Բրիժիտ Բարդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրիջիտ Բարդոն 1968թ.

Բրիժիտ Բարդո (ֆր.՝ Brigitte Anne-Marie Bardot, bʁiʒit baʁdo, ծնվ. սեպտեմբերի 28, 1934 թ), ֆրանսիացի կինոդերասանուհի և ֆոտոմոդել։

Առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում 1952 թ։ Միջազգային ճանաչում է ստացել «Եվ Աստվածը ստեղծեց կնոջը» ֆիլմի շնորհիվ (1956 թ)։ 1950-ական թթ նա Եվրոպայում համարվում էր «սեքս-խորհրդանիշ», ինչպես Մերիլին Մոնրոն ԱՄՆ-ում։ Շոու-բիզնեսում իր 21-ամյա կարիերայի ընթացքում նկարահանվել է 48 ֆիլմերում, ձայնագրել է 80 երգ, հանդես է եկել տարբեր երաժշտական շոուներում։ 1973 թ ավարտելով իր կինոկարիերան՝ սկսել է ակտիվ աշխատանք տանել կենդանիների պաշտպանության բնագավառում։ 1990-ական թթ բազմիցս հանդես է եկել Ֆրանսիայում ներգաղթյալների ավելացման և իսլամի տարածման դեմ, արվամոլության և միջռասայական խառնամուսնությունների քննադատությամբ, ինչի պատճառով հինգ անգամ դատապարտվել է «ազգամիջյան թշնամանքի հրահրման»համար։