Բոսնիական պատերազմ
| Բոսնիական պատերազմ/Պատերազմ Բոսնիա և Հերցեգովինայում | |||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Հարավսլավիական պատերազմներ | |||||||||||
![]() Հրդեհված պառլամետնը, Սարաևո, 1992 մայիս; Ռաթլո Մլադիչը բոսնիական զինվորների հետ; ՄԱԿ-ի ուժերի նորվեգական զինծառայողը Սարաևոյի օդանավակայանում |
|||||||||||
|
|||||||||||
| Հրամանատարներ | |||||||||||
| Ալիյա Իզետբեգովիչ (Բոսնիա և Հերցեգովինայի նախագահ)
Սեֆեր Հալիլովիչ (Բանակի հրամանատար 1992-1993) |
Ֆրայո Տուդման (Խորվաթիայի նախագահ)
Մաթե Բոբան (Խորվաթիայի հանրապետություն Հերցեգ-Բոսնիայի նախագահ) |
Սլոբոդան Միլոշևիչ (Սերբիայի նախագահ) (1989-1997) Ռադովան Կարաջիչ (Սերբական հանրապետության նախագահ) |
|||||||||
| Կողմերի ուժեր | |||||||||||
| ~100 տանկեր ~200,000 հետևազոր |
~200 տանկեր ~70,000 հետևազոր |
500-600 տանկեր 120,000 հետևազոր |
|||||||||
| Ռազմական կորուստներ | |||||||||||
| 31,270 ռազմական զոհ 32,723 քաղաքացիական զոհ |
5,439 ռազմական զոհ 1,899 քաղաքացիական զոհ |
20,649 ռազմական զոհ 3,555 քաղաքացիական զոհ |
|||||||||
Բոսնիական պատերազմը տեղի է ունեցել 1992-ից մինչև 1995-ի նոյեմբեր։ Այն մաս էր կազմում Հարավսլավական պատերազմների և սկիզբ առավ Հարավսլավիայի Ֆեդերատիվ Հանրապետության փլուզման շրջանում, այն բանից հետո, երբ Բոսնիա և Հերցեգովինան 1992 թ. իրեն անկախ հռչակեց։
Հակամարտող երեք կողմերն էին Բոսնիա և Հերցեգովինայի երեք էթնիկ խմբերը. բոսնիակները, խորվաթները և սերբերը։
Բովանդակություն |
Երկու անկախություններ [խմբագրել]
1992 թ. փետրվարի 29-ին և մարտի 1-ին բոսնիական կառավարությունը նշանակեց հանրաքվե՝ որոշելու համար Բոսնիա և Հերցեգովինայի անկախության հարցը։ Մեծամասնություն կազմող խորվաթները և բոսնիակները քվերարկեցին հօգուտ անկախության։ Իսկ բոսնիացի սերբերը բոյկոտեցին քվեարկությունը, դեմ լինելով անկախությանը և հանրաքվեն հակասահմանադրական համարելով։ Քանի որ ձայների մեծամասնությունը քվեարկել էր անկախության համար, 1992 թ. ապրիլի 7-ին Բոսնիայի խորվաթ և բոսնիակ պատգամավորները հռչակեցին անկախություն։ Որպես պատասխան դրան ապրիլի 7-ին Բոսնիայի սերբերը հռչակեցին մի նոր հանրապետություն. Սերբական Հանրապետությունը (Republika Srpska) և սկսեցին պահանջել Բոսնիա և Հերցեգովինայի այլ տարածքներ ևս, ուր սերբական փոքրամասնություն էր բնակվում։
Զինյալ կազմավորումներ [խմբագրել]
Դեռևս մինչև հանրաքվեն երեք էթնիկ խմբերը սկսել էին կազմավորել սեփական փոքր բանակներ և միլիցիաներ։ Սերբերի բանակը օժանդակություն էր ստանում Հարավսլավական Ժողովրդական Բանակի (ՀԺԲ) կողմից։
