Բռնադատվածների հիշատակի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բռնադատվածների հուշահամալիր Երևանում

Հունիսի 14, Բռնադատվածների հիշատակի օր։ 2006 թվականին «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ[1] կատարելուց հետո հունիսի 14-ը նշվում է որպես Բռնադատվածների հիշատակի օր։ 2008 թվականի դեկտեմբերի 3-ին Երևանում բացվել է խորհրդային տարիներին բռնադատվածների հուշահամալիր[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դավաճան ժողովուրդների արտաքսման մասին» ստալինյան հրամանագրով Խորհրդային կայսրության հպատակ մի շարք ժողովուրդներ 1940-ականներին տեղահանվել են իրենց հայրենի բնակավայրերից։ 1949 թվականի հունիսի 14-ին 13.000 հայերի բեռնատար գնացքներով արտաքսել են Ալթայ։ Պաշտոնական տվյալներով խորհրդային բռնազավթման տարիներին Հայաստանից բռնադատվել է 42.000 մարդ, զգալի մասը՝ գնդակահարվել։ 1952 թվականի տվյալներով՝ խորհրդային բանտերում կային 25.000 հայ։ Հայաստանում այսօր մոտ 6000 բռնադատվածներ և 8400 բռնադատվածների ժառանգներ կան, ովքեր 1937 և 1949 թվականներին աքսորվել են Հայաստանից։

Միջազգային գնահատականը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական քաղաքական գործիչների, նախկին քաղբանտարկյալների և պատմաբանների կողմից 2008 թ. հունիսի 3-ին ստորագրվել է Պրահյան հռչակագիր եվրոպական խղճի և կոմունիզմի մասին։ Հռչակագրի նպատակն է կոմունիստական ոճիրների դատապարտումը և այն ներառելը կրթական ծրագրերում։ Հռչակագիրը ստորագրվել է «Եվրոպական խիղճը և կոմունիզմը» վերնագրով գիտաժողովի փակման ժամանակ, Պրահայում Չեխիայի Խորհրդարանի Վերին Պալատի շենքում։ Հռչակագրի հիմնադիր ստորագրողներն են Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը, Լիտվայի նախկին նախագահ Վիտաուտաս Լանդսբերգիսը, նախկին քաղբանտարկյալներ Չեխիայից և Արևելյան Եվրոպայի երկրներից, Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ։ Աջակցության նամակներ են ուղարկել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը։ Եվրամիությունը, ԵԱՀԿ-ն և Վրաստանը օգոստոսի 23-ը ընդունել են ստալինիզմի և նացիզմի զոհերի եվրոպական հիշատակի օր, որպես ամբողջատիրական վարչակարգերի զոհերի միջազգային հիշատակի օր։ 1941 թվականի հունիսի 14-ին, Էստոնիայից, Լիտվայից, Լատվիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Մոլդովայից արտաքսվել է 55.300 մարդ։ Մեծ մասը զոհվել են ճանապարհներին[3]։ Այսօր մերձբալթյան պատմաբանները 1940-ականների բռնագաղթն ու հալածանքները որակում են ցեղասպանության ակտ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]