Գագիկ Խաչատրյան (գեներալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Խաչատրյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի ֆինանսների նախարար
ապրիլ 26, 2014 - սեպտեմբեր 20, 2016
Դրոշ
Դրոշ
Պետեկամուտների կոմիտեի նախագահ
 
Ազգություն հայ
Ծննդյան օր նոյեմբերի 26, 1955(1955-11-26) (68 տարեկան)
 
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ

Գագիկ Գուրգենի Խաչատրյան (նոյեմբերի 26, 1955(1955-11-26), ՀԽՍՀ Ամասիայի շրջանի Ամասիա գյուղ), Հայաստանի պետական գործիչ, Հայաստանի ֆինանսների նախարար (2014-2016 թթ.)։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977 թ. ավարտել է Կ. Մարքսի անվան Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը «Արդյունաբերական էլեկտրոնիկա» մասնագիտությամբ, էլեկտրոնային տեխնիկայի ինժեների որակավորմամբ։
  • 1987 թ. ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը «Հաշվապահական հաշվառում և տնտեսական գործունեության վերլուծություն» մասնագիտությամբ, տնտեսագետի որակավորմամբ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977-1978 թթ. աշխատել է «Էլեկտրոն» գործարանում որպես ինժեներ-էլեկտրոնիկ,
  • 1978-1984 թթ. եղել է ՀԼԿԵՄ Նաիրիի շրջանային կոմիտեի սկզբնական կազմակերպության քարտուղար, 2-րդ քարտուղար,
  • 1984-1986 թթ. աշխատել է Գ.Աղաջանյանի անվան սովխոզ տեխնիկումի բաժնի վարիչ,
  • 1986-1989 թթ. - Նոր-Գեղիի սովխոզ տեխնիկումի սկզբնական կուսակցական կազմակերպության ազատված քարտուղար,
  • 1989-1996 թթ. - «Նաիրի» ագրոֆիրմայի տնօրենի առաջին տեղակալ,
  • 1996 թ. աշխատել է որպես Հրազդանի հարկային տեսչության պետի տեղակալ,
  • 1996-1999 թթ. - Մաշտոցի շրջանի հարկային տեսչության պետ,
  • 1999-2000 թթ. - Էրեբունու շրջանի հարկային տեսչության պետ,
  • 2000 թ.- Շահումյանի շրջանի հարկային տեսչության պետ,
  • 2000-2001 թթ. - ՀՀ Պետական եկամուտների նախարարության հարկային վարչության պետի տեղակալ,
  • 2001- 2008 թթ. - ՀՀ ԿԱ Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ,
  • 15 ապրիլի - 4 հունիսի 2008 թ. - ՀՀ ԿԱ Մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար[1]։
  • 2008 թ. հունիսի 4-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ Կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից[2]։
  • 2008 թ. հունիսի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԿԱ Մաքսային պետական կոմիտեի նախագահ[3]։
  • 2008 թ. օգոստոսի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ[4]։
  • 2014 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից[5]։
  • 2014 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար[6]։

Նյութական կարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Խաչատրյանը 1996 թ.-ից մինչև 2016 թ. աշխատել է պետական ոլորտում՝ զբաղեցնելով պետական պաշտոն, ինչը նրան հնարավորություն չի ընձեռնում զբաղվել բիզնես գործունեությամբ։ Զուգահեռաբար 2017 թ.-ին լուրեր էին պտտվում նրա հնարավոր վերադարձի մասին[7]։

Գագիկ Խաչատրյանը դեռևս իր նախարար եղած ժամանակներից հայտնի էր որպես Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը[8]։ Այնուամենայնիվ նա Ա1+ լրատվական կայքին տված կարճ հարցազրույցի ընթացքում հայտարարել էր, որ «Ես բիզնես չունեմ, եթե ունեմ՝ ապացուցեք»[9]