Առաջին արյունալի բախումը տեղի էր ունեցել 1991 թ. սեպտեմբերի 30-ին, երբ ՀԺԲ-ն ավերեց Բոսնիայի խորվաթաբնակ Ռավնո քաղաքը։ Հանրաքվեի անցկացման շրջանում դրությունը ավելի լարվեց։ Երկրի տարբեր վայրերում բռնկվեցին կռիվներ, հատկապես արևելյան Բոսնիայում՝ Դրինայի կիրճում, իսկ երկրի հյուսիս-արևմուտքում 1992 թ. ապրիլից կատարվեցին արյունահեղություններ և էթնիկ զտումներ։ Բիյելյինա, Վիսեգրադ, Ֆոչա, Բրատունակ, Սանսկի Մոստ, Պրիյեդոր, Կոզարակ և այլ բնակավայրերում Բոսնիացի բնակչությունը դարձաց թիրախ։
Հակամարտող կողմեր [խմբագրել]
Ըստ Նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային դատարանի, ռազմական ընդհարումը տեղի է ունեցել Բոսնիայի, Հարավսլավիայի Ֆեդերատիվ Հանրապետության (հետագայում Սերբիա և Մոնտենեգրոյի)[1] և Խորվաթիայի[2] միջև։ Ըստ միջազգային դատարանի եզրակացության, Սերբիան ռազմական և ֆինանսական օգնություն տվել է Բոսնիայի սերբերի զինված ուժերին, որոնք բաղկացած էին Հարավսլավական Ժողովրդային Բանակից, Սերբական հանրապետության բանակից, Սերբական հանրապետության ներքին գործերի նախարարությունից և Սերբական Երկրապահ Ուժերից։ Խորվաթիան ռազմական օգնություն տվել է Բոսնիայի խորվաթներ զինված ուժերին։ Իսկ Բոսնիայի կառավարությունը ղեկավարվել էր Բոսնիա և Հերցեգովինայի հանրապետության բանակից։[3] Սա երեք կողմերը պատերազմի ընթացքում մի քանի անգամ փոխել են իրենց նպատակները ու կողմնորոշումը։
Հակամարտության սկզբնական շրջանում բոսնիացի խորվաթները և բոսնիակները կռվում էին բոսնիացի սերբերի դեմ, որոնք Բոսնիա և Հերցեգովինայի անկախության հռչակումից հետո, հռչակել էին նոր հանրապետություն՝ Սերբական Հանրապետությունը։ Բոսնիացի սերբերին աջակցում էր Սերբիան՝ Սլոբոդան Միլոշևիչի ղեկավարությամբ։
1993-ին պատերազմ սկսվեց նաև մուսուլման բոսնիակների և բոսնիացի խորվաթների միջև, քանի որ խորվաթները ցանկանում էին Բոսնիայից տարածք խլել։ Խորվաթներին օժանդակում էր Խորվաթիան։ 1994-ին, Խորվաթիայի նախագահ Ֆրանյի Տւջմանի միջամտությունից հետո, բոսնիակների և բոսնիացի խորվաթների միջև կնքվեց հաջտություն։
Մարդկային վնասներ [խմբագրել]
Մահվան գումարը պատերազմից հետո սկզբնապես գնահատվել էր 200,000 Բոսնիայի կառավարությունից և ՆԱՏՈ-ից։ Նրանք նաև գրառել են 1,326,000 փախստական և աքսորական։ Հունիսի 21, 2007 թ. Հետազոտության և Փաստագրության Կենտրոնը Սարաևոյում հրատարակել է «Բոսնիական մեռյալների գիրքը» (անգ. The Bosnian Book of the Dead), տվյալների բազա որ ցուցաբերում է 97,207[4] անուններ Բոսնիա և Հերցեգովինայի զոհված և կորած քաղաքացիների 1992-1995 պատերազմի ժամանակ։ Միջազգային մի խումբ մասնագետների գնահատել է գյուտերը հրատարակումից առաջ և 240,000-ից ավելի տվյալներ հավաքվել, տեխնոլոգիայի պրոցեսի ենթարկվել, ստուգվել, բաղդատվել և գնահատվել են որպեսզի կարողանան վերջնական համարը ստանալ ավելի քան 97,000 մարդկային վնասների բոլոր ազգություններից։ Վերջերս պատահած հետազոտություն ցուցադրել է որ մեծամասնությունը 97,207 մարդկային վնասների (ռազմական և քաղաքացիական) Բոսնիական պատերազմի բոսնիակներն էին (65%), սերբերը երկրորդ (25%) և խորվաթները երրորդ (8%)։ 83 տոկոսը քաղաքացիական զոհերի բոսնիակներ էին, 10 տոկոսը սերբեր և 5 տոկոսը խորվաթներ ու ավելի քիչ քանակով ալբանիացիներ և ռոմանիներ։ Ընդհանուր գումարը զոհերի կարելի է բարձրանա 10,000 բոլոր երկրում որովհետև հետազոտությունը շարունակվում է։[5][6] Նաև, 320 զինվոր միջազգային զորքերից զոհվել են Բոսնիայի պատերազմում։
