Բուտիկ հյուրանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
110 սենյականոց հյուրանոց «Մեդիսոն» Մեմֆիսում, ԱՄՆ

Բուտիկ հյուրանոց (անգլ.՝ boutique hotel), հյուրանոցի տեսակ, ի սկզբանե ի հայտ են եկել Հյուսիսային Ամերիկայում և Մեծ Բրիտանիայում։ Իրենից ներկայացնում է ոչ շատ մեծ հյուրանոց, որը սովորաբար ունենում է 10-ից 100 սենյակ[1]՝ յուրաքանչյուրն իր յուրօրինակ ձևավորումով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուտիկ հյուրանոցները սկսեցին հայտնվել 1980-ական թվականներին Լոնդոնում, Նյու Յորքում և Սան Ֆրանցիսկոյում։ «Բուտիկ հյուրանոց» տերմինը 1984 թվականին հնարել է Սթիվ Ռուբելերն իր «Մորգան» հյուրանոցի համար, որի համասեփականատերն էր Իեն Շրագերի հետ[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ բուտիկ հյուրանոցներ ձևավորված են եզակի թեմատիկ և ոճային տեսքով[3]։ «Բուտիկ հյուրանոց» գաղափարի ժողովրդականությունը խթան է հանդիսացել, որ որոշ խոշոր հյուրանոցների սեփականատերեր իրենց հյուրանոցները վերափոխեն բուտիկ հյուրանոցների[3]։

Բուտիկ հյուրանոցներ կան Նյու Յորքում (հիմնականում Մանհեթենում), Մայամիում, Լոս Անջելեսում, Լոնդոնում և աշխարհի այլ քաղաքներում։

Մոսկվայում, «Տրիումֆ Փալաս» երկնաքերի վերին հարկերում է գտնվում նույնանուն բուտիկ հյուրանոցը, որը համարվում է Մոսկվայի և Եվրոպայի ամենաբարձր հյուրանոցը։

Ներկայումս մեծ պահանջարկ են վայելում այսպես կոչված «մեծահասակների» բուտիկ հյուրանոցները, որոնք առաջարկում են տարբեր «խաղալիքներ» և աքսեսուարներ հաճելի ժամանց ապահովելու համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Christian Brandstätter: Innovative Erfolgsfaktoren von Boutique Hotels im deutschsprachigen Raum, 2007, ISBN 978-3-640-50002-4.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Karen Tina Harrison. «What Are Boutique Hotels» (անգլերեն). About.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. Rosner, Cheryl. «What is a boutique hotel?». blog.stayful.com (անգլերեն). Stayful. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. 3,0 3,1 «The Boutique Hotel: Fad or Phenomenon» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]