Բոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոդ
Բոդ
Բոդ տափակապտուղի պտուղները
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Կարգ Նեխուրածաղկավորներ
Ընտանիք Հովանոցավորներ
Ցեղ Բոդ
Լատիներեն անվանում
Caucalis

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Բոդ (լատ.՝ Caucalis), ջամջամ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 4-5, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ բոդ տափակապտուղ (C. platycarpos

Նկարագրություն[խմբագրել]

Ցողունը ճյուղավորվող է, ակոսավոր, բարձրությունը՝ մինչև 35 սմ. Տերևները կրկնակի-եռակի փետրաբաժան են։ Ցողունը և տերևները ծածկված են կոշտ մազիկներով։ Ծաղիկները սպիտակ են կամ կարմրավուն։ Պտուղը մերկ է, ամուր, հիմքում՝ կարթաձև։ Պարունակում է ֆլավոնոիդ, եթերայուղ, ճարպ, պոլիացելինային միացություններ։ Երիտասարդ ընձյուղներն ուտելի են։

Տարածումը Հայաստանում[խմբագրել]

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է քարքարոտ լանջերին, ճամփեզրերին, երբեմն աղբոտում ցանքերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png