Բրոքի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրոքի համալսարան
Տեսակuniversity in Ontario? և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1964
Անվանված էIsaac Brock?
ԱնդամակցությունUniversities Canada?[1], ORCID[2], Open Education Network?[3], Հետազոտական գրադարանների կենտրոն[4], Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[5], Digital Research Alliance of Canada?[6], Canadian Federation for the Humanities and Social Sciences?[7] և Canadian Research Knowledge Network?[8]
Երկիր Կանադա[9]
ՏեղագրությունՍենթ Քաթարինս
Կայքbrocku.ca(անգլ.)
Բրոքի համալսարան (Կանադա)##
Բրոքի համալսարան (Կանադա)
Բրոքի համալսարան, Կանադա
 Brock University Վիքիպահեստում

Բրոքի համալսարան (անգլ.՝ Brock University), Բրոքի համալսարանը գտնվում է Կանադայի Օնտարիո նահանգի Սենթ Քաթարինս քաղաքում։ Մոտ 17 հազար ուսանող սովորում է համալսարանի յոթ ֆակուլտետներում՝ առողջապահության, բիզնեսի, կրթության, մաթեմատիկայի և գիտության, սոցիալական գիտությունների, հումանիտար և առաջադեմ ֆակուլտետներ[10]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը, որը բացվել էր 1964 թվականին, կոչվել է գեներալ-մայոր Այզեկ Բրոքի անունով, ով մահացել էր 1812 թվականին Միացյալ Նահանգների հետ պատերազմի ժամանակ։ Նրա վերջին խոսքերը՝ Առաջ անգլ.՝ Push on! Պողպատ, լատիներեն թարգմանված լատին․՝ Surgite!, համալսարանի կարգախոսը[11]։

1950-ական թվականների վերջերից Նիագարայի համալսարանի հարցը քննարկվել էր, և 1957 թվականի նոյեմբերին Ալանբուրգի կանանց ինստիտուտի ղեկավարությունը խնդրել է Օնտարիոյի կառավարությանը դիտարկել Նիագարայի թերակղզում համալսարան հիմնելու հարցը[12]։ 1962 թվականի աշնանը ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որի խնդիրներն էին` նոր համալսարանի ստեղծումը, վարչական և ակադեմիական պլանի մշակում[13]։ Համալսարանն ուներ 66,869 շրջանավարտ[14]։

Ուսանողական ավան[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի գլխավոր մասնաշենքն է հանդիսանում Արթուր Շմոնտի աշտարակը, որը կառուցվել է 1968 թվականին։ Դոկտոր Շմոնը Նիագարայի համալսարանի հիմնադիրներից էր։ Շենքում տեղակայված էր համալսարանի գրադարանը, վարչական և ուսումնական կենտրոնը։ Մնացած շենքերի շարքում առանձնանում են.

  • Ուելսի դահլիճ, որը հյուրընկալում էր կրթության ֆակուլտետը։
  • Մաքենզի Չոուն համալիր, որը պարունակում էր սեմինարների սենյակներ և գիտական լաբորատորիաներ (Մաքենզի -Չոուն՝ Սենթ Քաթարինս նախկին քաղաքապետ)
  • Թարո Խոլ՝ բիզնեսի ֆակուլտետի շենք, որը բացվել էր 1990 թվականին։
  • Պլազա Բիլինգ շենքը ժամանակակից շենք էր Հասարակական գիտությունների ֆակուլտետի համար, որտեղ տեղակայված էին նաև համակարգչային լաբորատորիաներ և համալսարանի գրախանութ։
  • Ուոլկեր համալիրը համալսարանի սպորտային համալիր էր։
  • Նիագարայի առողջապահական և կենսաբանական հետազոտական համալիր անգլ.՝ Niagara Health and Bioscience Research Complex:

Համալսարանում կան նաև վեց բնակելի համալիրներ, որտեղ ապրում էր մոտ երկուսուկես հազար ուսանող։ Բացի Սենթ Քաթարինս համալսարանից, Բրոքի համալսարանը աջակցում էր Համիլտոնի համալսարանին՝ հիմնականում կրթության ֆակուլտետի համար[15]։

Սպորտային կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոքի համալսարանը մասնակցում է մեծ թվով ուսանողական սպորտային մրցումների։ Համալսարանում անցկացվում են բադմինտոնի, բասկետբոլի, սուսերամարտի, գնդակով հոկեյի, ֆուտբոլի, սոֆթբոլի, թենիսի, վոլեյբոլի դասեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20210812231046/https://www.univcan.ca/universities/member-universities/
  2. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  3. https://web.archive.org/web/20240202185017/https://open.umn.edu/oen/members
  4. https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
  5. https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
  6. https://web.archive.org/web/20221214213749/https://alliancecan.ca/en/membership/our-members
  7. https://web.archive.org/web/20231009110100/https://www.federationhss.ca/en/membership/our-members
  8. https://web.archive.org/web/20230904115855/https://www.crkn-rcdr.ca/en/members
  9. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  10. «Brock facts». Brock University (կանադական անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  11. «Brock's history». Brock University (կանադական անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  12. «Profile of Brock University - Ontario, Universities in Canada». www.canadian-universities.net. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  13. «CBC.ca - The Greatest Canadian - Top 100 - 11 to 100». web.archive.org. 2008 թ․ հուլիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  14. https://web.archive.org/web/20140715001503/https://discover.brocku.ca/UserFiles/Image/program%20pdfs/Public%20Health%202009.pdf
  15. «The Office of the University Secretariat». Brock University (կանադական անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրոքի համալսարան» հոդվածին։