2013 թ.-ի վերջին Գ. Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և ունեցվածքի հայտարարագրում նշել էր, որ ունի 272.000.000 միլիոն ՀՀ դրամ և 2.972.000 ԱՄՆ դոլար՝ չնշելով որևէ այլ ունեցվածք[10][11]։ Նրա կինը՝ Լաուրա Եփրեմյանը հայտարարագրել էր 180.000.000 ՀՀ դրամ և 2.745.000 ԱՄՆ դոլար[10]։ Լրատվամիջոցները կասկածի տակ են դնում ներկայացված թվերի իսկությունը՝ պնդելով որ Գ. Խաչատրյանը և նրա ընտանիքը շատ ավելի մեծ դրամական միջոցներ ունեն, ինչը թաքցնում են հանրությունից[11][12]։

Հասարակությունը և բազմաթիվ լրատվամիջոցներ պնդում են, որ Գագիկ Խաչատրյանի կարողությունը հասնում է առասպելական չափերի[10][11]՝ ընդգրկելով հայաստանյան տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, ինչպես նաև արտասահմանյան բազմաթիվ ընկերություններ, այդ թվում՝ օֆշորային[10][11][12][13]։

Եղվարդ քաղաքի կալվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Խաչատրյանը, ըստ շրջանառվող լուրերի, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ունի հսկայական հողատարածքներ, հեկտարների հասնող ջերմոցներ և սառնարաններ, բազմաթիվ բիզնես ընկերություններ[14]։ Նա պատրաստվում է նաև մոտ ապագայում Եղվարդի մոտակայքում կառուցել հսկայական ջրամբար և հարակից այլ հիմնական և օժանդակ կառույցներ[15]։

Գագիկ Խաչատրյանին են պատկանում Եղվարդ քաղաքի վարչական տարածքում գտնվող հսկայական տարածություն զբաղեցնող ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցված ջերմոցները, մոտակայքում գտնվող հսկայական սառնարաննեը, հարյուրավոր հեկտարների հասնող հողատարածքներ, որտեղ նա կառուցում է իր նոր շքեղ առանձնատունը։ Այստեղ նա ամբողջությամբ վերափոխել է բազմադարյան կիսաքանդ եկեղեցին ու նորովի կառուցել[12][16]։

Գ. Խաչատրյանին է պատկանում Եղվարդ քաղաքի մոտակայքում գործող կաթնամթերք, այդ թվում՝ պաղպաղակ արտադրող «Անի» ընկերությունը, որը հետագայում հերքվել է[17]։

Գ. Խաչատրյանի ձեռքում է կենտրոնացված Եղվարդի տրանսպորտային մենաշնորհը։ Նրան են պատկանում Եղվարդ-Երևան ուղևորափոխադրումներ իրականացնող թիվ 269 համարի երթուղին, «Անի» տաքսի ծառայությունը[12][14], որը հետագայում հերքվել է[17]։

Ըստ շրջանառվող լուրերի Եղվարդ քաղաքի մոտ՝ Եղվարդ-Աշտարակ քաղաքների միջև տարածքում նախատեսված 90 միլիոն խմ ծավալով ջրամբարի կառուցող-սեփականատերը հենց Գագիկ Խաչատրյանն է։

Թանկարժեք զարդերի և ժամացույցերի խանութներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գ. Խաչատրյանին է պատկանում նաև Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող ժամացույցների և ոսկյա զարդերի վաճառքով զբաղվող «Խրոնոգրաֆ» խանութը, որտեղ ժամացույցի գները անցնում են մի քանի միլիոն դրամը[12]։

Այլ ընկերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ Գագիկ Խաչատրյանին են պատկանում տարբեր ապրանքների ներկրումներով զբաղվող «Ապեյրոն» և «Չիմեգ» ընկերությունները, «Նոր Զովք» խանութների ցանցը[12], որը հետագայում հերքվել է[18]։

Հերքումներ կարողության մասով[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Խաչատրյանի շուրջ քննարկումները թեժացան 2019թ. հետհեղափոխական Հայաստանում։ Այդ օրերին «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը. հայտարարեց[19].

