Ռադովան Կարաջիչ
Ռադովան Կարաջիչ (սերբերեն՝ Радован Караџић, ՄՀԱ՝ [râdovaːn kâraʤiʨ]) (ծն. հունիսի 19, 1945, Պետնջիկա, Մոնտենեգրոյի ՍՀ, Հարավսլավիայի ՍՖՀ). սերբ բանաստեղծ, հոգեբան և քաղաքական գործիչ։ 1989-ին համահիմնադրել է «Սերբական դեմոկրատական կուսակցությունը»՝ սերբական ազգայնական կուսակցություն, որը գործել է Բոսնիա և Հերցեգովինայում։
Ռազմական հանցագործություններ [խմբագրել]
1991 թ. Հարավսլավիայի փլուզումից հետո, Ռադովան Կարաջիչը նախագահել է Սերբական հանրապետությունը։ Նա մեղադրվում է այդ ընթացքում բոսնիացիների և կրոատների էթնիկ զտումներ իրականացնելու հրահանգ տալու մեջ։ Բոսնիական պատերազմից անմիջապես հետո, 1995 թ. նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել ՄԱԿ-ի կողմից ստեղծված միջազգային դատարանի (առավելապես հայտնի որպես Հաագայի դատարան) Հարավսլավական տրիբունալի առջև՝ Բոսնիա և Հերցոգովինայի մահմեդական բնակիչության նկատմամբ ռազմական հանցագործություն և ցեղասպանություն մեղադրանքներով։[1] Թեպետ տրիբունալը նրան ձերբակալելու որոշում էր կայացրել, Ռադովան Կարաջիչը երկար ժամանակ մնացել է ազատության մեջ։ Սերբական բնակչության մեջ նա դեռևս որոշակի ժողովրդականություն էր վայելում, չնայած, կամ գուցե շնորհիվ, պատերազմում նրա դերակատարության։ Սերբ ժողովրդի մեծ մասը մինչև այժմ չի ընդունում այն հանցագործությունները և ցեղասպանությունը, որ կատարվել են Բոսնիա և Հերցոգովինայում։
Ձերբակալություն [խմբագրել]
2008 թ. հուլիսի 21-ին Ռադովան Կարաջիչը ձերբակալվել է և հանձնվել Բելգրադի ռազմահանցանքների տրիբունալի հետաքննական դատարանին։ Ձերբակալության պահին նա որպես այլընտրանքային բուժակ աշխատում էր մի մասնավոր կլինիկայում։ Նա իրեն շպարել էր երկար սպիտակ մազերով ու մորուքով և ապրում էր Դրագան Դաբիչ կեղծանվան տակ։[2]
Ծանոթագրություններ և նշումներ