Բրունո Բոցետո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրունո Բոցետո
ԱԱՀ՝ Բրունո Բոցետո
Բնագիր
ԱԱՀ՝
Bruno Bozzetto
Ծննդյան օր՝ մարտի 3, 1938 (1938-03-03) (76 տարեկան)
Ծննդավայր՝ Միլան, Իտալիա
Քաղաքացիություն՝ Իտալիա Իտալիա
Ազգություն Իտալիա Իտալիա
Կայք՝ bozzetto.com

Բրունո Բոցետո (իտալ.՝ Bruno Bozzetto) իտալացի անիմատոր որը առաջադրվել է «Օսկար» մրցանակի, որպես լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ «Ծղրիդները» (Cavallette) աշխատանքի համար։

Կյանքը և կարիերան[խմբագրել]

Իտալացի անիմատոր Բրունո Բոցետոն իր առաջին անիմացիոն կարճամետրաժը՝ «Տապում։ Զենքի պատմությունը», ստեղծել է 1958 թվականին, քսան տարեկան հասակում։ Այդ փայլուն դեբյուտը շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց Կաննի կինոփառատոնում՝ հնարավորություն ընձեռելով երիտասարդ հեղինակին հանդիպելու կանադացի մեծանուն անիմատոր Նորման Մքլարենին, ինչպես նաև բրիտանացի պրոդյուսեր Ջոն Հալասին, որն անմիջապես համագործակցելու առաջարկ արեց նրան։ Երկու տարի անց, 1960 թվականինին Միլանում հիմնվեց «Բրունո Բոցետո» կինոընկերությունը։ Այս ձեռնարկը ծածկում էր ֆիլմերի արտադրության, գովազդի և հեռարձակման ծախսերը։ Այն նաև սկիզբ դրեց համագործակցության մի խումբ երիտասարդ նկարիչների, անիմատորների և սցենարիստների հետ, որոնցից են Գուիդո Մանուլին, Ջուզեպե Լագանան, Ջովանի Մուլաձանին, Մաուրիցիո Նիչետին և այլք։ Բոցետոն առաջին իտալացի անիմատորն էր, որ 1965-ին, ավելի քան 20 տարվա ընդմիջումից հետո նկարեց և արտադրեց լիամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ «Արևմուտք և սոդա», որին հաջորդեցին «Իմ սուպերմեն եղբայր Վիպը» 1968 թվական և «Allegro non Troppo» 1976 թվականի ֆիլմերը։ Այս յուրօրինակ ստեղծագործությունը կինոֆիլմի և անիմացիայի հնարամիտ համադրություն էր և, ըստ էության, իտալական պատասխանը Ուոլթ Դիսնեյ Փիքչրսի հանրահայտ «Ֆանտազիային»։ «Allegro non Troppo»-ն Եվրոպայի և նույնիսկ Իտալիայի էկրաններին հայտնվելուց շատ առաջ ցուցադրվեց Միացյալ Նահանգներում և բարձր գնահատականի արժանացավ ամերիկյան քննադատների կողմից։ Բոցետոյի ստեղծած ամենահայտնի շարքերից մեկը «Պարոն Ռոսին» է։ Այս զավեշտական հերոսի մասնակցությամբ Բոցետոն նկարել է բազմաթիվ կարճամետրաժ և երեք լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմեր։ Իր երկարամյա գործունեության ընթացքում Բոցետոն արտադրել է մեծաթիվ կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր, որոնք վաճառվել և ցուցադրվել են ողջ աշխարհում։ Տաղանդավոր անիմատորը բազմիցս արժանացել է մրցանակների, այդ թվում՝ Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջի»` «Mistertao» ֆիլմի համար, 1991-ին ներկայացվել է «Օսկարի»` «Ծղրիդները» ֆիլմի համար, իսկ 2006-ին Բրունո Բոցետոյին, Ուոլթ Դիսնեյի զարմիկ Ռոյ Էդուարդ Դիսնեյի հետ միասին, շնորհվել է «Պուլչինելլա» մրցանակը՝ անիմացիոն արվեստում ունեցած վաստակի համար։ Բոցետոն աշխարհի տարբեր փառատոներում հաճախ է ընդգրկվել միջազգային ժյուրիների կազմում, իսկ նրա աշխատանքները դարձել են տասնյակ գիտական ուսումնասիրությունների առանցք։ Իր բազմազան, ինքնատիպ ստեղծագործություններով այս արգասավոր արվեստագետը միշտ հաստատել է, որ անիմացիան ունակ է բարդ գիտական հայեցակարգերն առավել մատչելի, հասկանալի ներկայացնել հանդիսատեսին։ Բոցետոն միշտ համաքայլ է ժամանակի հետ, օգտվում է նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից։ Այդ են վկայում 1990-ականներից սկսած նրա աճող հետաքրքրությունը 2D անիմացիայով և այն, որ այդ տեխնիկայով, ինչպես և Macromedia flash-ի (այժմ Adobe flash-ի) հետ միասին, համացանցային կայքերի համար ստեղծված նրա «Եվրոպա և Իտալիա» անիմացիոն կարճամետրաժներն առաջինը և ամենամասսայականն են։ 2008-ից սկսած Բոցետոն աշխատում է հիմնականում 2D/Flash և 3D անիմացիոն տեխնիկայով։