«Սիրելի՜ հայրենակիցներ, «Նոր Զովք»-ի հավատարիմ և սիրելի հաճախորդներ, հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ «Նոր Զովք» սուպերմարկետը 1999 թվականից առ այսօր պատկանում է Արամ Արամյանին, ինչը բոլոր փաստաթղթերով ապացուցված է։ Իրականությանն ամենևին չեն համապատասխանում շարունակ տարածվող այն տեղեկությունները, որ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը պատկանում է այլ ընկերության կամ անհատի՝ մասնավորապես Գագիկ Խաչատրյանին։ Նմանատիպ ապատեղեկատվություն տարածվեց նաև անցյալ տարի՝ հեղափոխության օրերին։ Այդ ժամանակ էլ «Նոր Զովք»-ի սեփականատեր վերագրվեց կաթողիկոսը, սակայն անմիջապես ապացուցվեց լուրի կեղծ լինելը։ Նոր Զովքը կապ չի ունեցել որևէ չինովնիկի կամ կուսակցության հետ։ Խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել և մամուլը չհեղեղել նմանատիպ ստահոդ տեղեկություններով»,-ասված է պաշտոնական հայտարարությունում[20]։

Պաշտոնական հերքում հրապարակեց նաև «Անի» կաթնամթերքի գործարանը և «Անի» տաքսի-ընկերությունը[21].

«Անի» կաթնամթերքի գործարանը և «Անի» տաքսի-ընկերությունը պատկանում են բացառապես Մկրտչյանների ընտանիքին։ Վերջին շրջանում համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ նշվում է, որ մեր ընկերությունները պատկանում են ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկին։ Մենք՝ վերոնշյալ ընկերությունների հիմնադիրներս, պաշտոնապես հերքում ենք այդ տեսանյութը։ Տեղեկացնում ենք, որ «Անի» կաթնամթերքի գործարանը հիմնադրվել է 2003 թվականին, իսկ «Անի» տաքսի-ընկերությունը՝ 2004 թ-ին, և մինչ այսօր դրանց միակ սեփականատերը Մկրտչյանների ընտանիքն է։ Խնդրում ենք, այսուհետ չշահարկել «Անի» կաթնամթերքի գործարանի և «Անի» տաքսի-ընկերության անունները՝ կապելով մեր համբավը և ձեռքբերումները երրորդ անձանց հետ»,-ասված է պաշտոնական հայտարարությունում[17]։

Դատական գործընթացներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալանավորում և ազատ արձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 27-ին Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է պաշտոնական դիրքի չարաշահման և վատնման կասկածանքով[22]։ Հատկանշական է, որ Գագիկ Խաչատրյանի ձերբակալումն ուղեկցվեց քաղաքական թեժ անհամաձայնության՝ «Ամուլսարի» հանքավայրի շահագործման ժամանակ, ինչը մեկնաբանվեց, որպես հանրության ուշադրության շեղում «Ամուլսարից»[23][24][25]։

Հայտնի է, որ Գագիկ Խաչատրյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, և նրա փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ նշելով. «Դատարանի տրամադրության տակ չի եղել և դատաքննության ժամանակ դատարանը չի հետազոտել գոնե մեկ ապացույց, որը հնարավորություն կտար ողջամիտ ենթադրություն անել, որ Գագիկ Խաչատրյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում նշված հանցագործությունն ընդհանրապես տեղի է ունեցել, և որ Գագիկ Խաչատրյանը որևէ առնչություն ունի դրա հետ»[26]։

2020 թվականի փետրվարին 6 ամիս կալանքի տակ մնալուց հետո «Հետք» էլեկտրոնային պարբերականը, հղում կատարելով փաստաբանական խմբի հայտարարությանը, տեղեկացրել է, որ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է։ Ըստ փաստաբանական խմբի՝ Խաչատրյանը սիմպտոմատիկ բուժում է ստանում կալանավայրում, այնինչ նա մասնագիտացված հատուկ խնամքի կարիք ունի, և բժշկական օգնության բացակայության դեպքում անդառնալի հետևանքներ կարող են առաջանալ[27]։