| Ընդհանուր 102,622 |
Բոսնիակներ և խորվաթներ | c. 72,000 |
| Սերբեր | c. 30,700 | |
| Քաղաքացիականներ 55,261 |
Բոսնիակներ և խորվաթներ | c. 38,000 |
| Սերբեր | c. 16,700 | |
| Զինվորներ 47,360 |
Բոսնիակներ | c. 28,000 |
| Սերբեր | c. 14,000 | |
| Խորվաթներ | c. 6,000 |
| Ընդհանուր 96,175 |
Բոսնիակներ | 63,994 | 66.5% |
| Սերբեր | 24,206 | 25.2% | |
| Խորվաթներ | 7,338 | 7.6% | |
| այլ | 637 | 0.7% | |
| Քաղաքացիականներ 38,645 |
Բոսնիակներ | 32,723 | 84.7% |
| Սերբեր | 3,555 | 9.2% | |
| Խորվաթներ | 1,899 | 4.9% | |
| այլ | 466 | 1.2% | |
| Զինվորներ 57,529 |
Բոսնիակներ | 31,270 | 54.4% |
| Սերբեր | 20,649 | 35.9% | |
| Խորվաթներ | 5,439 | 9.5% | |
| այլ | 171 | 0.3% | |
| չհաստատված | 4,000 |
Միջազգային դատարանի որոշումները [խմբագրել]
Բոսնիակների մեծամասնությունը, շատ խորվաթներ, ինչպես նաև արևմտյան քաղաքական գործիչներ և մարդու իրավունքների կազմակերպություններ հավաստում են, թե պատերազմը սերբական և խորվաթյան հարձակում (ագրեսիա) էր։ Իսկ սերբերը հավաստում են, թե այն քաղաքացիական պատերազմ էր։ Ըստ միջազգային դատարանի փետրվարի 26, 2007-ի եզրակացման, պատերազմը եղել է էթնիկ բախում, և, թե Սերբիան ցեղասպանություն չէր իրականացրել, հակառակ Բոսնիա և Հերցեգովինայի պնդման, որ Սերբիան աջակցել էր Սերբական Հանրապետությանը՝ բոսնիացիների դեմ ցեղասպանություն իրագործելիս։ Սակայն, նույն դատարանը հաստատել է որ Սերբիան ամեն ինչ չի արել սերբ զորքերի կողմից ցեղասպանությունը կասեցնելու և գլխավոր հանցագործներին, մասնավորապես գեներալ Ռատկո Մլադիչին, հետապնդելու համար։ Չնայած բոլոր ակներև ռազմական հանցագործությունների, դատավորները հաստատել են, թե ցեղասպանություն միայն գործվել է Սրեբրենիցայում 1995 թ.։
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ «ICTY: Conflict between Bosnia and Herzegovina and the Federal Republic of Yugoslavia»։ http://hrw.org/reports/2004/ij/icty/2.htm#_Toc62882595։
- ↑ «ICTY: Conflict between Bosnia and Croatia»։ http://hrw.org/reports/2004/ij/icty/2.htm#_Toc62882594։
- ↑ «ICJ: The genocide case: Bosnia v. Serbia - See Part VI - Entities involved in the events 235-241»։ http://www.icj-cij.org/docket/files/91/13685.pdf։
- ↑ RDC - Casualties Research Results - June 2007
- ↑ Research shows estimates of B&H death toll inflated - IHT: The Bosnian Book of Dead
- ↑ Bosnia's Book of Dead - BIRN Report
