Բիգգլզ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիգգլզ
անգլ.՝ Biggles: Adventures in Time
«Բիգգլզ» ֆիլմի շապիկը
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[1], արկածային ֆիլմ[1] և ֆենթեզի ֆիլմ
Թեմաճանապարհորդություն ժամանակով և օդագնացություն
ՀիմքԲիգլզ
Թվականհունիսի 19, 1986[2] և 1986
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Հաֆ[1][3]
ՊրոդյուսերՓոմ Օլիվեր
ԴերակատարներՆիլ Դիքսոն[3], Ալեքս Հայդ-Ուայթ[3], Ֆիոնա Հաթչինսոն, Փիթեր Քաշինգ[3], Մարկուս Գիլբերտ[3], Ուիլյամ Հութքինս, Ֆրանչեսկա Գոնշո և Ֆորբս Քոլինզ[4]
ՕպերատորԷրնեստ Վինս
ԵրաժշտությունՍտանիսլաս Սիրևիչ
Տևողություն92 րոպե
MPAA վարկանիշPG
ԿինոՊոիսկID 8694

«Բիգգլզ. Արկածներ ժամանակի մեջ» (անգլ.՝ Biggles: Adventures in Time), արկածային գեղարվեստական կինոնկար՝ նկարահանված 1986 թվականին։ Մեծ Բրիտանիա-ԱՄՆ համատեղ արտադրությամբ, ֆիլմի ռեժիսորն է Ջոն Հյուն։ «Բիգգլզ» կինոնկարը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունների մասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմ Ֆերգյուսոնը պատահական կերպով հայտնվում է ժամանակի անցքի մեջ և անցնելով դրա միջով իրեն գտնում է 1917 թվականի Ֆրանսիայում՝ Առաջին համաշխարհային պատերազմի ռազմադաշտում։ Այստեղ նա ծանոթանում է օդաչու Բիգգլզի հետ։ Ֆերգյուսոնը փրկում է Բիգգլզին մահվան ճիրաններից և անսպասելի կերպով վերադառնում է հետ։ Նրան հաջողվում է պարզաբանել, որ ինքն ու Բիգգլզը ժամանակային երկվորյակներ են, որոնք կյանքի համար վտանգավոր պահերին գտնում են միմյանց։ Դրանից հետո Ջիմ Ֆերգյուսոնը Բիգգլզի հետ սկսում է պայքարել գերմանացիների դեմ, որոնք ցանկանում են փոխել պատմության ընթացքը գաղտնի զենքով, որն աշխատում է ուլտրաձայնով։ Հերոսներին հաջողվում է վնասազերծել գերմանական «մահվան զենքը» ոստիկանական ուղղաթիռի միջոցով։ Ֆիլմի վերջում Ջիմը կանգնած է խորանի դիմաց՝ իր հարսանիքի ժամանակ. հանկարծ նա անսպասելիորեն տեղափոխվում է ժամանակի միջով ընկերոջ մոտ, ով գերի էր վերցվել գվինեական մարդակերների կողմից...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Նեյլ Դիքսոն Ջեյմս Բիգգլզ
Ալեքս Հայդ-Ուայթ Ջիմ Ֆերգյուսոն
Ֆիոնա Հաթչինսոն Դեբբի
Փիթեր Քաշինգ Գնդապետ Ուիլյամ Ռեյմոնդ
Մարկուս Ջիլբերթ Էրիկ ֆոն Շտալհայն
Ուիլյամ Հութքինս Չակ
Էլեն Պոլոնսկի Բիլլ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Ջոն Հյու
  • Պրոդյուսերներ՝ Քենթ Վոլվին, Փոմ Օլիվեր
  • Սցենարի հեղինակներ՝ Ջոն Գրովս, Քենթ Վոլվին, կապիտան Ու. Ե. Ջոնս
  • Օպերատոր՝ Էռնեստ Վինչի

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ջոն Անդերսոն – «Do You Want to Be a Hero»
  2. Ջոն Անդերսոն – «Chocks Away»
  3. Դիփ Փարփլ – «Knocking at Your Back Door»
  4. Mötley Crüe – «Knock 'Em Dead, Kid»
  5. The Immortals – «No Turning Back»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]