Հայտնի է նաև, որ կալանավորումից առաջ Գագիկ Խաչատրյանը գտնվել է Գերմանիայի Դաշնությունում և քննիչի առաջին իսկ հեռախոսազանգով ժամանել Երևան՝ որևէ կերպ չփորձելով թաքնվել քննությունից[28]։ Խաչատրյանը Գերմանիայում հետվիրահատական բուժում էր ստանում. նա ողնաշարի և հենաշարժողական ապարատի  խնդիրներ ունի, մարմնում իմպլանտ է տեղադրված[29]։

2020թ հոկտեմբերի 29-ին Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց[30]։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը (ՄԻԵԴ)[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հուլիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է իր որոշումը, որով բավարարել է ՀՀ ֆինանանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դիմումը։ ՄԻԵԴ-ը պահանջել է ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, ներառյալ արտասահմանյան բժիշկների կողմից[31]։

64-ամյա Գագիկ Խաչատրյանը, ով ըստ փաստաբանների ապօրինի կարգով կալանքի տակ է արդեն 12 ամիս, ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի, որի չկատարումը և կատարման հապաղումը լուրջ և անդառնալի վտանգներ է պարունակում նրա հետագա առողջության և կյանքի համար։ Խաչատրյանի փաստաբանական թիմը բազմիցս բարձրաձայնել է այս հարցը ՀՀ բոլոր ատյաններում ու իրավասու մարմիններում, այդ թվում՝ քննչական մարմնին, դատախազությանը և ՀՀ դատարաններին, սակայն վերջիններս հետևողականորեն անտեսել և անտեսում են այդ նախազգուշացումները՝ զրկելով Գագիկ Խաչատրյանին իր հիմնարար իրավունքներից՝ համարժեք բուժում ստանալու։ Փաստաբանական թիմը դիմել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ու իրավապաշտպան կառույցների։

2020-ի Օգոստոսի 5-ին Խաչատրյանի փաստաբանները հայտարարել են, որ ՀՀ կառավարությունը ողջամիտ որևէ քայլ չի ձեռնարկել ՀՀ քաղաքացու կյանքի և առողջության համար ակնհայտ վտանգների առկայության պարագայում համարժեք բուժում ապահովելու համար՝ նշելով, որ ՀՀ պատմության մեջ աննախադեպ է Եվրոպական դատարանի որոշումը չկատարելը։ Նման վարքագիծը անընդունելի է իրավական և ժողովրդավարական  պետության համար[32]։    

«Խաչատրյաններն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի». դատական գործը[խմբագրել | խմբագրել կոդը]

2021թ. հունվարի 25-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց վճիռը` Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մանե Գևորգյանի (վարչապետի մամուլի խոսնակ) քաղաքացիական գործով, որը հարուցվել էր Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների պահանջով այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին «facebook.com» սոցիալական ցանցի իր էջում վերջիններիս հասցեին վիրավորանք և զրպարտություն պարունակող գրառում էր տեղադրել։ Խաչատրյանները հայցով պահանջում էին ներողություն խնդրել իրենց հասցեին կատարված վիրավորանք հանդիսացող արտահայտության համար, ինչպես նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։ Դատարանը հիմնավորված համարեց և հաստատեց, որ ՀՀ հայցվորների հասցեին վիրավորանք և զրպարտություն համարվող արտահայտություններ են կատարվել ՀՀ վարչապետի կողմից` իր մամուլի խոսնակի միջոցով և այդ մասով պահանջը բավարարեց[33]։ Դատարանը վճռեց[34].

Պարտավորեցնել պատասխանող ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին «Ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ Մանե Գագիկի Գևորգյանին պատկանող պաշտոնական էջում 28.04.2020 թվականին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի կատարած հրապարակային գրառումը հերքել հետևյալ կերպ (մեջբերում).

