի երկրորդ մանկավարժ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ» (Ռուսաստանի նախագահի 2006-ի հրաման)
  • «Բարեկամության մեդալ» (Ռուսաստանի նախագահի 25.10.2018-ի հրաման)

Օպերաների բեմադրություններ և ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Худрук театра оперы и балета Георгий Исаакян
  2. «Секретариат СТД РФ». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 8-ին.
  3. ««Культура» назвала Георгия Исаакяна «Режиссёром года»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 9-ին.
  4. «Урок «Орфея»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. — статья о Г. Г. Исаакяне с сайта газеты «Культура»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]