Սմբատ Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սմբատ Այվազյան
Ծնվել էմարտի 10, 1959(1959-03-10)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 8, 2014(2014-06-08) (55 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀանրապետություն

Սմբատ Ժիրայրի Այվազյան (մարտի 10, 1959(1959-03-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 8, 2014(2014-06-08), Փարիզ, Ֆրանսիա), ՀՀ պետական և քաղաքական գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետի մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982-1988 թթ. աշխատել է որպես տնտեսագետ Հայաստանի տարբեր ձեռնարկություններում։
  • 1991 թ.` ԼՂՀ Շահումյանի շրջանի դատախազ։
  • 1994-1998 թթ. «Սապֆիր» գործարանի տնօրեն։

Զինվորական ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում։
  • 1992 թ. եղել է Քաշաթաղի առաջին պարետը, ՀՀ Կարմիրի շրջանի արտակարգ իրավիճակների պարետ, Սևանի ավազանի տարածաշրջանի օպերատիվ շտաբի անդամ և ռազմական հարցերի համակարգող, «Մեծն Տիգրան» աշխարհազորի ղեկավար։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990-1995 թթ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք)։ ԳԽ պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 1995-1999 թթ. - ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր (թիվ 89 ընտրատարածք)։ «Հանրապետություն» խմբակցության անդամ։ 1998 թ. եղել է «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ, ապա նախագահ։
  • 1998 թ. - ՀՀ հարկային տեսչության պետ։
  • 1999-2000 թթ. - ՀՀ պետական եկամուտների նախարար։
  • 2003-2007 թթ. - ՀՀ ԱԺ երրորդ գումարման պատգամավոր է ընտրվել թիվ 10 ընտրատարածքից։
  • 2008-ին ակտիվեն սատարել է Լևոն Տեր-Պետրոսյանին։ 2008-2009 թթ. դատապարտվել և պատիժն է կրել մարտի 1-ին անկարգություններ հրահրելու մեղադրանքով։
  • 2001-2014 թթ. - «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։

Ամուսնացած էր, ուներ երեք երեխա։

Նախորդող
Ալբերտ Բազեյան
ՀՀ ԱԺ «Երկրապահ» պատգամավորական խմբի ղեկավար
Սմբատ Այվազյան

1998 թթ.
Հաջորդող
Նախորդող
Արտաշես Թումանյան
ՀՀ Հարկային պետական ծառայության պետ
Սմբատ Այվազյան

1998-1999 թթ.
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ պետական եկամուտների նախարար
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ Հարկային պետական ծառայության պետ
ՀՀ պետական եկամուտների նախարար
Սմբատ Այվազյան

15 հունիսի 1999 - 2 մայիսի 2000 թթ.
Հաջորդող
Գագիկ Պողոսյան