«վճռի օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Մանե Գագիկի Գևորգյանին պատկանող էջում, գրառում կատարել հետևյալ կերպ. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներողություն է խնդրում Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից 2020 թվականի ապրիլի 28-ին «facebook.com սոցիալական կայքի` Մանե Գևորգյանի էջում տեղադրված գրառման մեջ նշված՝ նրանց պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտության համար», գրառման մեջ նշված՝ «Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների կողմից կոռուպցիոն և մաֆիոզ համակարգ ղեկավարած լինելու, ինչպես նաև ապօրինի հարստություն կուտակած լինելու վերաբերյալ պնդումը։ Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ընդունել են իրենց կամ ընտանիքի այլ անդամների կողմից պետությանը վնաս պատճառելու փաստը, թալանելու փաստը, կամ պատրաստակամություն են հայտնել որպես թալանած գույք որևէ բան պետությանը վերադարձնելու մասին» իրականությանը չեն համապատասխանում։

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի facebook.com սոցիալական կայքի օգտահաշվում ներողության և հերքման տեքստերը տեղադրելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներողություն խնդրել առնվազն 5.000 (հինգ հազար) տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով ներողության նույն բովանդակությամբ տեքստը, որը պահանջվում է տեղադրել facebook.com սոցիալական կայքի՝ Մանե Գևորգյանին պատկանող էջում»։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Խաչատրյանը ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։ Հայտնի է, որ որդիները՝ Գուրգեն Խաչատրյանը և Արտյոմ Խաչատրյանը, ձեռներեցներ են ու հանդիսանում են «Գալաքսի» ընկերությունների խմբի հիմնադիրները[35]։ Ինչպես հայտնի է banks.am-ին տված հարցազրույցից[36]՝ Խաչատրյանի որդիները երբևէ ներգրավված չեն եղել որևէ պետական աշխատանքում և զբաղվել են բացառապես բիզնեսով[37]։ 2019 թ.-ին նրանք հայտարարել են Երևանում «Ինովացիայի և տեխնոլոգիաների» պարկի մասին՝ 6000 աշխատատեղով[38][39][40][41]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Արմեն Ավետիսյան
ՀՀ ԿԱ Մաքսային պետական կոմիտեի նախագահ
Գագիկ Խաչատրյան

4 հունիսի 2008 թ. - 20 օգոստոսի 2008 թ. (2008 թ. ապրիլի 15-ից հունիսի 4-ը՝ ժամանակավոր պաշտոնակատար)
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ ԿԱ Մաքսային պետական կոմիտեի նախագահ, Վահրամ Բարսեղյանը որպես ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Գագիկ Խաչատրյան

20 օգոստոսի 2008 թ. - 26 ապրիլի 2014 թ.
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, լիազորությունները վերապահվել են ՀՀ ֆինանսների նախարարին
Նախորդող
Դավիթ Ռ. Սարգսյան
ՀՀ ֆինանսների նախարար
Գագիկ Խաչատրյան