Ֆիլմագրություն[խմբագրել]

  • 2004 - Նեուրո (Neuro) դիտել
  • 2004 - Կին և տղամարդ (Femminile & maschile)
  • 2004 - Looo
  • 2003 - Օլիմպիկս (Olympics)
  • 2003 - Կյանք (Life)
  • 2003-2004 - Սպագետի ընտանիքը (Spaghetti Family) հեռուստասերիալ
  • 2002 - Ադամ (Adam)
  • 2001 - Storia del mondo per chi ha fretta
  • 2000 - Այո և Ոչ (Yes & No) դիտել
  • 1999 - Եվրոպա և Իտալիա (Europe & Italy) դիտել
  • 1995 - Help?
  • 1994 - Drop
  • 1990 - Մեծ պայթյուն (Big Bang)
  • 1990 - Ծղրիդները (Cavallette)
  • 1988 - Mistertao
  • 1987 - Baeus
  • 1987 - Չինական ռեստորանի տակ (Sotto il ristorante cinese)
  • 1984 - Sigmund
  • 1984 - Moa Moa
  • 1978 - Մանկական պատմություն (Baby Story)
  • 1977 - Striptease
  • 1977 - I sogni del signor Rossi լիամետրաժ ֆիլմ
  • 1976 - Le vacanze del signor Rossi լիամետրաժ ֆիլմ
  • 1976 - Այդքանել ուրախ չի (Allegro non troppo) լիամետրաժ ֆիլմ
  • 1976 - Il signor Rossi cerca la felicità լիամետրաժ ֆիլմ
  • 1974 - Ինքնասպասարկում (Self Service)
  • 1973 - Հեռախոսակրպակ (La cabina)
  • 1971 - I sottaceti
  • 1968 - Vip mio fratello superuomo լիամետրաժ ֆիլմ
  • 1967 - Կյանքը տուփի մեջ (Una vita in scatola)
  • 1967 - Երկու դղյակ (I due castelli)
  • 1966 - Il signor Rossi compra l'automobile
  • 1965 - Հյուսիս և սոդա (West and soda) լիամետրաժ ֆիլմ
  • 1964 - Il signor Rossi al mare
  • 1963 - Il signor Rossi va a sciare
  • 1961 - Ալֆա և Օմեգա (Alfa Omega)
  • 1960 - Un Oscar per il signor Rossi
  • 1959 - La storia delle invenzioni
  • 1958 - (Տապում։ Զենքի պատմությունը) Tapum! La storia delle armi

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել]

  • 1991 - «Օսկար» նոմինացիա լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ «Ծղրիդները» ֆիլմի համար
  • 1982 - «Էննի» Winsor McCay-ի անվան մրցանակ Բրունո Բոցետո
  • 1994 - Բեռլինի կինոփառատոն - նոմինացիա «Drop» ֆիլմի համար
  • 1991 - Բեռլինի կինոփառատոն - նոմինացիա «Մեծ պայթյուն» ֆիլմի համար
  • 1990 - Բեռլինի կինոփառատոն - «Ոսկե արջ» մրցանակ «Mistertao» ֆիլմի համար
  • 1978 - David di Donatello - «Այդքանել ուրախ չի» ֆիլմի համար

Հղումներ[խմբագրել]