26 ապրիլի 2014 թ. - 20 սեպտեմբերի 2016 թ.
Հաջորդող
Վարդան Արամյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. Ավետիսյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին
  2. «Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. Գ. Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մաքսային Պետական կոմիտեի նախագահ նշանակելու մասին
  4. Գ. Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակելու մասին
  5. Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  6. Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  7. «Գագիկ Խաչատրյանը վերադառնո՞ւմ է. նա կհակակշռի վարչապետին». Sputnik Armenian. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  8. «Լեգե՞նդ, թե՞ իրականություն. ինչ է հայտնի Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին». Sputnik Armenian. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  9. «Ես բիզնես չունեմ, եթե ունեմ՝ ապացուցեք». Գագիկ Խաչատրյան:
  10. 10,0 10,1 10,2 10,3 Գագիկ Խաչատրյանի առասպելական ունեցվածքը:
  11. 11,0 11,1 11,2 11,3 Գագիկ Խաչատրյանի անվերջանալի ունեցվածքը (լուսանկար):
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Գագիկ Խաչատրյանի անծայրածիր ունեցվածքը (լուսանկարներ):
  13. ՊԵԿ-ական ստվեր:(չաշխատող հղում)
  14. 14,0 14,1 Ինչպե՞ս են հարստանում Գագիկ Խաչատրյանն ու կինը:
  15. «Ճապոնացիներն ուսումնասիրում են Եղվարդի ջրամբարի տարածքը։». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.
  16. ՀՀ կառավարության որոշում 24 դեկտեմբերի 2003 թվականի N 1793-Ն:
  17. 17,0 17,1 17,2 ««ANI PRODUCT»-ի և «Անի» տաքսի ծառայության միակ սեփականատերը Մկրտչյանների ընտանիքն է». news.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  18. Studio, Sargssyan. «Times.am | «Նոր Զովք»-ը հերքում է. հիմնադիր-տնօրեն Արամ Արամյանի հայտարարությունը». times.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.(չաշխատող հղում)
  19. Fri, 0Shares 0Comments Նորմա Ավագյան; Իրադարձային, 09/06/2019-17:57. ««Նոր Զովք»-ը հերքում է. հիմնադիր-տնօրեն Արամ Արամյանի հայտարարությունը». www.live24.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին. {{cite web}}: |first2= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  20. ««Նոր Զովք»-ը հերքում է. հիմնադիր-տնօրեն Արամ Արամյանի հայտարարությունը». enews.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.(չաշխատող հղում)
  21. ««Անի» կաթնամթերքի գործարանը և «Անի» տաքսի-ընկերությունը պատկանում են բացառապես Մկրտչյանների ընտանիքին». shabat.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  22. «Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  23. «Ըստ «նոր» Հայաստանի տրամաբանության՝ Գագիկ Խաչատրյանն ու Արցախի հարցը իրար հավասար Ամուլսա՞ր են - BlogNews.am». blognews.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  24. «Երկիր Մեդիա». yerkirmedia.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  25. «Փաշինյանի երկաթյա կանոնով էլ թող Ամուլսարի հարցը լուծեն, ինչո՞ւ չեն անում. ԲՀԿ պատգամավոր | 24news». www.24news.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  26. «Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը 7 փաստ է ներկայացրել նրա նկատմամբ հարուցված քրգործի մասին». news.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  27. «Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է. դատական նիստը տեղի կունենա այսօր». Hetq.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  28. Գագիկ Խաչատրյանը բուժումը թողել և վերադարձել է. Երեմ Սարգսյան, Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին
  29. «Գագիկ Խաչատրյանը առողջական լուրջ խնդիրներ ունի․ հայտարարություն». news.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  30. «Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց». A1Plus. Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
  31. «ՄԻԵԴ-ը բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել անհապաղ բուժում». Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  32. ՀՀ Կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ պահանջը. Գագիկ Խաչատրյանը բուժում չի ստացել https://www.24news.am/news/115638
  33. «Հրապարակվել է դատարանի վճիռը. «Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից»». news.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
  34. «DataLex ԴԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ». www.datalex.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
  35. ««Գալաքսի» ընկերությունների խումբը ամփոփել է 2018-ը թվերով». armenpress.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  36. «Գուրգեն Խաչատրյան. Երազում ենք Հայաստանը տեսնել նորարարությունների քարտեզում». Banks.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  37. ««Գալաքսի» ընկերությունների խումբը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը կաջակցեն ինովացիոն նախագծերին». shabat.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  38. «Երևանում կկառուցվի Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկ՝ 6000 աշխատատեղերով». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  39. «Երևանում կկառուցվի Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկ». www.civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  40. Իրազեկ.am. «Երևանում կկառուցվի տարածաշրջանի առաջին Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկը - Իրազեկ». Իրազեկ.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  41. ««Գալաքսի»-ն ազդարարել է Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկի ստեղծումը». Banks.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  42. Գ. Գ. Խաչատրյանին մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի հատուկ կոչում շնորհելու մասին
  43. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին